Վեստֆալիա Լիպպեի հնագիտական թանգարան

Վեստֆալիա Լիպպեի հնագիտական թանգարան (գերմ.՝ LWL-Museum für Archäologie Westfälisches Landesmuseum), հնագիտական թանգարան գերմանական Հերնե քաղաքում՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրում[1]։

Վեստֆալիա Լիպպեի հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՀերնե
Հիմնադրվել է2003
Կայքlwl-landesmuseum-herne.de
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Հնագիտական առաջին հավաքածուն Վեստֆալիայում ցուցադրության է հանվել 1836 թվականին Մյունստեր քաղաքում։ 1908 թվականին այն տեղափոխվեց նորաբաց տեղական գավառագիտական թանգարան։ 1930 թվականին հնագիտական հավաքածուն ցուցադրության հանվեց առանձին շինության մեջ։ Իսկ արդեն 1934 թվականից ստացավ նոր անվանում՝ «Landesmuseum für Vor- und Frühgeschichte»: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թանգարանի շենքն ավերվեց։ Այն հիմնական վնասները կրեց 1943 և 1945 թվականների ինտենսիվ ռմբակոծությունների հետևանքով։ 1963-1970 թվականներին կատարվեց նոր թանգարանի շինարարական աշխատանքները։ 1980 թվականին այն ստացավ նոր անուն՝ «Վեստֆալիայի հնագիտական թանգարան»։ 2001 թվականին Վեստֆալիա-Լիպպեի հողատիրական համայնքի որոշմամբ Մյունստերի թանգարանը փակվեց։ Հերնե քաղաքում կառուցվում են նոր շենքեր դրա համար։ Դրանք, ի վերջո, բացվեցին 2003 թվականի մարտին։ 2007 թվականին թանգարանը կրկին անվանափոխվեց. այս անգամ այն կոչվեց «LWL-Museum für Archäologie. Westfälisches Landesmuseum»[2]:

Շինություն

խմբագրել

Հերնեի նոր շենքը, որտեղ տեղակայվեց Վեստֆալիա Լիպպեի հնագիտական թանգարանը, այսօր ունի նկուղային ցուցասրահներ։ Հենց այդտեղ էլ տեղակայված են ցուցադրական հիմնական հատվածները։ Դրանց ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 6.800 մ²։ Երկու գլխավոր ցուցադրական սրահները գտնվում են գետնի տակ։ Գետնի տակ է գտնվում նաև թանգարանային կինոթատրոնը։ Դրանց տակ էլ գտնվում է խորանարդաձև մուտքային կախովի շքամուտքը, որն հարում է սրահներին։ Այդ կառույցը 2003 թվականին Գերմանիայի ճարտարապետների խորհրդի կողմից ճանաչվել է որպես Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի ամենալավ շինություններից մեկը՝ Auszeichnung guter Bauten 2003: Ի դեպ, այս շինությունը հասանելի է նաև հաշմանդամների համար։

Հավաքածու

խմբագրել

Թանգարանի հիմնական թեմատիկան հանդիսանում է Վեստֆալիայի տարածքում մարդու գործունեության 250 հազար տարվա ընթացքին։ Հավաքածուում հաշվվում է ավելի քան 10 հազար նմուշ. սրանք ընդգրկում են ամենայն մանրամասնությամբ մարդու ձևավորումից մինչը վերջին Սառցե դարաշրջանը։ Այցելուները կարող են տեսնել հնագույն շինություններ, ջրհորներ, գերեզմաններ։ Ավելին հասկանալու համար նրանք կարող են նաև դիտել ֆիլմեր, որոնք պատմում են գիտնականների աշխատանքների ու գտածոների հայտնաբերման ու ուսումնասիրման մասին։ Այցելուներին ուղեկցում են նաև թանգարանի հետազոտական լաբորատորիաները։

Թանգարանում, բացի հիմնական ցուցադրությունից, ներկայացվում են նաև ժամանակակից ցուցահանդեսներ, որոնք նվիրված են մշակութային և պատմական հարցերին։

Տեղեկատվական տվյալներ

խմբագրել

Վեստֆալիա Լիպպեի հնագիտական թանգարանը գտնվում է հետևյալ հասցեում՝

  • LWL-Museum für Archäologie — Westfälisches Landesmuseum
  • Europaplatz 1,
  • 44623 Herne

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

(chronologisch geordnet)

  • Klemens Mörmann (Hrsg.): Der deutsche Museumsführer in Farbe. Museen und Sammlungen in der Bundesrepublik Deutschland und West-Berlin. Büchergilde Gutenberg, Frankfurt am Main/Olten/Wien 1983, Կաղապար:DNB, S. 714–715.
  • Peter Stepan (Hrsg.): Die deutschen Museen. Westermanns farbiger Führer durch alle bedeutenden Museen und Sammlungen. Westermann Sachbuch, Braunschweig 1983, ISBN 3-14-508854-8, S. 374.
  • Landschaftsverband Westfalen-Lippe, Westfälisches Museum für Archäologie, Amt für Bodendenkmalpflege (Hrsg.): Das Museum / WMA, Westfälisches Museum für Archäologie, Landesmuseum. WMA, Münster 2004, Կաղապար:DNB.
  1. «LWL - Das Museum - Landesmuseum-Herne». www.lwl-landesmuseum-herne.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  2. «LWL | Unsere Museen - Archäologie für Westfalen». www.lwl-archaeologie.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստֆալիա Լիպպեի հնագիտական թանգարան» հոդվածին։