Վերա Ասևա (24 նոյեմբերի, 1919, Պրիլեպ - 10 նոյեմբերի, 2006, Սկոպյե), հարավսլավացի պետական գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, ազգային հերոս։

Վերա Ասևա
Вера Ацева
 
Կուսակցություն՝ Հարավսլավիայի կոմունիստների միություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և կոմիսար
Ծննդյան օր նոյեմբերի 24, 1919(1919-11-24)[1]
Ծննդավայր Oreovec, Պրիլեպ մունիցիպիալիտետ
Վախճանի օր նոյեմբերի 10, 2006(2006-11-10)[1] (86 տարեկան)
Վախճանի վայր Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Քաղաքացիություն  Հյուսիսային Մակեդոնիա
 
Պարգևներ
Ազգային հերոսի շքանշան Շքանշան «Ժողովրդին մատուցած ծառայությունների համար» Եղբայրության և միասնության շքանշան Աշխատանքի շքանշան Order of Bravery 1941 թվականի պարտիզանական հուշանշան և Հարավսլավիայի Ազգային Հերոս

Կենսագրություն

խմբագրել

Վերա Ասևան ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 24-ին Պրիլեպում։ Ֆինանսական խնդիրների պատճառով չկարողանալով ավարտել գիմնազիան՝ նա սկսում է աշխատել ծխախոտի արդյունաբերությունում[2]։

16 տարեկանում մասնակցել է երկրի աշխատավորական շարժմանը։ 1940-ական թվականների սկզբին դարձել է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Նույն թվականի սեպտեմբերին կուսակցության գավառական կոնֆերանսում ընտրվել է Հարավսլավիայի կոմունիստների միության Մակեդոնիայի տարաշրջանային կոմիտեի անդամ։ 1940 թվականի սեպտեմբերից մինչև 1941 թվականի նոյեմբեր Պրիլեպում եղել է տեղի կոմիտեի քարտուղար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վերա Ասևան եղել է Պրիլեպի պարտիզանական ջոկատի կազմակերպիչ։ 1942 թվականի սկզբից նա Սկոպյեում աշխատել է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցությունում, այնուհետև եղել է կուսակցական խորհրդատու Ստրումիցայում, Բիտոլայում ու Ստիպում։ 1943 թվականի օգոստոսին դարձել է ջոկատի կոմիսար, իսկ նույն թվականի նոյեմբերի 11-ից, երբ Կոսովոյում կազմավորվել է Մակեդոնիայի առաջին ջոկատը, դարձել է քաղաշխատող։ Այնտեղ նա աշխատել է մինչև 1944 թվականի հունվար, երբ ընտրվել է Մակեդոնիայի կոմունիստների միության Երրորդ ու Չորրորդ շրջկոմների քաղաքական քարտուղար։ 1944 թվականի օգոստոսին նա մասնակցել է Մակեդոնիայի ժողովրդական ազատագրման հակաֆաշիստական ժողովի առաջին նստաշրջանին, որում ընտրվել է նախագահության անդամ[3]։

Երկրի ազատագրությունից հետո Վերա Ասևան աշխատել է ղեկավար պաշտոններում։ 1948 թվականին նա եղել է Սկոպյեի քաղաքապետ։ 1948 թվականի հուլիսին Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության հինգերորդ համագումարում ընտրվել է Հարավսլավիայի կոմունիստների միության Կենտրոնական կոմիտեի անդամ։ 1949 թվականի մարտին՝ Մակեդոնիայի Ժողովրդական Հանրապետության կառավարության կազմավորման ժամանակ, Վերա Ասևան ընտրվել է գյուղատնտեսության նախարար[4]։ Նա եղել է նաև դաշնային գործադիր խորհրդի անդամ, Մակեդոնիայի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի մի քանի գումարումների անդամ։

1960 թվականին Վերա Ասևան վիճել է Մակեդոնիայի Կոմկուսի ԿԿ այդ ժամանակվա քարտուղար Լազար Կոլիշևսկու հետ։ Վերա Ասևան Լազար Կոլիշևսկուն մեղադրել է նրա համար, որ վերջինս որոշումներ է ընդունել Վիդոե Սմիլևսկի-Բատոյի հետ՝ առանց հաշվի առնելու Մակեդոնիայի կոմունիստների միության գործադիր կոմիտեի անդամների կարծիքը։ 1960 թվականի հոկտեմբերի 18-ին Բեկգրադից եկել է Ռանկովիչը՝ մասնակցելու կուսակցական ժողովին, և անցել է Կոլիշևսկու կողմը։ Վերա Ասևան ստիպված է եղել զիջել և կուսակցական աշխատանքի է տեղափոխվել Բելգրադ[5]։

1991 թվականին Վերա Ասևան հրատարակել է «Սվետոզար Վիկմանովիկի նամակը» գիրքը։

Վերա Ասևան մահացել է 2006 թվականի նոյեմբերի 10-ին Սկոպյեում։

Մրցանակներ

խմբագրել
  • Ազգային հերոսի շքանշան
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան
  • Եղբայրության ու միասնություն շքանշան
  • «Խիզախության համար» շքանշան
  • Պարտիզանական փառքի շքանշան (1941)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Vera_Aceva
  2. Darko Stuparić «Revolucionari i bez funkcija», «Otokar Keršovani», Rijeka, 1975, 405 str.
  3. Службен весник на федералната единица Македонија во Демократска и Федеративна Југославија, 1/1945, 47-48 стр.
  4. Службен весник на Народна Република Македонија, 8/48, 1 стр.
  5. Крсте Црвенковски, Мирче Томовски «Заробена вистина», «Култура», Скопје, 2003, 149—151 стр.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Ասևա» հոդվածին։