Վերգելդ (գերմաներեն Wergeld—մարդու գին), բարբարոսական օրենսգրքերով նախատեսված դրամական հատուցում՝ ազատ մարդուն սպանելու համար։ Ծագել է որպես արյան վրեժի երկընտրանք և աստիճանաբար դուրս մղել դրան։ Վերգելդի չափը սահմանվում Էր կողմերի համաձայնությամբ՝ հաշվի առնելով տարիքը և սեռը։ Բարձր չափերով վերգլենդ Էր սահմանվում ազնվականների, հոգևորականների և պաշտոնյաների սպանության համար։ Սպանողը կամ նրա հարազատները վերգելդ որոշակի բաժիններով վճարել են տուժողի ընտանիքին, նրա հարազատներին և թագավորին։ Վերգելդի վճարումն վերականգնվել է տուժողի հարազատների արյան վրեժի իրավունքը։ Տարբեր ձևերով կիրառվել է մինչև 12-13-րդ դարերում։ Համապատասխանում է հին և միջնադարյան հայ իրավունքում օգտագործվող «արյան գին» (արնագին) հասկացությանը (տես Մխիթար Գոշ, Գիրք դատաստանի, 1975, գլուխ ԿԱ, Էջ 58, գլուխ ՄԼԳ, Էջ 144)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 398