Վիկինգներ (1-ին եթերաշրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիկինգներ (այլ կիրառումներ)

Վիկինգներ, պատմական դրամատիկ հեռուստասերիալ է[1], որը գրվել և ստեղծվել է Մայքլ Հերստի կողմից։ Շարքը լայնորեն հետևում է վիկինգների լեգենդար առաջնորդ Ռագնար Լոդբրոքի և նրա թիմի սխրանքներին, իսկ ավելի ուշ՝ իր որդիներին։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 3-ին Կանադայում և ավարտվել է 2013 թվականի ապրիլի 28-ին, որը բաղկացած է 9 սերիաներից։ Այն սկսվում է 793 թվականին՝ վիկինգների դարաշրջանի սկզբից, Լինդիսֆարնի արշավանքով, հետագայում Ռագնարի յարլ դառնալուն և Անգլիայի վրա արշավելու նրա ցանկությանը։

Վիկինգներ (1-ին եթերաշրջան)
ՍերիալՎիկինգներ
Լեզուանգլերեն
ԵրկիրԻռլանդիա Իռլանդիա Կանադա Կանադա
Սերիաների քանակ9
Ցուցադրում
ՀեռուստաալիքMGM հեռուստատեսություն
Եթերաշրջաններ
← Նախորդ
Հաջորդ →
Վիկինգներ (եթերաշրջան 2)

Դերերում

խմբագրել

Գլխավոր դերեր

խմբագրել
Դերասան Կերպար
Թրևիս Ֆիմել Ռագնար Լոդբրոկ
Քեթրին Վիննիկ Լագերտա
Քլեյվ Սթենդեն Ռոլլո
Ջեսսալին Գիլսիգ Սիգի
Գուստաֆ Սկարսգորդ Ֆլոկի
Ջորջ Բլագդեն Էթելսթան
Գաբրիել Բըրն Յարլ Հարդսոն
Ալիսա Սազերլենդ Ասլաուգ
Դոնալ Լոգ Հորիկ Արքա

Երկրորդական անձնակազմ

խմբագրել
Դերասան Կերպար
Նեյթան Օ'Թուլ Բյորն
Ռուբի Օ'Լիրի Գիդա
Մոդ Հիրթս Հելգա
Ջեֆերսոն Հոլ Տորստեյն
Քերրի Քրոուլի Էլիսեֆ
Թաջ Մերֆի Առն
Էլինոր Քրոուլի Տիրի
Յուկո Ահոլա Կաուկո
Էրիկ Հիգինս Քնուտ
Վլադիմիր Կուլիչ Էրիկ
Դիարմեյդ Մուրտա Լեյֆ
Դեվիդ Փիրս Սվեյն
Պիտեր Գայնոր Լորդ Էդգար
Ջոն Կավանա Կամխագուշակ

Էպիզոդների ցանկ

խմբագրել

Եթերաշրջան 1 (2013)

