Վենեսուելայի սահմանադրություն

Վենեսուելայի սահմանադրություն, Վենեսուելայի ներկայիս և 26-րդ սահմանադրությունը[1]։ Այն մշակվել է 1999 թվականի կեսերին Սահմանադրական ասամբլեայի կողմից, որը ձևավորվել էր հանրային հանրաքվեի միջոցով։ Սահմանադրությունն ընդունվեց 1999 թվականի դեկտեմբերին և փոխարինեց 1961 թվականի սահմանադրությանը, որն ամենաերկար գործող սահմանադրությունն էր Վենեսուելայի պատմության մեջ[2]։ Նոր սահմանադրությունը մեծապես «գովազդվում էր» Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի կողմից և այդ պատճառով տարբեր հատվածներից խիստ քննադատության արժանացավ՝ ներառյալ 1961 թվականի սահմանադրության մշակմանը ներառված անձանց՝ Լուիս Միկիլենայի և Կառլոս Անդես Պերեսի կողմից։ Չավեսը և նրա հետևորդները՝ չավիստները 1999 թվականի սահմանադրությունը կոչում են «Բոլիվարական սահմանադրություն», որովհետև նրանք հաստատում են, որ այն գաղափարապես կազմվել է Սիմոն Բոլիվարի և բոլիվարիզմի մտքերից և քաղաքական փիլիսոփայությունից։

Վենեսուելայի սահմանադրություն (1999)

Պատմություն խմբագրել

Վենեսուելայի գործող սահմանադրությունը թվով 26-րդն է 1811 թվականից սկսած։ Այն եկավ փոխարինելու 1961 թվականի սահմանադրությանը, որը գործել է բոլորից երկար։

Սահմանադրությունն ընդունվել է 1999 թվականի դեկտեմբերի 15-ի հանրաքվեում ձայների 71,78 %-ով և ուժի մեջ մտել դեկտեմբերի 20-ին։

2007 և 2009 թվականներին նախագահ Չավեսի և կառավարության նախաձեռնությամբ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին։ 2007 թվականի լայնածավալ փոփոխությունները, որով փոփոխության էր ենթարկվել 69 հոդված, մերժվեցին փոքր տարբերությամբ (փոփոխությունների մի փաթեթը՝ ձայների 50,7, երկրորդը՝ 51,05%-ով)։ 2009 թվականի փոփոխությունները վերաբերվում էին 5 հոդվածի և մի շարք պաշտոնակատար անձանց վերընտրման ժամկետների սահմանափակման չեղարկմանը (այդ թվում՝ նախագահի, որի վերընտրման սահմանափակումն առաջարկվում էր հանել դեռևս 2007 թվականին)։ Այն ընդունվեց ավելի ծանրակշիռ տարբերությամբ՝ 54,85 %։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Planchart Manrique, Gustavo. "Constituciones de Venezuela" in Diccionario de Historia de Venezuela. Caracas: Fundación Polar, 1997. ISBN 980-6397-37-1
  2. Elkins, Zachary, Tom Ginsburg, and James Melton. 2009. The Endurance of National Constitutions. Cambridge: Cambridge University Press.

Արտաքին հղումներ խմբագրել