Վերխոյանսկի լեռնաշղթա (ռուս.՝ Верхоянски хребет), լեռնաշղթա Սախա-Յակուտիայի Հանրապետության հյուսիս-արևելքում։ Ջրբաժան է Լենա, Ալդան, Օմոլոյ, Յանա և Ինդիգիրկա գետերի ավազանների միջև։

Վերխոյանսկի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորՍախա-Յակուտիայի հանրապետություն
Նյութփոխակերպված ապար
ԼեռնաշղթաEastern Siberian Bergland?
Բարձրություն (ԲԾՄ)2409 մետր
Երկարություն1200 կմ
Մեծագույն գագաթMus-Khaya?
Վերխոյանսկի լեռնաշղթա (Ռուսաստան)##
Վերխոյանսկի լեռնաշղթա (Ռուսաստան)

Աղեղնաձև ձգված է 1200 կմ, Յանայի գետաբերանից մինչև Ալդանի աջ վտակ Տոմպոյի կիրճը։ Լայնությունը 100-250 կմ է։ Կազմված է մի շարք լեռնաշղթաներից։

Վերխոյանսկի լեռնաշղթայի կատարներն ունեն ռելիեֆի ալպիական ձևեր, տեղ-տեղ՝ հարթված մակերեսներ (բարձրությունը՝ մինչե 2389 մ)։

Կլիմա խմբագրել

Կլիման ցուրտ է, խիստ ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը -36 °C-ից մինչև -38°С է, հուլիսինը՝ 12-14°С։ Ամենուրեք տարածված է բազմամյա սառածությունը։

Բնություն խմբագրել

Բուսականությունն աղքատ է։ Հարավում 800-1200 մ բարձրությունների վրա աճում են խեժափիճու նոսր անտառներ։ Հյուսիսի պատսպարված հովիտներում հանդիպում են լաստենու, բևեռային ուռենու, կեչու և մայրենու ցածրահասակ, փռվող թփուտներ, որոնք դեպի վեր տեղի են տալիս լեռնատունդրային բուսականությանը։

Ամենաբարձր լեռնագագաթներին իշխում է արկտիկական անապատը։ Կան ոսկու, անագի և այլ օգտակար հանածոներ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերխոյանսկի լեռնաշղթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։