Վերբատիմ (լատին․՝ ` verbatim-բառացի բառից) կամ վավերագրական թատրոն, թատերական ներկայացման տեսակ, որը որոշակի տարածում է գտել արտերկրում 20-21-րդ դարերում։ Տեսականորեն համապատասխանում է գրականության նոն-ֆիքշն ժանրին։ Վերբատիմ ներկայացումները ամբողջությամբ կազմված են սովորական մարդկանց իրական մենախոսություններից կամ երկխոսություններից, որոնք վերարտադրում են դերասանները։

Սահմանում խմբագրել

Սցենարի հեղինակը հարցազրույց է վարում այն մարդկանց հետ, ովքեր կապված են ներկայացման թեմայի հետ և օգտագործում է նրանց խոսքը` ներկայացումը կառուցելու համար։ Այսպիսով, հեղինակը փորձում է օբյեկտիվորեն ներկայացնել թեման։ Այսպիսի ներկայացումները վերաբերում են քաղաքական հարցերի, սպորտային իրադարձությունների, աղետների և սոցիալական հնչեղություն ունեցող այլ իրադարձությունների։ Վերբատիմ (բառացի) թատերական ոճն օգտագործում է հարցազրույց տվողների իրական բառերը` ներկայացումը կառուցելու համար։ Ավստրալիացի թատերագիր Քամպիոն Դեսենտ, ով վերբատիմ ներկայացումների հեղինակ է, ասում է. «այն գրված չէ ավանդական ոճով... բայց... մտածված է, հավաքված և համադրված»[1]։ Սա դրամայի ստեղծագործական տարբերակ է, որն օգնում է պատմել պատմություն այն մասին, ինչ իրականում տեղի է ունեցել։ Ընդունված է համարել, որ վերբատիմ թատրոնը գոյություն ունի Միացյալ Թագավորությունում. ԱՄՆ-ում վերբատիմ թատրոնը տարածված չէ և դոկումենտալ թատրոնի մաս է կազմում։ Այսպիսով, ԱՄՆ-ում ապրող հեղինակների կողմից ստեղծված վերբատիմ համարվող ներկայացումները կոչվում են դոկումենտալ թատրոն։

Պատմություն խմբագրել

Ամերիկացի դերասանուհի և դրամատուրգ Աննա Դիվերեն ներկայացվում է որպես վերբատիմ թատրոնի առաջամարտիկ իր երկու`«Կրակներ հայելու մեջ» (1992) և «Մթնշաղ. Լոս Անջելես» (1994) մոնոներկայացումների շնորհիվ։ Դրանցից առաջինը պատմում է 1991 թվականի Քրոուն Հեիթսի ցույցերի, իսկ երկրորդը` 1992-ի Լոս-Անջելեսի ցույցերի մասին։ Երկու ներկայացումների համար էլ նա հարցազրույցներ է վարել իրադարձությունների հետ կապված մարդկանց հետ, այնուհետև գրել է ներկայացումները հարցազրույցների սղագրությունների հիման վրա։ Վերբատիմ թատրոնի առավել հայտնի օրինակ է Մոիսես Քաուֆմանի ու Տեկտոնիկ թատրոնի համատեղ` The Laramie Project նախագիծը, որը պատմում է Լարամիում Մեթյու Շեփարդի սպանության մասին[2]։ 2011 թվականին Ալեք Բլութի ու Ադամ Քորքի բեմադրված London Road մյուզիքլը ևս վերբատիմ ներկայացում է։ Տեքստը համադրված է երաժշտության հետ. երգերը հնարավորինս մոտ են սկզբնաղբյուրի տեքստին։ Քաղաքական վերբատիմ թատրոնի օրինակ են Տեսս Բերրի-Հարթի «Ինչ-որ մեկը մեղավոր է» (2012) և Սոչի 2014 (2014) ներկայացումները։ «Ինչ-որ մեկը մեղավոր է» ներկայացման համար տեքստը վերցված է ականատեսների վկայություններից, դատարանի որոշումներից, լրատվամիջոցների արձագանքներից և դեպքին ներառված մարդկանց հարցազրույցներից[3]։ Black Watch (2006) ներկայացումը հիմնված է հարցազրույցների վրա, որտեղ Black Watch-ի անդամները պատմում են իրենց դրամատիկ պատմություններն ու պարերի հատվածներ ներկայացնում։ 2012 թվականին Ուելսի ազգային թատրոնը ներկայացրեց սոցիալական տարբեր խավերի միջև առկա փողի խնդիրների մասին պատմող ներկայացում։ Այն վալլիերեն առաջին ներկայացումն էր[4]։ 2013 և 2014 թվականներին Հրեական մշակութային կենտրոնը Լոնդոնում բեմադրեց «Լսե՛ք, մենք ընտանիք ենք» վերբատիմ ներկայացումը, որի հեղինակներն են Մեթյու Լլոյդն ու Քերրի Շեյլը։ Շեյլը խաղում էր դերերից մեկը Դեբբի Չազենի, Ջենիֆեր Սթոլլերի և Թոմ Բերիշի հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Whitton, Rebecca (Օգոստոսի 10, 2006). "Embers Արխիվացված 2006-08-19 Wayback Machine". Sydney Stage Online
  2. Jupp, Emily (Ապրիլ 13, 2010). "The rise of democratic theatre". The Independent.
  3. Sam Hallam campaigners make drama of Hoxton murder case
  4. «Documentaries». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.