Վերծնոտային զարկերակ (լատին․՝ a. maxillaris), արտաքին քներակ զարկերակի վերջնային ճյուղերից մեկը, ավելի մեծ, քան նրա մյուս ծայրային ճյուղը՝ քունքային մակերեսային զարկերակը[3][4]։

Վերծնոտային զարկերակ
Սկիզբ է առնումԱրտաքին քնային զարկերակ
Սկզբնավրում էposterior superior alveolar artery? և deep temporal arteries?
Մասն էartery system?
Ենթակատեգորիաsubdivision of external carotid artery?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]
 Maxillary artery Վիքիպահեստում

Տեղագրություն խմբագրել

Սկզբում զարկերակը գտնվում է ստորին ծնոտի միջային ճյուղի մոտ, որից հետո այն գնում է ստորքունքային փոս և թևաքմային փոս, որտեղ բաժանվում է վերջնային ճյուղերի[5]։։

Տեղագրական առումով վերծնոտային զարկերակը բաժանված է երեք հատվածի՝ ծնոտային, ստորքունքային և թևաքմային, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ճյուղերը[6]։

Ծնոտային բաժին խմբագրել

  1. Ականջային խորանիստ զարկերակ (լատին․՝ a. auricularis profunda), անոթավորում է քունքստործնոտային հոդը, արտաքին լսողական անցուղին և թմբկաթաղանթը։
  2. Առաջային թմբկային զարկերակ (լատին․՝ a. tympanica anterior), անոթավորում է թմբկախոռոչի լորձաթաղանթը;
  3. Ստորին ատամնաբնային զարկերակ (լատին․՝ a. alveolaris inferior), իր հերթին տալիս է ատամնային ճյուղեր (լատին․՝ rr. dentales), կզակային զարկերակ (լատին․՝ a. mentalis), որը արյուն է մատակարարում դեմքի մկաններին և կզակի մաշկին, նաև տալիս է ծնոտկորճային զարկերակը (լատին․՝ a. mylohyoideus), որը անոթավորում է երկգլխանի մկանի առաջային փորիկը և համանուն մկանը։
  4. Ուղեղապատյանային միջին զարկերակ (լատին․՝ a. meningea media), գնում է դեպի միջին գանգափոսի կարծր պատյան (լատին․՝ rr. frontales et parietales), իր ճանապարհին տալով՝ թմբկային վերին զարկերակը (լատին․՝ a. tympanica superior)՝ թմբկաթաղանթի լորձաթաղանթի համար։

Ստորքունքային բաժին խմբագրել

  1. Թշային զարկերակ (լատին․՝ a. buccalis), անոթավորում է այտի մկանները և լորձաթաղանթը;
  2. Ծամիչ զարկերակ (լատին․՝ a. masseterica)՝ ճյուղեր համանուն մկանին;
  3. Թմբկային խորանիստ զարկերակ (լատին․՝ a. tympanica profunda)` ճյուղեր թմբկային մկաններին։
  4. Վերին հետին ատամնաբնային զարկերակ (լատին․՝ a. alveolaris superior posterior), ներթափանցում է վերծնոտային ծոցի մեջ՝ արյուն մատակարարելով լորձաթաղանթին, տալիս են ատամնային ճյուղեր (լատին․՝ rr. dentales), որոնք սնուցում են վերին ծնոտի ատամները և լնդերը;
  5. Թևակերպային ճյուղեր (լատին․՝ rr. pterygoidei) ՝ համանուն մկանների համար։

Թևաքմային բաժին խմբագրել

  1. Ստորակնակպճային զարկերակ (լատին․՝ a. infraorbitalis);
  2. Քմային վայրէջ զարկերակ (լատին․՝ a. palatina descendens), սկզբում տալիս է թևակերպային խողովակի զարկերակը (լատին․՝ a. canalis pterygoidei)` անոթավորեոլվ ըմպանի վերին մասը, լսողական փողը, փափուկ և կարծր քիմքերը։ Քմային վայրէջ զարկերակը բերանակցվում է դիմային զարկերակի ճյուղ՝ քմային վերել զարկերակի հետ;
  3. Սեպաքմային զարկերակ (լատին․՝ a. sphenopalatina) մտնում է քթի խոռոչ և տալիս է հետին կողմնային քթային ճյուղեր (լատին․՝ aa. nasales posteriores laterales) և հետին միջնապատային ճյուղեր (լատին․՝ rr. septales posteriores)՝ անոթավորելով քթի միջնապատի հետնամասը և քթի լորձաթաղանթը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/144.html
  3. Фрэнк Неттер Атлас анатомии человека / под ред. Н. О. Бартоша. — 2-е изд. — М.: ГЭОТАР-МЕД, 2003. — С. 435. — 600 с.
  4. Князев М. Д. Сонные артерии // Большая Медицинская Энциклопедия / под ред. Б. В. Петровского.
  5. 5,0 5,1 Борзяк Э. И. Анатомия человека / под ред. М. Р. Сапина. — М.: Медицина, 1997. — С. 130—133. — 560 с.
  6. «IT4». web.archive.org. 2006 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.