Վերջին խոսք

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Վերջին խոսք», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություներից՝ գրված 1889 թվականին[1]։

Վերջին խոսք
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1889
ՎիքիդարանՎերջին խոսք

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1889 թվականին։ Սրա ինքնագիրը չի պահպանվել։

Այն տպագրվել է Մոսկվայում 1892 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի II հատորում (էջ 89-98), այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (26-27 էջեր)։

Արտատպվում է Մոսկվայում 1892 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի II հատորից։ Երրորդ տողը, որի փոխարեն «Բանաստեղծություններ, հ․ II, Մոսկվա, 1892» գրքում կետեր են դրված՝ վերականգնել են «Հովհաննես Թումանյան, երկերի ժողովածու, գիտական հրատարակություն 6 հատորով, Երևան 1940-1959» կազմողները, տողատակ տալով հետևյալ ծանոթագրությունը․ «Այս տողի փոխարեն «Բանաստեղծություններ, հ․ II, Մոսկվա 1892» հատորի մեջ դրված են կետեր»։ Այդ, հավանաբար, արված է գրաքննիչի ձեռքով։ «Բանաստեղծություններ, հ․ II, Մոսկվա 1892» հատորի՝ Ղ․ Աղայանին նվիրված օրինակում Թումանյանը կետերի վրա գրել է․ «Մեր հալածված հայրենիքում», որի հիման վրա և մենք վերականգնել ենք տողը» (էջ 26)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 550–551.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վերջին խոսք