Վիլյաֆամեսի ամրոց
Վիլյաֆամեսի ամրոց (իսպ.՝ Castillo de Villafamés), ավերակները գտնվում են Իսպանիայի Վալենսիա տարածաշրջանի Կաստելին գավառի Վիլյաֆամես քաղաքում՝ բարձունքի վրա։ Հիմքի ֆունդամենտից և արխիվային այլ փաստաթղթերից պարզ է դառնում, որ Վիլյաֆամեսի ամրոցը իրենից ներկայացնում է մուսուլմանական շրջանի կառույց։ Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից՝ 1994 թվականի սեպտեմբերի 20-ին, Վիլյաֆամեսի ամրոցը ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0008792 գրանցման համարի տակ։
Պատկեր:Castell vilafamès.jpg Նկարագրություն | |
Տեսակ | հուշարձան և դղյակ |
Վարչական միավոր | Vilafamés?[1] |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 13-րդ դար |
Ընթացիկ վիճակ | կանգուն |
Վերահսկվում է | RI-51-0008792 |
![]() | |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրել1233 թվականին ամրոցը գրավել է Ջեյմ 1-ինը։ Իր ամբողջ ժամանակի ընթացքում ստորագրվեցին տարբեր բարեփոխումների ռեֆորմներ։ Մոնտեսայի միաբանությունը 14-րդ դարի վերջում հրամայում է Վիլյաֆամեսցիներին վերակառուցեն և ամրացնեն պաշտպանողական կառույցը։
19-րդ դարում՝ Կարլիստայի պատերազմի ընթացքում, Վիլյաֆամեսի ամրոցը նույնպես մասնակից է դարձել կարևոր ճակատամարտերի։ Կանգուն մնալու առանձնահատկությունը դա ամրոցի կառուցվածքն է։
Նկարագրություն
խմբագրելԱմրոցի ներսում գտնվում է շրջանաձև աշտարակը, որը բոլոր ուղղություններով ունի լուսամուտներ։ Պարիսպները ձգվում են դեպի վերև և մոտ են աշտարակի բարձրությանը։ Պարսպաշարը ունի տարածքի ռելիեֆի ուրվագիծը։ Միակ հետքը, որ մնացել է մուսուլմանների պաշտպանողական կառույցից դա պարիսպների ներսում գտնվող բակն է։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիլյաֆամեսի ամրոց կատեգորիայում։ |