Վիգեն Պապինյան

հայ հողագետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2013)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիգեն Արամայիսի Պապինյան (մայիսի 10, 1940(1940-05-10), Դեբետ, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հողագետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2013)։

Վիգեն Պապինյան
Ծնվել էմայիսի 10, 1940(1940-05-10) (83 տարեկան)
ԾննդավայրԴեբետ, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունհողագետ

Կենսագրություն խմբագրել

Վիգեն Պապինյանը ծնվել է 1940 թվականի մայիսի 10-ին Դեբեդում (այժմ՝ Լոռու մարզում)։ 1970 թվականին ավարտել է Հայկական գուղատնտեսական ինստիտուտը։ 1975 թվականին սկսել է աշխատել Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրաքիմիայի և մոլիորիացիայի գիտական կենտրոնում, 2013 թվականին դարձել է հողբարելավման բաժնի վարիչ։

Վիգեն Պապինյանի գիտական աշխատանքները վերաբերում են Արարատյան հարթավայրի սոդային աղուտ-ալկալի հողերի մելիորիացիային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։