Վիլյամ «Վիլ» Ալեկզենդեր Թրեփ (անգլ.՝ William Alexander "Wil" Trapp,հունվարի 15, 1993(1993-01-15)[1][2], Գահաննա, Ֆրանկլին, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, «Մինեսոտա Յունայթեդ» ակումբի և Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Վիլ Թրեփ
անգլ.՝ Wil Trapp
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1993(1993-01-15)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Գահաննա, Ֆրանկլին, Օհայո, ԱՄՆ
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

 
Թրեփը «Կոլամբուս Կրյու» ակումբի կազմում (2017)

Վիլը «Կոլամբուս Կրյու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է։ 2011-2012 թվականներին հանդես է եկել Աքրոնի համալսարանի ֆուտբոլային թիմի կազմում[3]։ 2012 թվականի դեկտեմբերին «Կրյու» ակումբի ղեկավարությունը պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել Թրեփի հետ՝ մեկ մրցաշրջանով նրան ընդգրկելով տնային ֆուտբոլիստների հայտացանկում[4]։ 2013 թվականի հուլիսի 7-ին «Պորտլենդ Թիմբերս» ակումբի դեմ մրցախաղում նորամուտն է նշել Ֆուտբոլի բարձրագույն լիգայում[5]։ 2013 թվականին ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ԱՄՆ-ում[6]։ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին «Հյուստոն Դինամո» ակումբի դեմ մրցախաղում Վիլը խփել է իր առաջին գոլը «Կրյու» ակումբի կազում[7]։ Թրեփը ընտրվել է 2016 թվականի MLS-ի բոլոր աստղերի մրցախաղում մասնակցելու համար, որտեղ լիգայի աստղերին դիմակայել է անգլիական «Արսենալ»[8]։ 2017 թվականի մարտի 14-ին նա երկարաձգել է պայմանագիրը «Կրյու» ակումբի հետ մինչև 2020 թվականի մրցաշրջանի ավարտ[9]։

Մարտի 1-ին մասնակցել է լիգայում ակումբի նորամուտային խաղում, որտեղ «Ինտեր Մայամի» ակումբը հանդիպել է «Լոս Անջելես» ակումբին[10]։ 2020 թվականի մրցաշրջանի ավարին «Ինտեր Մայամի» ակումբի հետ Թրեփի պայամնագիրը ավարտվել է[11]։

2021 թվականի հունվարի 5-ին Թրեփը ազատ գործակալի իրավունքով միացել է «Մինեսոտա Յունայթեդ» ակումբին[12][13][14]։ «Գագար»-ում նորամուտը նշել է ապրիլի 16-ին «Սիեթլ Սաունդերս»-ի դեմ 2021 թվականի մրցաշրջանի մեկնարկային մրցախաղում[15]։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականին Թրեփը նորամուտ է ունեցել ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականի կազմում։ 2013 թվականին նա մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնությանը[16], որտեղ օգնել է թիմին հասնել մինչև եզրափակիչ։ Մրցախաղում խաղացել է Կանադայի[17], Հայիթիի[18], Կուբայի[19], Կոստա Ռիկայի[20] և Մեքսիկայի[21] թիմերի դեմ խաղերին։ Կանադացիների դեմ կիսաեզրափակչում Վիլը խփել է իր առաջին գոլը երիտասարդական թիմի կազմում։ Թրեփը ընդգրկվել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[22]։

Նույն թվականին Թրեփը ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականի կազմում հանդես է եկել Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում[23]։ Մրցախաղում նա մասնակցել է Իսպանիայի[24], Գանայի[25] և Ֆրանսիայի[26] թիմերի դեմ խաղերին։ 2013 թվականին Վիլը նաև ներկայացրել է ԱՄՆ-ն Տուլոնում կայացած մրցախաղում։

2015 թվականի հունվարի 28-ին Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Թրեփը նորամուտ է ունեցել Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսին փոխարինելով Միկել Դիսկերուդին[27]։

Թրեփն ընդգրկվել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2019 թվականի Ոսկե գավաթի ԱՄՆ-ի հավաքականի կազմում[28][29][30]։

