Վարձու աշխատանք, արտադրական հարաբերություն, որն առաջանում է արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրոջ և իր աշխատուժը ժամանակավորապես վաճառող աշխատողի միջև։

Հայ շինարարներ

Որպես աշխատանքի երկրորդական ձև վարձու աշխատանքը օգտագործվել է ստրկատիրական և ավատատիրական տնտեսություններում (ստրուկների և ճորտերի արտագնացություն, որոնք պարտավոր էին վաստակ բերել իրենց տերերին)։ Առավել զարգացման է հասել կապիտալիզմի ժամանակ, որտեղ աշխատողն անձնապես ազատ է, սակայն զուրկ է արտադրության միջոցներից և տնտեսապես հարկադրված է աշխատել վարձով։ Վարձու աշխատանքը այստեղ փոխարկվում է հասարակական աշխատանքի հիմնական հակամարտ ձևի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։