խմբագրել
Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Օրիգինալ պրեմիերայի ամսաթիվ
1"Նվիրագործման ծեսեր"
"Rites of Passage"
Յոհան ՌենքՄայքլ Հերստ3 մարտ 2013
Ռագնարը եւ նրա եղբայր Ռոլլոն վերադառնում են Բալթյան հողերի ճակատամարտից, որի ընթացքում Ռագնարը տեսնում է Օդինի Աստծուն և նրա վալկիրիին։ Վարադառնալով տուն՝ Կատտեգատ Ռագնարը իր որդուն՝ Բյորնին, տանում է ծիսակարգի։ Ծիսակարգից հետո Ռագնարը փորձում է համոզել իր եղբորը՝ Ռոլլոյին, որ նա գտել է միջոց արշավելու համար դեպի արևմուտք։ Նա առաջարկում է Յարլ Հարդսոնին, որ իրեն տրամադրի զինվորներ և նավեր, որպեսզի նա արշավի դեպի արևմուտք։ Սակայն Յարլը ծաղրում է Ռագնարին և մերժում է նրա առաջարկը։ Ռագնարը իր ընկեր Ֆլոկիի հետ կառուցում է երկու նոր հսկայական նավեր և դրանով արշվում դեպի արևմուտք՝ հակառակ Յարլի հրամանին։
2"Հյուսիսցիների ցասումը"
"Wrath of Northmen"
Յոհան ՌենքՄայքլ Հերստ10 մարտ 2013
Հավաքելով կամավորներին՝ Ռագնարը, Ռոլոն և Ֆլոկին ուղևորվում են դեպի արևմուտք՝ չարտոնված արշավանք։ Ռագնարի կինը՝ Լագերտան, ցանկանում է նրանց հետ գնալ, սակայն ամուսինը նրան հրահանգում է մնալ ու խնամել երեխաներին ու տունը։ Յարլ Հարալդսոնը սպանում է դարբինին, որը խարիսխ է սարքել Ռագնարի համար։ Վիկինգները գալիս են Նորթումբրիայի Թագավորություն և հարձակվում են քրիստոնեական վանքի վրա, թալանում են վանքը, սպանում վանականներից շատերին։ Ռագնարը գերի է վերցնում Էթելստան անունով վանականներից մեկին ։
3"Զրկվածները"
"Dispossessed"
Յոհան ՌենքՄայքլ Հերստ17 մարտ 2013
Ռագնարը և նրա ընկները վերադառնում են տուն։ Յարլը հայտարարում է, որ արշավի ընթացքում ձեռք բերված բոլոր տիտղոսները իրենն են, և թույլ է տալիս գանձերից միայն մեկ բան վերցնել։ Ռագնարը չի առարկում և վերցնում է Էթելստանին, ով պատմում է նրան իր արևմուտքի մասին։ Ռագնարը որոշում է կրկին մեկնել արևմուտք, այս անգամ նա իր հետ վերցնում է իր կնոջը, իսկ Էթելստանան թողնում է իր երեխաներին և տանը։
4"Փորձություն"
"Trial"
Կիրան ԴոնելլիՄայքլ Հերստ24 մարտ 2013
Վիկինգները հարձակվում են Նորթումբրիայի Հեքսեմ գյուղի վրա և օգտվելով այն հանգամանքից, որ բոլոր բնակիչները պատրաստվում են պատարագի, հեշտությամբ զավթում և թալանում են գյուղը։ Էրիկը փորձում է բռնաբարել Լագերտին, բայց նա սպանում է նրան։ Վիկինգները ափին բախվում են Էլլա թագավորի խոշոր ջոկատին և մարտում Ռագնրի զինվորները հաղթում են նրանց։ Երբ նրանք վերադառնում են, Յարլը ցանկանում է Ռագնարին մեղադրել Էրիկի սպանության մեջ, սակայն Ռոլլոն եղբորը արդարացնող վկայություն է տալիս։
5"Հարձակում"
"Raid"
Կիրան ԴոնելլիՄայքլ Հերստ31 մարտ 2013
Յարլ Հադսոնի մարդիկ հարձակվում են Ռագնարի տան վրա, սպանում բոլոր անասուններին և այրում կացարանը։ Լագերտան երեխաների հետ կարողանում է փախչել, իսկ Ռագնարը պաշտպանում է տունը և ծանր վերքեր ստանում։ Փրկվելով հալածողներից՝ նա ընկնում է ժայռից ջրի մեջ, տեսնում է իր հարազատներին՝ նավակի վրա լողալով, և Էթելստանը փրկում է Ռագնարին։ Այդ ընթացքում Յարլը իր աղջկան՝ Թիրիին, ամուսնացնում է մի տարեց առաջնորդի հետ՝ հակառակ իր կնոջ Սիգիի կամքի։ Ռագնարին տանում են Ֆլոկիի տուն։ Յարլը ցանկանում է ամեն կերպով իմանալ Ռագնարի տեղը և դրա համար Ռագնարի եղբորը Ռոլլոին խոշտանգում է, սակայն այդպես էլ չի իմանում Ռագնարի տեղը։ Երբ Տորստեյնը՝ Ռագնարի ընկերը, այս մասին հաղորդում է դեռևս թույլ Ռագնարին, Ռագնարը ուղարկում է Ֆլոկիին, որպեսզի մարտահրավեր նետի Յարլին։
6"Մեռյալների թաղումը"
"Burial of the Dead"
Կիրան ԴոնելլիՄայքլ Հերստ7 ապրիլ 2013
