Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերնիսաժ (այլ կիրառումներ)

Վերնիսաժ, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, որի ժամանակ սովորաբար ներկա են լինում ստեղծագործող արվեստագետները, նրանց քննադատներ և հատուկ հյուրեր։ Անվանումը առաջացել է ֆր.՝ vernis («լաք») բառից, քանի որ նախկինում նկարիչները այս ցուցահանդեսի ժամանակ լաք էին քսում իրենց նկարի վրա։

Վերնիսաժ Վիեննայում

Այժմ երբեմն վերնիսաժ են կոչվում սովորական կիրակնօրյա տոնավաճառները, որտեղ վաճառվում են հուշանվերներ, անտիկվար իրեր (գորգեր, զարդեր, նկարներ, ոսկերչական իրեր, մետաղադրամներ) և այլ ապրանքներ։