Վարվառա Ավետիսյան

հայ վիրուսաբան

Վարվառա Ալեքսանդրի Ավետիսյան (ապրիլի 24, 1913(1913-04-24)[1], Կրասնոդար, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1994(1994-03-06)[1], Երևան, Հայաստան), հայ վիրուսաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974):

Վարվառա Ավետիսյան
Ծնվել էապրիլի 24, 1913(1913-04-24)[1]
ԾննդավայրԿրասնոդար, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 6, 1994(1994-03-06)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1939)
Մասնագիտությունվիրուսաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1974)

Կենսագրություն խմբագրել

Վարվառա Ավետիսյանը ծնվել է 1913 թվականի ապրիլի 24-ին, Կրասնոդար քաղաքում։ 1939 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1942-1947 թվականներին աշխատել է Երևանի Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտում, 1947-1953 թվականներին՝ ԲՑԺ-վակցինայի, 1953-1979 թվականներին՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված վիրուսային վարակների լաբորատորիաների վարիչ։ 1974-1979 թվականներին, միաժամանակ՝ նույն ինստիտուտի փոխտնօրեն[2]։

Աշխատանքները վերաբերում են վարակիչ լյարդաբորբի, կատաղության, գրիպի և գրիպանման հիվանդությունների, ծաղկապատվաստման, իմունիտետի հարցերին[2]։

Մահացել է 1994 թվականի մարտի 6-ին, Երևանում։

Երկեր խմբագրել

  • Ինֆեկցիոն հեպատիտ։ Բոտկինի հիվանդություն։ Երևան։ Հայպետհրատ, 1961[3]։
  • Կատաղությունը կարելի է կանխել (համահեղինակ)։ Երևան։ Հայաստան, 1972[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=1664
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 145։
  3. Ավետիսյան, Վարվառա Ալեքսանդրի (1961). Ինֆեկցիոն հեպատիտ։ Բոտկինի հիվանդություն. Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ. Երևան: Հայպետհրատ.
  4. Հովհաննիսյան, Ռ Խ; Ավետիսյան, Վարվառա Ալեքսանդրի (1972). Կատաղությունը կարելի է կանխել. ՀՍՍՀ առողջապահության մինիստրություն. Երևան: Հայաստան.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարվառա Ավետիսյան» հոդվածին։