Վերջին ռեպորտաժը
«Վերջին ռեպորտաժը» (լատիշ․՝ Pēdējā reportāža), խորհրդային հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ձիդրա Ռիտենբերգան Ռիգայի կինոստուդիայում գերմանացի գրող Գերտ Պրոկոպի «Լրագրողի մահը» վեպի մոտիվներով 1986 թվականին[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1986 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ձիդրա Ռիտենբերգա |
Դերակատարներ | Գեորգի Տարատորկին |
Երաժշտություն | Մարտինշ Բրաունս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել կենտրոնական հեռուստատեսությունում 1986 թվականի դեկտեմբերի 17-ին։
Սյուժե
խմբագրելԱրևմտյան հեղինակավոր պարբերականի ղեկավարությունը իր առաջատար լրագրող Պետեր Լոբենշտեյնին հանձնարարում է նյութ պատրաստել թերթի աշխատակից, հայտնի լրագրող Յորգենսենի առեղծվածային սպանության մասին։
Լոբենշտեյնը, որն զբաղված է մեկ այլ թեմայով, մեծ դժկամությամբ է ստանձնում հանձնարարված գործը։ Գործի նյութերն ուսումնասիրելով՝ նա պարզում է, որ իր գործընկերը սպանվել է իր վերջին լրագրողական հետաքննության պատճառով, այլ ոչ թե կենցաղային պատճառներով, ինչպես համառորեն նշել է տեղի ոստիկանության ղեկավարը։
Դերերում
խմբագրել- Գեորգի Տարատորկին – Պետեր Լոբենշտեյն
- Իլոնա Օզոլա – Էնգելխեն
- Ռոստիսլավ Գորյաև – Մաուրախ
- Առնոլդ Լինինշ – Նաուման
- Այգարս Ցեպլիտիս – Մեբիուս
- Օլգերտ Կրոդերս – Շրաուդենբախ (հնչյունավորել է Ալեքսանդր Վոկաչը)
- Արթուր Դիմիտերս – Վիլհելմի
- Անսիս Էպներս – Բորնիգ
- Ռեգինա Ռազումա – Բիրգիտ
- Հարիս Գերհարդ – Մեյեր
- Պետերիս Կրիլովս – Մյուլենս
- Լասմա Մուրնիեցե – ֆրաու Մյուլենս
- Իլգա Զվանովա – ֆրաու Յորգենսոն
- Յուրի Կալեշչուկ – Յորգենսեն
- Այգարս Ցիլինսկիս – Բրյուդիգամ
- Վլադիմիր Ռուդի – Դամեր
- Սերգեյ Յուդին – Գորման
- Լեոնիդ Սատանովսկի – Կենտոն
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Յուրի Կալեշչուկ
- Բեմադրող ռեժիսոր՝ Ձիդրա Ռիտենբերգա
- Բեմադրող օպերատոր՝ Գվիդո Սկուլտե
- Կոմպոզիտոր՝ Մարտինշ Բրաունս
- Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Շիլդկնեխտ
- Հնչյունային օպերատոր՝ Գլեբ Կորոտեև
- Ռեժիսոր՝ Բոլեսլավ Ռուժ
- Օպերատոր՝ Իվար Հոֆմանիս
- Կոստյումների նկարիչ՝ Իևա Կունձինա
- Նկարիչ-գրիմարար՝ Ռասմա Պրանդե
- Խորհրդատու՝ Էդուարդ Մնացականով
- Տնօրեն՝ Եֆիմ Կնաֆելման[2]
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՆկարահանումներն անցկացվել են մեծ մասամբ Կլայպեդայում և նրա շրջակայքում։ Կադրերում կարելի է տեղնել Լիտվայի ծովագնացության շենքը, Պատկերասրահ, Կալվյու, Յոնո, Տուրգաուս, Աուկշտոյի (բակի կողմից), Դաուկանտո փողոցները, Տեատրո, Լիետուվնինկու, Դոնյալայչյո հրապարակները, Դանգե գետի ափը, Հին շուկայի մոտ կայանատեղին, Մանտո փողոցի 36 շենքը, ինչպես նաև «Կլայպեդա» հյուրանոցի ինտերիերը և հին քաղաքի «Բուրու ուժեյգա» սրճարանը, մեկ դրվագ նկարահանվել է Կաունասի Հին քաղաքում (երբ Լոբենշտեյնը զանգահարում է Էնգելխենին ավտոմատից), մնացածը՝ Ռիգայում։
Քննադատություն
խմբագրել«Վերջին ռեպորտաժը» կարծես հավակնում է համապատասխանել դետեկտիվ ժանրի օրենքներին։ Սակայն սցենարի հեղինակը, էներգիայի առյուծի բաժինը ծախսելով երկու սերիայումիրադարձությունների բաշխման վրա, «մոռացել է» դրանց մեջ ներդնել հակադիր ուժերի բախումները տարբեր ձևերով, ինչը կնպաստեր սյուժեի դինամիկությանը և կստեղծեր անհրաժեշտ լարվածություն։ Սցենարը գոյություն ունի կոնկրետ ժամանակից ու տարածությունից օտարված՝ առաջարկելով ոչ թե հերոս-կերպար (սոցիալական և ազգային պատկանելությունը, բնավորությունը և ենթագիտակցական, որոնք բոլորը միասին արտահայտվում են ճակատագրում), այլ հակառակը, հերոս-գործառույթ։ Եվ անմիջապես պատ է ի հայտ գալիս էկրանի և հեռուստադիտողի միջև։
Բնօրինակ տեքստ (ռուս.)«Последний репортаж» вроде бы претендует на соответствие законам детективного жанра. Но автор сценария, львиную долю энергии потратив на распределение событий по двум сериям, «забыл вложить» в них столкновения противодействующих сил в различных формах, что способствовало бы динамичности сюжета и создало необходимое напряжение. Сценарий существует в отчуждённости от конкретного времени и пространства, предлагая не героя-образ (социальная и национальная принадлежность, характер и подсознание, которые все вместе слагаются в судьбу), а наоборот — героя-функцию. И сразу вырастает стена между экраном и зрителем.
— «Родник» ամսագիր, 1988 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վերջին ռեպորտաժը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Վերջին ռեպորտաժը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Գրականություն
խմբագրել- Баташева Н. «Последний репортаж»: О создаваемом одноим. телевизион. худож. фильме. Интервью режиссёра // «Кино» № 5 за 1986 год, стр. 16-17.
- Трофимов Р. Политический детектив: успехи и проблемы. Худ. фильм «Последний репортаж»: Риж. киностудия // «Советская Латвия», 5 декабря 1986 года.
- Лице Л. Фильм о вседозволенности: О фильме Риж. киностудии «Последний репортаж» // «Ригас Балсс», 11 сентября 1986.
- Апините В. Перед нравственным выбором: О худож. фильме Риж. киностудии «Последний репортаж» // «Юрмала», 18 октября 1986.
- Петрайсис С. Шестой фильм Дз. Ритенберги: о съёмках фильма «Последний репортаж» в Клайпеде // «Комсомольская правда» (Вильнюс), 20 мая 1986.