Վերին աշխարհի դափը (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերին աշխարհի դափը (այլ կիրառումներ)
«Վերին աշխարհի դափը» (ռուս.՝ «Бу́бен Ве́рхнего ми́ра»), ռուսական կարճամետրաժ կինոնկար, որը 2020 թվականին նկարահանվել է ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի նույնանուն պատմվածքի հիման վրա։ Ռեժիսոր՝ Սերգեյ Գոդին։ Պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին[1]։
Վերին աշխարհի դափը ռուս.՝ Бубен Верхнего мира | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ |
Թվական | հոկտեմբերի 27, 2020 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Sergey Godin? |
Տևողություն | 37 րոպե |
Սյուժե
խմբագրելԵրեք կին, որոնցից մեկը Տիյմի շամանուհին է, անտառում գտնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նացիստական ինքնաթիռի մնացորդներ, փորձում են մահացած օդաչուին կանչել երկրային իրականություն։ Վերջինը նրանց պետք է իրենց ամենաերիտասարդ ուղեկից Մաշայի հետ ամուսնացնելու համար։ Կյանքի հանգամանքների պատճառով Մաշան ամբողջովին մենակ էր, սիրեցյալը լքել էր նրան, և նա հայտնվել էր հիվանդանոցում։ Ժամանակը, երբ տեղի էին ունենում այս իրադարձությունները, հեշտ չէր, և բոլորը փնտրում էին փող աշխատելու և բարեկեցիկ ապագա որոնելու ուղիներ։ 1990-ան թվականները ստիպում էին մարդկանց գտնել ապրուստի որևէ տարբերակ, այդ թվում՝ ամենաանսովոր։ Նրանց այստեղ բերած Տանյայի համար տեղի ունեցող ամենը բիզնես է, բայց... Մարիայի և օդաչու Զվյագինցևի միջև առաջանում է խոր զգացողություն։ Մաշան զգում է, որ իրենց ժամանակներում այդքան խոր ու ազնիվ մարդիկ չկան։ Բաժանվելիս օդաչուն նրան մի շվի է տալիս։ Եթե Մաշան կրկին ցանկանա տեսնել նրան, ապա շվին կկանչի Զվյագինցևին հանդերձյալ աշխարհից[2]։
Ստեղծագործական կազմ
խմբագրելԴերերում
խմբագրել- Մարիա Կլիմովա
- Ալեքսանդրա Չերկասովա-Սլուժիտել
- Դմիտրի Սոլոմիկին
- Կոնստանտին Մուրզենկո
- Լենա Կուո[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Бубен Верхнего мира (2020) – трейлеры, даты премьер – КиноПоиск». Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Бубен Верхнего мира». smotrim.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.