Վիգեն Պապիկյան
Վիգեն Լ. Պապիկյան (անգլ.՝ Viken L. Babikian, արևմտահայերեն՝ Վիկեն Լ. Բաբիկյան, , Հայաստան), հայազգի ամերիկացի բժիշկ, նյարդաբանության պրոֆեսոր[1][2]։ Գլխուղեղի անոթների հիվանդությունների, մասնավորապես՝ ինսուլտի հետազոտության բնագավառի ճանաչված մասնագետ[3]։ Բժշկագիտության բնագավառում մի շարք գիտահետազոտական աշխատանքների հեղինակ[4][5]։
Վիգեն Պապիկյան | |
---|---|
Ծնվել է | Հայաստան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նյարդաբան, բժիշկ և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Բոստոնի համալսարան |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան, Feinberg School of Medicine? և Բեյրութի ամերիկյան համալսարան |
Կենսագրություն խմբագրել
Վիգեն Լ. Պապիկյանը բժշկագիտության դոկտորի աստիճան է ստացել Բեյրութի Ամերիկյան համալսարանում (Բեյրութ, Լիբանան, 1981թ.), ինչպես նաև Չիկագոյի համալսարանի հիվանդանոցի օրդինատուրայում (Չիկագո, Իլինոյս, 1984թ.)[2]։
1986 թվականին աշխատանքի է անցել է Բոստոնի համալսարանի նյարդաբանության ամբիոնում[2]։ Նա նյարդաբանության պրոֆեսոր է, Բոստոնի համալսարանի անոթային նյարդաբանության բաժանմունքի տնօրեն, Բոստոնի բժշկական կենտրոնի «Stroke» ծառայության համատնօրեն[2][6][7]։
Վիգեն Պապիկյանը կանգնած է եղել ինսուլտի ուսումնասիրության ակունքներում։ Մասնակցել է բազմաթիվ կլինիկական հետազոտությունների։ Հետազոտական նախագծերի և դրանց արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակված է Բոստոնի համալսարանի կայքում[5]։
Պապիկյանը դասախոսել է աշխարհի խոշորագույն բժշկագիտական կենտրոններում, անցկացրել ավելի քան 100 հեռակա դասախոսություն[2]։
Նա Journal of Neuroimaging ամսագրի խմբագիրներից է[2][8]։
Անվանի գիտնական-բժիշկը 2016 թվականին Կարլոս Ս. Կասեի ամենամյա երկրորդ գիտահետազոտական սիմպոզիումում ներկայացրել է ինսուլտի հետազոտության ու դրա դեմ պայքարի ասպարեզում Բոստոնի բժշկական կենտրոնում կատարված աշխատանքների մասին հանգամանալի ակնարկ[9]։
Բժշկագիտական աշխատություններ խմբագրել
Բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն Պապիկյանի[2] բժշկական աշխատանքների ցանկը տեղադրված է Բոստոնի համալսարանի նյարդաբանության ամբիոնի կայքում[10]։ Նա հրատարակել է 4 դասագիրք և 150-ից ավելի գիտական հոդվածներ ու կոթողային աշխատությունների գլուխներ, դասախոսություններ է կարդացել աշխարհի խոշորագույն բժշկագիտական կենտրոններում[11]։
Նրա հեղինակած և լայն տարածում գտած տեղեկատու ձեռնարկներից են հետևյալները..
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Stroke | Divisions | Neurology». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Stroke, Cerebrovascular Disease — Neurology». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ “Viken L. Babikian's research while affiliated with Boston University and other places ”
- ↑ «Viken L. Babikian's research works | Boston University, MA (BU) and other places». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 5,0 5,1 «Scholarly Activities | Neurology». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Stroke | Neurology». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Profiles | Neurology». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Армянин. Обсуждение на LiveInternet — Российский Сервис Онлайн-Дневников». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Department of Neurology Hosts Second Annual Carlos S. Kase Research Symposium | Chobanian & Avedisian School of Medicine». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Neurology». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Викен Бабикян примет участие в 6-ом Международном медицинском конгрессе Армении | Путешествия». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Neurosonology — Google Книги». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Transcranial Doppler Ultrasonography — Google Книги». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Stroke, Cerebrovascular Disease - Neurology».
- «Journal of Neuroimaging - Wikipedia».
- «The First Annual BU Neurology Symposium» (PDF).
- Boston University School of Medicine: Clinical Faculty: Viken L. Babikian, MD Արխիվացված 2017-05-17 Wayback Machine
- Boston Medical Center: Stroke & Cerebrovascular Center: Viken Babikian, MD Արխիվացված 2016-05-15 Wayback Machine