Անձնական կյանք խմբագրել

Թրեփը մորական պապի գծով ունի հունական արմատներ, ինչը թույլ է տվել նրան 2018 թվականի մայիսին ստանալ Հունաստանի քաղաքացիություն[31]։

Ձեռքբերումներ խմբագրել

Անհատական

  • ԱՄՆ-ի տարվա երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2013[6]
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ՝ 2013[22]
  • MLS-ի բոլոր աստղերի մրցախաղի մասնակից՝ 2016[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Wil Trapp - Men's Soccer». University of Akron Athletics (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  4. «Crew Signs Wil Trapp to Homegrown Contract». Columbus Crew SC (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  5. «MLS Match Recap: Columbus Crew 1, Portland Timbers 0». Columbus Crew SC (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  6. 6,0 6,1 «2013 Young Male Athlete of the Year Q&A: Wil Trapp». U.S. Soccer (անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. «Хьюстон Динамо VS. Коламбус Крю 2:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 14.
  8. 8,0 8,1 «2016 AT&T MLS All-Star Roster». MLSsoccer.com (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  9. Andrew Erickson (2017 թ․ մարտի 14). «Crew SC | Wil Trapp signs extension through 2020». The Columbus Dispatch (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  10. Michael Franca (2020 թ․ մարտի 1). «MATCH RECAP: Inter Miami CF Makes Historic MLS Debut, Loses 1-0 to Los Angeles FC». Inter Miami CF (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  11. «Inter Miami CF Announces Roster Decisions Following Inaugural Season». Inter Miami CF (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  12. «MNUFC Signs Wil Trapp». Minnesota United FC (անգլերեն). 2021 թ․ հունվարի 5. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  13. Jerry Zgoda (2021 թ․ հունվարի 6). «Minnesota United signs USMNT veteran Wil Trapp». Star Tribune (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  14. Andy Greder (2021 թ․ հունվարի 5). «Loons sign veteran defensive midfielder Wil Trapp». Twin Cities (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  15. Andy Greder (2021 թ․ ապրիլի 16). «Loons shut down by Sounders in season-opening blowout loss». Twin Cities (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  16. «U.S. U-20 MNT Head Coach Tab Ramos Names 18-Player Roster for 2013 CONCACAF U-20 Championship in Puebla, Mexico». U.S. Soccer (անգլերեն). 2013 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  17. «США (до 20 лет) VS. Канада (до 20 лет) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  18. «Гаити (до 20 лет) VS. США (до 20 лет) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  19. «США (до 20 лет) VS. Коста-Рика (до 20 лет) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 23.
  20. «Мексика (до 20 лет) VS. США (до 20 лет) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 4.
  21. «США (до 20 лет) VS. Куба (до 20 лет) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 3.
  22. 22,0 22,1 «U-20 Championship Best Eleven revealed». Concacaf (անգլերեն). 03/04/2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  23. «U-20 MNT Head Coach Tab Ramos Names 21-Player Roster for 2013 FIFA U-20 World Cup in Turkey». U.S. Soccer (անգլերեն). 2013 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  24. «США (до 20) VS. Испания (до 20) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 21.
  25. «Гана (до 20) VS. США (до 20) 4:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 27.
  26. «Франция (до 20) VS. США (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 24.
  27. «U.S. MNT Opens 2015 with 3-2 Road Loss against Chile». U.S. Soccer (անգլերեն). 2015 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  28. «Berhalter Names 23-Player Roster for 2019 CONCACAF Gold Cup». U.S. Soccer Official Website (անգլերեն). 2019 թ․ հունիսի 6. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  29. Jeff Carlisle (2016 թ․ հունիսի 6). «Pulisic in, Sargeant out of U.S. Gold Cup squad». ESPN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  30. Brian Straus (2016 թ․ հունիսի 6). «Pulisic, Adams, McKennie Headline USMNT's Gold Cup Roster; Sargent Cut». SI.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  31. Paul Tenorio (2018 թ․ մայիսի 11). «Tenorio: Columbus Crew SC captain Wil Trapp acquires Greek passport». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլ Թրեփ» հոդվածին։