Վացման (գերմ.՝ Watzmann, բավ․՝ Watzmo), լեռ Բավարիայում։

Վացման
Տեսակalpine group?
Երկիր Գերմանիա
ՎարչատարածքՌամզաու և Շյոնաո ամ Կյոնիգսզե
ԲԾՄ2713 մետր
Հարաբերական բարձրություն939 մետր և 953 մետր[1]
Նյութկրաքար
ԼեռնաշղթաQ3612988?
Տեղագրական մեկուսացում15,9 կմ
Քարտեզ
Քարտեզ

Բարձրությունը ծովի մակարդակից 2713 մ է, Գերմանիայում այն բացարձակ բարձրությամբ երրորդ լեռն է` Ցուգշպիցեից (2968 մ) և Խոխվանեռայից (2746 մ) հետո, բայց ի տարբերություն նրանց ամբողջությամբ գտնվում է Գերմանիայում։ Վացմանը գտնվում է Բերխտեսգադեն համայնքի տարածքում՝ Քյոնիգսզե լճից արևմուտք՝ Ավստրիայի հետ սահմանի մոտ[2]։

Վացմանը լեռնաշղթա է երեք հիմնական գագաթներով՝ Միտելշպիցե (2713 մ), Զյուդշպիցե (2712 մ) և Հոհեկ (2651 մ)[3]։

Հոհեկում առաջին վերելքը գրանցվել է 1784 թվականին, Միտելշպիցում՝ 1799 թվականին (այլ տվյալներով՝ 1800 թվականին), Զյուդշպիցում՝ միայն 1832 թվականին։ Առաջին ձմեռային վերելքը գրանցվել է 1871 թվականի փետրվարի 1-ին[4]։

Վերելքներ

խմբագրել

Վերելքների համար լավագույն ժամանակաշրջանը համարվում է հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, որոշ տարիներին՝ հոկտեմբերը։ Ամենահեշտ երթուղին հանդիսանում է Բերխտեսգադեն փոքրիկ քաղաքի մոտ գտնվող Ռամզաու գյուղից սկսվող արշավային արահետը։ Այդ երթուղով անցնելը սովորաբար տևում է 4 ժամ, չանայած փորձառու արշավականը այդ ճանապարհը կարող է անցնել 3-ից պակաս ժամանակում։ Սովորաբար լեռան մոտ արշավականները գիշերում են, իսկ հաջորդ առավոտ բարձրանում գագաթ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.peakbagger.com/peak.aspx?pid=10017
  2. «Ватцманн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Peakware. Watzmann» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. ««SummitPost — Watzmann — Climbing, Hiking & Mountaineering»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 23-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 12 (օգնություն), summitpost.org