«Վերադարձ» (ռուս.՝ Возвращение), Անդրեյ Պլատոնովի պատմվածքներից, որը առաջին անգամ հրատարակվել է 1946 թվականին «Նովի միր» ամսագրում (թիվ 10-11)՝ «Իվանովի ընտանիքը» անունով։ Տպագրությունից հետո պատմվածքը վերանայվել է հեղինակի[1] կողմից և վերջնական անվանումով 1962 թվականին առաջին անգամ լույս է տեսել Պլատոնովի «Պատմություններ» ժողովածուում։

Վերադարձ
ռուս.՝ Возвращение
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրռեալիզմ
ՀեղինակԱնդրեյ Պլատոնով
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1946

Սյուժե խմբագրել

Հայրենական պատերազմը նոր էր ավարտվել։ Գվարդիայի կապիտան Ալեքսեյ Իվանովը զորացրվում է։ Կայարնում նա հանդիպում է Մաշա անունով մի աղջկա, միասին նստում են գնացք և մեկնում։ Երկու օր անց գնացքը ժամանում է Մաշայի հայրենի քաղաք։ Իվանովը որոշում է մի քանի օր մնալ նրա հետ։ Հետո նա գնում է տուն, որտեղ նրան սպասում էին կինը՝ Լյուբով Վասիլիևնան, որդին՝ Պետյան (12 տարեկան) և դուստր Նաստյան։ Հայրը նրանց չէր տեսել չորս տարի։ Պետյան տնօրինում է ամբողջ տնտեսությունը, հայրն աշխատում է որդու մոտ։ Ալեքսեյը զգում է, որ չի կարողանում լիարժեք ուրախանալ իր վերադարձի համար, նա իր և ընտանիքի միջև անհաղթահարելի խոչընդոտ է զգում։ Ալեքսեյը նաև իմանում է, որ մինչ նա պատերազմում էր, իր կնոջը և երեխաներին ամեն կերպ օգնում էր Սիմոն Եվսեևիչը, որի կնոջը և երեխաներին գերմանացիները սպանել էին։ Ալեքսեյը կասկածում է կնոջը դավաճանության մեջ։ Գիշերը Իվանովը փորձում է իր կասկածները հայտնել կնոջը։ Լյուբով Վասիլևնան պատմում է իր ամուսնուն, որ նա միայն սպասում էր նրան, խուսափելով այլ մարդկանցից։ Նա նշում է, որ իր և Սեմիոն Եվսեևիչին միջև ոչինչ չկա։ Այս բացատրությունը վերածվում է մեծ վեճի, և պարզվում, որ Պետյան այդքան ժամանակ ներկա էր ամուսնու և կնոջ միջև ծավալված վեճին։ Նա խղճում էր իր մորը։ Պետյան միջամտեց վեճին, պաշտպանում մորը և պատմեց իր հորը, թե ինչ է մտածում հոր մասին։ Ալեքսեյ Ալեքսեևիչը ցնցված էր այն ամենից ինչ լսեց. «Այ քեզ շան տղա», մտածեց նա որդու մասին։ Հաջորդ օրը Ալեքսեյը գնում կայարան, գնացք նստում, ցանկանում մեկնել ռազմաճակատում ծանոթացած Մաշայի մոտ։ Անցնելով իր տան կողքի խաչմերուկը, տեսնում է գնացքի հետևից վազող իր երեխաններին։ Իվանովը իջնում է գնացքից։

Քննադատություն խմբագրել

Իվանովների ընտանիքը հրապարակումը սովետական գրական քննադատության կողմից սուր արձագանքների է արժանացել։ Գրական թերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Յերմիլովը պատմվածքը անվանել է «սովետական ժողովրդի դեմ ուղղված ստոր զրպարտություն», իսկ Գրողների միության նախագահ Ալեքսանդր Ֆադեևը, «Պրավդա» թերթի էջերում այն անվանում է «հասարակ բամբասանք»։ Դրանից հետո Պլատոնովի համար փակվել է իր աշխատանքները հրապարակելու բոլոր հնարավորությունները[1]։

Պատմվածքի գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Պատմվածքը համարվում է Պլատոնովի հիմնական աշխատանքներից մեկը՝ իր աշխատանքում արտացոլելով վերադարձի թեմատիկան[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 М. Михеев. «Возвращение» Платонова: поэтика недоговорённости // «Вопросы литературы», 2008, № 2.
  2. Н. В. Злыднева. Мотивика прозы Андрея Платонова. — М.: Институт славяноведения РАН, 2006. — С. 119. См. также: Ливингстоун А. Мотив возвращения в рассказе А. Платонова «Возвращение» // Творчество Андрея Платонова: Исследования и материалы. — СПб., 2000. — Кн. 2. — С. 113—116.