Վերոնիկան ու իր ծույլիկը
«Վերոնիկան ու իր ծույլիկը» (ֆր.՝ Véronique et son cancre), ռեժիսոր Էրիկ Ռոմերի կարճամետրաժ ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1959 թվականի փետրվարի 11-ին։
Վերոնիկան ու իր ծույլիկը ֆր.՝ Véronique et son cancre | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1959 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Էրիկ Ռոմեր |
Պրոդյուսեր | Կլոդ Շաբրոլ |
Սցենարի հեղինակ | Էրիկ Ռոմեր |
Դերակատարներ | Նիկոլ Բերժե |
Տևողություն | 18 րոպե[1] |
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ Վերոնիկան աշխատանքի է ընդունվում որպես դասուսույց պատանի Ժան Քրիստոֆի համար, որը չի կարողանում հաղթահարել ուսուցումը տարրական դպրոցում։ Տղայի մայրն աղջկան խորհուրդ է տալիս հնարավորինս խիստ լինել իր աշակերտի հետ, որը գաղտնի ծաղրում է մեծահասակների շփման ձևը։
Կոտորակների բաժանումը բացատրելիս առաջանում են դժվարություններ, քանի որ Ժան-Քրիստոֆ չի կարողանում հասկանալ, թե ինչպես է բաժանման ժամանակ պարզվում, որ քանորդը մեծ է բաժանելիից։ Վերոնիկան, ըստ երևույթին, այնքան էլ լավ չգիտի մաթեմատիկական տեսությունը, և չի կարող խելամիտ բացատրություն տալ, ինչը չի բարձրացնում նրա հեղինակությունը սանի աչքում։ Նա պնդում է, որ դա դժվար է բացատրել, այն պահանջում է հանրահաշվի իմացություն, որը աշակերտները կսովորեն հաջորդ տարի։ Ժան-Քրիստոֆը նկատում է, որ իրենք չեն ուսումնասիրի կոտորակների բաժանումը մինչև հանրահաշվի ուսուցումը։
«Այն մասին, թե ինչպես եմ անցկացրել հանգստյան օրերը» շարադրությունը նույնպես դժվար է ստացվում, քանի որ Ժան Քրսիտոֆը հայտարարում է, որ իր մտքին ոչինչ չի գալիս, և ինքն ընդհանրապես չի հասկանում, թե ինչու է պետք երկու էջ գրել այն մասին, ինչը կարելի է ասել երկու բառով։ Վերոնիկայի բացատրությունները, թե շարադրությունը պետք է գրվի, որ նա սովորի հստակ արտահայտել իր մտքերը, չի համոզում ծույլիկին, որը հայտարարում է, որ իրական կյանքում նման հմտություն քչերին է պետք, և ընդհանրապես դպրոցում սովորեցնում են շատ անօգուտ բաներ։
Ժան-Քրիստոֆը դեմ չէ դասն ավելի շուտ ավարտել, և Վերոնիկային առաջարկում է տուն գնալ՝ խոստանալով չմատնել նրան, բայց աղջիկը մնում է մինչև դասի ավարտը և տղայի մոր վերադարձը։ Չնայած նրան, որ նրա մանկավարժությունը չէր հասել նպատակին, նա աշակերտին հրաժեշտ տալիս գովում է նրան։
Դերերում
խմբագրել- Նիկոլ Բերժե – Վերոնիկա
- Ստելլա Դասաս – մայր
- Ալեն Դելրյո – Ժան Քրիստոֆ
Ֆիլմի մասին
խմբագրելՖիլմն այսպես կոչված «Շառլոտա և Վերոնիկա» շարքի 4 կարճամետրաժ ֆիլմերից մեկն է, որոնք նկարահանվել են 1951-1959 թվականներին Ռոմերի և Ժան-Լյուկ Գոդարի կողմից[Ն 1]։
Չնայած Նոր ալիքի ապագա առաջնորդների առաջին կարճամետրաժ ֆիլմերի պարզամտությանը՝ այդ ժապավեններում սաղմնային վիճակում արդեն առկա են նրանց կինեմատոգրաֆի ավելի ուշ շրջանի ոճի և խնդիրների առանձնահատկությունները[2]։ Տվյալ դեպքում կիրառվում է սյուժեի կառուցման երկխոսական սկզբունքը, որը բնորոշ է հասուն և ուշ Ռոմերին, իսկ ծույլ Ժան-Քրիստոֆը՝ յուրօրինակ նախա-Անտուան Դուանել է[2] Ֆրանսուա Տրյուֆոյի նկարների շարքից, որը դժգոհ է չափահասների կողմից սահմանված կանոններին հետևելու անհրաժեշտությունից, որոնց հեղինակությունն ինքը չի ճանաչում։
Նշումներ
խմբագրել- ↑ Մյուս ֆիլմերն են Ռոմերի «Ներկայացում, կամ Շառլոտան ու իր սթեյքը» և Գոդարի «Շառլոտան ու իր Ժյուլը» և «Բոլոր տղաները կոչվում են Պատրիկ» («Շառլոտան ու Վերոնիկան»)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Le Roux, 2007
Գրականություն
խմբագրել- Le Roux S. Véronique et son cancre, un court particulier d’Éric Rohmer // Rohmer et les Autres. — Presses universitaires de Rennes, 2007. — ISBN 978-2-7535-0409-7 Openedition.org
- Filmographie: Véronique et son cancre (1958) // Rohmer et les Autres. — Presses universitaires de Rennes, 2007. — ISBN 978-2-7535-0409-7 Openedition.org
Արտաքին հղումներ
խմբագրել- «Véronique et son cancre» (ֆրանսերեն). Ciné-club de Caen. Վերցված է 11.04.2016-ին.
- «Véronique et son cancre (1958) Eric Rohmer» (ֆրանսերեն). Ciné-ressources. Վերցված է 11.04.2016-ին.
- «Véronique et son cancre : Un Court-métrage de Eric Rohmer» (ֆրանսերեն). Unifrance. Վերցված է 11.04.2016-ին.
- «Véronique et son cancre» (ֆրանսերեն). La Filmothèque du Quartier Latin. Վերցված է 11.04.2016-ին.
- «Véronique et son cancre: Un film de Eric Rohmer» (ֆրանսերեն). Les Films du Losange. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 11.04.2016-ին.