Վարսավիրի պարադոքս, Ռասելի պարադոքսից բխեցված գլուխկոտրուկ։ Այն օգտագործվել է Բերտրան Ռասելի կողմից որպես իր պարադոքսի պատկերավոր ներկայացում, չնայած որ նա պարադոքսը վերագրում է անանուն մեկի, որն այն առաջարկել է իրեն[1]։ Պարադոքսը ցույց է տալիս, որ ակնհայտ հավանական սցենարը տրամաբանորեն անհնար է։ Մասնավորապես, պարադոքսը նկարագրում է վարսավիրի, որը և՛ սափրում է իրեն, և՛ չի սափրում։

Պարադոքս խմբագրել

«Գյուղում ապրում է մի վարսավիր, որը սափրում է բոլոր նրանց և միայն նրանց, որոնք չեն սափրում իրենք իրենց»[2][3]։ Հարցն այն է, արդյո՞ք վարսավիրը սափրում է ինքն իրեն։ Հարցի պատասխանը բերում է հակասության։ Ըստ պայմանի, վարսավիրը չի կարող սափրել իրեն, քանի որ սափրում է միայն նրանց, որոնք չեն սափրում իրենք իրենց։ Եթե վարսավիրը չի սափրում իրեն, ապա մտնում է այն խմբի մարդկանց մեջ, որոնք չեն սափրում իրենք իրենց և որոնց պետք է սափրի վարսավիրը։ Հետևաբար վարսավիրը պետք է սափրի ինքն իրեն։

Պատմություն խմբագրել

Պարադոքսը հաճախ սխալմամբ վերագրվում է Բերտրան Ռասելին (օրինակ Մարտին Գարդների կողմից)։ Այն վերագրվում է նրան որպես Ռասելի պարադոքսի այլընտրանքային ձևակերպում[1], որը նա մշակել է ցույց տալու բազմությունների այն տեսությունը, որն օգտագործվել է Գեորգ Կանտորի և Գոտլոբ Ֆրեգեի կողմից։ Անուամենայնիվ, Ռասելը հերքել է, որ վարսավիրի պարադոքսն իր սեփական մտահղացումն է․

  Ռասելի պարադոքսի հակասությունը չափազանց հետաքրքիր է։ Դուք կարող եք ձևափոխել նրա կառուցվածքը․ փոփոխված տարբերակներից որոշները ճիշտ են, որոշները՝ ոչ։ Մի անգամ ինձ առաջարկեցին մի տարբերակ, որը ճիշտ չէ, և հարցն այն էր, թե վարսավիրը սափրո՞ւմ է իրեն, թե՞ ոչ։ Դուք կարող եք սահմանել՝ «վարսավիրը մեկն է, որը սափրում է բոլոր նրանց և միայն միայն նրանց, որոնք իրենք իրենց չեն սափրում»։ Հարցն այն է, թե արդյո՞ք վարսավիրը սափրում է ինքն իրեն։ Այս ձևակերպումով հակասությունը դժվար չէ լուծել։
- Բերտրան Ռասել, Տրամաբանական ատոմիզմի փիլիսոփայությունը
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The Philosophy of Logical Atomism, reprinted in The Collected Papers of Bertrand Russell, 1914-19, Vol 8., p. 228
  2. «Парадокс парикмахера». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. ««Վարսավիրի խնդիրն» ու Փաշինյանի ելույթը. Դաշնակցական պատգամավորի հարցը վարչապետին՝ կերպարանափոխության մասին». News.am. 03.10.2018.

Արտաքին հղումներ խմբագրել