Վիգեն Տիգրանի Գևորգյան (դեկտեմբերի 27, 2000(2000-12-27), Ակունք, Արագածոտնի մարզ, Հայաստան - նոյեմբերի 7, 2020(2020-11-07)), ՀՀ ԶՈՒ ծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից[1], «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր։

Վիգեն Գևորգյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27, 2000(2000-12-27)
ԾննդավայրԱկունք, Արագածոտնի մարզ, Հայաստան
Մահացել էնոյեմբերի 7, 2020(2020-11-07) (19 տարեկան)

Կյանք խմբագրել

Վիգեն Գևորգյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Ակունք գյուղում։ 2006 թվականին հաճախել է Թալինի թիվ 1 հիմնական, ապա՝ 2015 թվականին՝ ավագ դպրոց, որտեղ էլ ավարտել է ուսումը 2018 թվականին։ Նույն տարում ընդունվել և մեկ տարի սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետում[2], ապագա տնտեսագետ էր[3]։

Զինվորական ծառայություն խմբագրել

Վիգեն Գևորգյանը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2019 թվականի հուլիսի 24-ին՝ ծառայության անցնելով ԼՂՀ «Մարտունի 3» զորամասում որպես 1-ին հրաձգային գումարտակի նռնականետային դասակի ՀԱՆ-17 նռնականետի 4-րդ հաշվարկի հրամանատար[4]։

44-օրյա պատերազմ խմբագրել

Վիգեն Գևորգյանը գտնվում էր հոսպիտալում, երբ սկսվեց պատերազմը։ Չսպասելով դուրսգրման՝ սեպտեմբերի 29-ին, շտապում է առաջնագիծ[5]։ Նա իրենց ստորաբաժանման կազմով անմիջապես պաշտպանության է անցել զորամասի պաշտպանության հատվածում, կատարել իրենց առաջադրված խնդիրները։

Հոկտեմբերի 5-ին գումարտակի կազմով մեկնել են Ջրականի շրջան, անցնելով պաշտպանության Դաշքեսանի ուղղությամբ, փայլուն կատարել է իր առջև դրված մարտական խնդիրները։ Հոկտեմբերի 9-ին մասնակցել է Դուլդուլ բարձունքում մղվող ծանր մարտերին, որպես նռնականետի հրամանատար՝ կատարել է իր խնդիրը։

Հոկտեմբերի 10-ին ստորաբաժանման կազմում մասնակցել է «9-րդ կիլոմետր» կոչվող տեղամասում մղվող պաշտպանական մարտերին։

Նոյեմբերի 1-ից ստորաբաժանման հետ պաշտպանական մարտեր է մղել Մարտունու մատույցներում, մասնակցելով Կոհակ բարձունքի ուղղությամբ մղվող մարտերին։ Օրեր շարունակ դիմագրավել են հակառակորդի մեծածավալ ուժերի հարձակումներին, կանխել նրանց ներխուժումը Մարտունի քաղաք։

Նոյեմբերի 7-ին Կոհակ կոչվող տեղամասում ստորաբաժանման կազմով մարտ են մղել, Վիգեն Գևորգյանը վերջին ճիգերն է գործադրել իր առջև դրված խնդիրը կատարելու ուղղությամբ, սակայն հակառակորդի արձակած հրետանային կրակի արկից ստացել է մահացու բեկորային վիրավորում։

Պարգևներ խմբագրել

  • Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2021 թվականի հունիսի 16-ի հրամանագրով Արցախի հանրապետության պետական սահմանը պաշտպանելու գործում ցուցաբերած արիության համար Վիգեն Գևորգյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։
  • 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վիգեն Գևորգյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Հիշատակ խմբագրել

Ընտանիքի և ընկերների նախաձեռնությամբ տպագրվել է «Հոգիս՝ ձեզ վահան» գիրքը, որտեղ հավաքված են նրա ընկերների, մտերիմների հուշերը։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 27-ին իր ծննդյան օրը Թալինի երաժշտական դպրոցում[5]։

Հուղարկավորվել է Թալինի պանթեոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայ զինվոր պաշտպանության նախարարության հանդես Վիգեն Գևորգյան».
  2. «ՄԵԾ ՍՐՏՈՎ ՈՒ ՔԱՋ ՈԳՈՎ ՀԵՐՈՍԸ. ՎԻԳԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ».
  3. «Վիգեն Գևորգյան».
  4. «Հերոսապատում. Վիգեն Գևորգյան».
  5. 5,0 5,1 «Վիգեն Գևորգյան 21».