Յարլը ընդունում է Ռագնարի մարտահրավերը, և նրանք մենամարտում են։ Ռագնարը հաղթում է և սպանում Յարլին։ Վիկինգները պատվում են նրան որպես նոր Յարլ և հավատարմության երդում են տալիս նրան, Յարլ Հարալդսոնին թաղում են յարլին վայել, նրա ստրուկներից մեկը համաձայնվում է նրան հետևել Վալհալլուում։ Ռոլլոն Հարալդսոնի այրուն՝ Սիգգին, առաջարկում է ամուսնանալ նրա հետ։ Լագերտան երեխայի է սպասում Ռագնարից։
7"Թագավորական տուրք"
"A King's Ransom"
Քեն ՋիրոտտիՄայքլ Հերստ14 ապրիլ 2013
Ռագնար Լոդբրոքը իր հավատարիմ մարտիկների հետ կրկին մեկնում է Անգլիա։ Նրանք նորից հարձակվում են Էլլա թագավորի տարածքների վրա։ Էլլա տագավորը համաձայնվում է կատարել Ռագնարի պահանջը՝ նրանց տալ 2000 ֆունտ ոսկի և արծաթ միայն այն պայմանով, որ նրա մարտիկներից մեկը կդառն քրիստոնյա։ Ռոլլոն համաձայնվում է դառնալ քրիստոնյա։ Սակայն Էլլա թագավորը հարձակվում է Ռագնարի ճամբարի վրա, և այդ հարցում իրեն օգնում է իր եղբայրը՝ Էտելվուլֆը։ Ռագնարի զորքը ջախջախում է Էլլա թագավորի մարտիկներին, և Ռագնարը Էլլա թագավորին է ուղարկում իր եղբոր՝ Էտելվուլֆի գլուխը։ Դրանից հետո Էլլա թագավորը վճառում է նրան 2000 ֆունտ արծաթ և ոսկի, սակայն նա երդվում է, որ վրեժխնդիր է լինելու Ռագնարից, իսկ Լագերտան կորցնում է իր երեխային։
8"Զոհաբերություն"
"Sacrifice"
Քեն ՋիրոտտիՄայքլ Հերստ21 ապրիլ 2013
Անգլիական հողերի վրա իր արշավանքի ավարտից հետո Ռագնարը ավանդական ուխտագնացություն է կատարում՝ ի պատիվ հյուսիսի աստվածների, որպեսզի նրանք հետագայում էլ բարեհաճ լինեն նրա հանդեպ։ Վիկինգները մեծ հավաք են կազմակերպում, որպեսզի արժանին մատուցեն իրենց աստվածներին։ Սիգին կշտամբում է Ռոլլոյին այն բանի համար, որ նա ուշադրություն չի դարձնում իրեն և քնում է այլ կանանց հետ։ Քահանաները հարցնում են Էթելստանին՝ նրա հավատքի մասին։ Էթելստանը երեք անգամ հերքում է Քրիստոսին։ Նրանք տեսնում են, որ չնայած իր պնդումներին, նա չի հրաժարվել քրիստոնեությունից, և նրանք հայտարարում են, որ պետք է ուրիշին զոհաբերեն աստվածներին։ Լեյֆը Ռագնարի մարտիկներից մեկը իրեն զոհաբերում է Էթելստանի փոխարեն:Ա յդ ընդացքում Ռագնարը Հորիկ արքային առաջարկում է միանալ իրեն, և նրանք երկուսով արշավեն դեպի Անգլիա։
9"Փոփոխություներ են սպասվում"
"All Change"
Քեն ՋիրոտտիՄայքլ Հերստ28 ապրիլ 2013
Հորիկ արքան դիմում է Ռագնարին իրեն օգնելու նպատակով:Հ որիկ արքան և Յարլ Բորգը պայքարում են մի հողի համար, և Հորիկ արքան Ռագնարին առաջարկում է կռվել իր կողքին Յարլ Բորգի դեմ, և Ռագնարը համաձայնվում է։ Յարլ Բորգը կարողանում է Ռոլլոին տրամադրել Ռագնարի դեմ, և Ռոլլոն կռվում է Յարլ Բորգի համար։ Կռվի վերջում Ռագնարը Յարլ Բորգին առաջարկում է միանալ իրենց, և նրանք երեքով արշավեն դեպի Անգլիա։ Մինչդեռ Կատտեգատում՝ Ռագնարի հայրենի բնակավայրում, համաճարակ է բռնկվում, և մահանում է Ռագնարի աղջիկը՝ Գիդան, ինչպես նաև Սիգիի աղջիկ՝ Թորին։

Արձագանք

խմբագրել

Առաջին սեզոնը ստացել է 81 % վարկանիշ Rotten Tomatoes կայքում՝ 6.9 /10 միջին վարկանիշով, կայքի կոնսենսուսն ասում է. «Վիկինգներ»-ը փոխանցում են պատմական արժանապատվությունը առանց բռնության, ռոմանտիկայի և վառ վիզուալ էֆեկտների միջոցով»[2]։ IGN-ն «Վիկինգներ»-ի առաջին մրցաշրջանին 7.0 միջին վարկանիշ է տվել՝ հայտարարելով. «Այն ժամանակ, երբ պատմության պահերը մեզ թվում էին հապճեպ և սակավ, «Վիկինգներ»-ը, միևնույն է, մեզ տվեցին լավ առաջին եթերաշրջան»[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Take 5 Productions | Vikings». web.archive.org. 2015 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  2. Vikings, Վերցված է 2019-06-26-ին
  3. Fowler, Matt (2013 թ․ մայիսի 1). «Vikings: Season 1 Review». IGN (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.