Վիկի Ադամս (անգլ.՝ Vicki Adams, նոյեմբերի 16, 1989(1989-11-16), Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի կյոռլինգիստուհի։ Հանդես է գալիս Կյոռլինգի Մեծ Բրիտանիայի հավաքականում։ Կյոռլինգով զբաղվում է մանկությունից։ Առաջին մարզիչները եղել են նրա ծնողները։ Նրա ավագ քույրը՝ Քեյ Ադամսը նույնպես կյոռլինգիստուհի է և Շոտլանդիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2011 թվականի առաջնությանը[1]։ Վիկին ինքը Մեծ Բրիտանիայի կյոռլինգի հավաքականի կազմում որպես թիմի երկրորդ համար մասնակցել է 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին[2] և դարձել բրոնզե մեդալակիր[3]։

Վիկի Ադամս
անգլ.՝ Vicki Chalmers
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1989(1989-11-16) (34 տարեկան)
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկյոռլինգիստ
 Vicki Adams Վիքիպահեստում

Վիկին սոցիոլոգիա և քրեագիտություն է ուսումնասիրել Ստիրլինգի համալսարանում։

2018 թվականին նա ամուսնացել է[4] Էնդրյու Չալմերսի հետ[5] և վերցրել նրա ազգանունը[6]։ Ներկայումս ամուսնու հետ ապրում է Ստրանրարում կամ Ստիրլինգում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Athlete Profile - Vicki Adams». olympic.org (անգլերեն). Վերցված է 2018-02-24-ին.
  2. «Вики АДАМС». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  3. cite Sports-Reference
  4. «British Curling Announces Program Teams 2018-19». British Curling (անգլերեն). 2018-07-11. Վերցված է 28. Juli 2018-ին.
  5. 2019 Continental Cup Media Guide: Team Muirhead
  6. «First Leg - Suzhou, China | Events». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. «Muirhead and Smith to skipper Team GB's curling rinks at Pyeongchang 2018». Tean GB. 2017 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկի Ադամս» հոդվածին։