Վիլեն Չարչօղլյան
հայ դիրիժոր
Վիլեն Չարչօղլյան (փետրվարի 8, 1934[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 16, 2016[1], Երևան, Հայաստան)[2], հայ դիրիժոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1978)։
Վիլեն Չարչօղլյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | փետրվարի 8, 1934[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մահացել է | մարտի 16, 2016[1] (82 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դիրիժոր |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1958) |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Վիլեն Չարչօղլյանը ծնվել է 1934 թվականին Երևանում։ 1958 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և աշխատանքի է անցել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ եղել է սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, 1982 թվականից՝ նույն թատրոնի դիրիժոր[3]։ Չարչօղլյանի գլխավորությամբ սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Սիրիայում, Լիբանանում և այլ երկրներում։ Երկար տարիներ եղել է նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորը[4][5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://armradioarchive.am/ar/AZ4u6iQ
- ↑ «Մահացել է դիրիժոր Վիլեն Չարչօղլյանը». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Sargsyan, This page has been designed by Hrachya. «Камерный оркестр Национального оперного театра Армении». www.meghedy.narod.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Վիլեն Չարչօղլյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Վիլեն Չարչօղլյանի հիշատակը հավերժ կմնա հայ երաժշտարվեստի պատմության էջերում». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.