Վերլուծական էլեկտրաքիմիական եղանակներ

Վերլուծության էլեկտրաքիմիական եղանակներ, քանակական և որակական վերլուծության ֆիզիկաքիմիական եղնակներ, որոնք իրականացվում են վերլուծվող համակարգի ծավալում կամ ֆազերի բաժանման մակերեույթի վրա տեղի ունեցող հետազոտվող նյութի կառուցվածքի, քիմիական բաղադրության կամ կոնցենտրացիայի փոփոխությամբ պայմանավորված էլեկտրաքիմիական երևույթները հետազոտելով։

Վերլուծության եղանակներ խմբագրել

Պոտենցիալաչափություն խմբագրել

Հիմնված է դարձելի շղթայի էլշու-ի(էլեկտրաշարժ ուժ) չափման վրա, երբ էլեկտրոդի պոտենցիալը մոտ է հավասարակշռային արժեքին, ընդգրկում է օքսիդավերականգնման, իոնաչափական և պոտենցիալաչափային տիտրումները։

Վոլտամպերաչափություն խմբագրել

Հիմնված է էլեկտրաքիմիական բջիջով անցնող բևեռացման հոսանքի և լարման կախումը որոշելու վրա, երբ էլեկտրոդի պոտենցիալը զգալիորեն տարբերվում է նրա հավասարակշռային արժեքից։ Ներառնում է բազմաթիվ եղանակներ և լայնորեն կիրառվում է լուծույթների ու հալույթների վերլուծության համար։

Կուլոնաչափություն խմբագրել

Կուլոնաչափություն Հիմնված է էլեկտրաքիմիական ռեակցիայի հեսփանքով էլեկտրոդի վրա անջատված նյութի քանակությունը (տես Ֆարադեյի օրենքներ) որոշելու վրա։ էլեկտրոդի պոտենցիալը տարբերվում է հավասարակշռային արժեքից։ Ներառնում է վերլուծության ուղղակի և անուղղակի եղանակներ, Էլեկտրավերլուծությունը և կուլոնաչաՓական տիտրումը։

Կոնդուկտոմնտրիա խմբագրել

Հիմնված է էլեկտրոլիտի էլեկտրահաղորդականությունը չավւելու վրա։ Ներառնում է վերլուծության ուղղակի և անուղղակի եղանակներ։ Օգտագործում են հաստատուն և փոփոխական (ցածր և բարձր հաճախության) հոսանքներ։

Դիէլեկտրաչափություն խմբագրել

Հիմնված է էլեկտրական դաշտում մասնիկի (մոլեկուլ, իոն) կողմնորոշմամբ պայմանավորված նյութի դիէլեկտրիկ թափանցելիությունը չափելու վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 409