Ֆարադեյի օրենքներ, էլեկտրոլիզի քանակական օրենքներ, որոնք արտահայտում են էլեկտրոլիտով անցած էլեկտրականության քանակի և էլեկտրոդների վրա անջատված նյութերի զանգվածի ու քիմիական բնույթի միջև կապը։

Կա Ֆարադեյի 2 օրենք.

Ֆարադեյի I օրենքԽմբագրել

Ֆարադեյի I օրենքը հետևյալն է․ անջատված նյութերի m զանգվածները համեմատական են էլեկտրոլիտով անցած q էլեկտրականության քանակին, m=kq, որտեղ k-ն տվյալ նյութի էլեկտրաքիմիական համարժեքն է։

Ֆարադեյի II օրենքԽմբագրել

Ֆարադեյի II օրենքը հետևալն է. էլեկտրոլիտով միևնույն քանակությամբ էլեկտրականություն անցնելու հետևանքով անջատված տարբեր նյութերի զանգվածները համեմատական են այդ նյութերի քիմիական համարժեքներին (A)։ K=A/F, որտեղ F-ը Ֆարադեյի թիվն է։

Ֆարադեյի օրենքները մաթեմատիկորեն կարելի է ներկայացնել մեկ հավասարման տեսքով․ m= (A/F)q։ Որոշ դեպքերում դիտվող շեղումները Ֆարադեյի օրենքներից կարող են կապված լինել հաշվի չառնված կողմնակի էլեկտրաքիմիական ռեակցիաների կամ մասնակի էլեկտրոնային հաղորդականության հետ։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։