Վերա Ասլանյան
հայ թարգմանիչ
Վերա Սարգիսի Ասլանյան (մարտի 28, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ թարգմանչուհի, 1989 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Վերա Ասլանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1940 (82 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1940 թվականի մարտի 28-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ ռուսական բանասիրական և երկրաբանական ֆակուլտետները։ «Հայգունմետնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական բաժնի գիտաշխատող է։ 1970 թվականից ի վեր Հայաստանի մի շարք ամսագրերում նրա թարգմանությամբ ռուսերեն տպագրվում են դասական և ժամանակակից հայ գրողների վեպերը, վիպակները, պատմվածքները։
Թարգմանություններ հայերենիցԽմբագրել
- Դավիթ Մուրադյան, Եվրոպան անիվների վրա (ուղեգրություն), Երևան, 2002։
- Զորայր Խալափյան, Ջերմանց մխիթարություն (վիպակներ), Մոսկվա, 1990։
- Վարդան Գրիգորյան, Հավերժական վերադարձ, Դար կորստյան (վեպեր), Մոսկվա, 1989։
- Հովհաննես Մելքոնյան, Մոր ձայնը (վեպեր և վիպակներ), Երևան, 1986։
- Զորայր Խալափյան, Երիցուկի թերթիկներ, Մոսկվա, 1979։
Պարգևներ և մրցանակներԽմբագրել
- 2004 թվականին արժանացել է Մ. Շոլոխովի անվան մեդալի։
Տես նաևԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»