«Վեներայի լոգանքը» (անգլ.՝ The Bath of Venus) կամ «Վեներան սիրո սփոփիչ» (անգլ.՝ Venus Consoling Love), ֆրանսիացի նկարիչ Ֆրանսուա Բուշեի 1751 թվականին ստեղծած կտավը։ Նկարում պատկերված է դիցաբանական տեսարան, որտեղ սիրո աստվածուհի Վեներան պատկերված է որպես հմայիչ երիտասարդ կին՝ մարմնավորելով ֆրանսիական ռոկոկոյի գեղեցկությունը։ Նա պատրաստվում է զինաթափ անել Կուպիդոյին՝ նրանից վերցնելով իր նետերը, որ Կուպիդոն օգտագործում է մարդկանց վրա նետելու և նրանց սիրահար դարձնելու համար։

Վեներայի լոգանքը
տեսակգեղանկար
նկարիչՖրանսուա Բուշե[1]
տարի1751[1]
բարձրություն107 սանտիմետր[2]
լայնություն84,8 սանտիմետր[2]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
սեփականատերChester Dale?
պատվիրատուՄարքիզուհի դե Պոմպադուր
կայք
Ծանոթագրություններ
 The Bath of Venus (Boucher, National Gallery of Art) Վիքիպահեստում

Վեներան նստած է լճակի մոտ՝ շուրջը աղավնիներ, որոնք աստվածուհու խորհրդանիշն են։ Ոտքերի մոտ գտնվող սպիտակ աղավնիները, նրա դեմքի գույնը, մազերի մեջ խրված մարգարիտները նույնքան շքեղ են, որքան նրա շուրջը գետնին փռված մետաքսյա կտորները։ Բուշեն կտավը նկարել է հաճելի պաստելային երանգներով` օգտագործելով թույլ արծաթյա լույս։ Նկարը ստեղծված է բարձր տեխնիկական հմտությամբ։ Ռոկոկոյի արվեստի հիմնական հմայքը նրա զգայունությունն ու հրապուրանքն է[3][4][5]։

Պատմություն խմբագրել

Նկարը պատկանել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի սիրուհի Մարքիզուհի դե Պոմպադուրին, ով պատվիրել է նկարը։ Այն ցուցադրվել է Բելվյու պալատում։ Ենթադրվում է, որ նկարի բնորդուհին Մարքիզուհի դե Պոմպադուրն է։ Արվեստագետները սիրում էին աշխատել նրա հետ ոչ միայն արիստոկրատիայի հետ աշխատելու հեղինակության համար, այլ որ նա կանոնավոր կերպով վճարում էր իր հաշիվները։ Ենթադրում է նաև, որ Բուշեն, որպես բնորդ, Վեներայի կերպարի համար ընտրել է կնոջը։

Գրականություն խմբագրել

  • Beckett, Wendy (1994), The Story of Painting, The Essential Guide to the History of Western Art, Dorling Kidersley, ISBN 978-0751301335.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.12200.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.12200.html
  3. «The Bath of Venus, Boucher». www.nga.gov. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  4. «The Bath of Venus». www.nga.gov. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  5. «The Bath of Venus by BOUCHER, François». www.wga.hu. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.