Վերջաբան
Վերջաբան, վերջերգ, էպիլոգ (հուն.` έπίλογος, բառացի՝ վերջնախոսք)։
- Դրամայում՝ վերջում հանդիսատեսին ուղղված խոսքը՝ խրատականով, ներողամիտ լինելու խնդրանքով են։
- Նոր ժամանակների վեպերում, վիպակներում, պոեմներում գործող անձանց ճակատագրի գեղարվեստական պատումը՝ սովորաբար հանգուցալուծման գործողություններից տարիներ հետո։ Սակավ դեպքերում վերջաբանում քննության են առնվում պատումի բարոյախոսական, փիլիսոփայական, գեղագիտական դրույթները, լուսաբանվում է հեղինակի անձը։ Վերջաբան ունեն Րաֆֆու «Կայծեր», Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհեր», Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» ստեղծագործությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 415)։ |