Վերածնունդ (հուշարձան, Գյումրի)

հուշարձան Գյումրիում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերածնունդ (այլ կիրառումներ)

«Վերածնունդ», հուշարձան Գյումրիի Բագրատունյաց այգում։

Վերածնունդ (հուշարձան, Գյումրի)
«Վերածնունդ» հուշարձանը Գյումրիում
Տեսակհուշարձան
Ստեղծումապրիլի 24, 2015
Երկիր Հայաստան
ԲնակավայրԳյումրի
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, հուշարձանի ստեղծման բարերար Արթուր Անտոնյանը, գյումրեցիներ։

Հուշարձանի ստեղծման գաղափարի հիմքում հակադիր կորերի համադրությունն է, պատվանդանը և հուշարձանը՝ ձեռքերը։ Ձեռքերում պահված խաչը քրիստոնեությունն է, երկու ձեռքերը սփյուռքն ու Հայաստանն են, որ համախմբվել են հավատքի շուրջ ու պահպանում են հավատքը, ինչը կյանքի նոր սկիզբն է[1][2]։

 

Հուշարձանի վրա մակագրված է.

  1915: Հայոց ցեղասպանության զոհերին։ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ  

Հեղինակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել