Վարդի ձեթ
Վարդի ձեթ, վարդի ծաղկաթերթերից ստացվող, վարդաբույրով, մածուցիկ, դեղնավուն հեղուկ։ Խտությունը՝ 848—861 կգ։ Բազմաթիվ օրգանական նյութերի խառնուրդ է․ պարունակում է ֆոսֆորի մեծ քանայություն, տերպենային սպիրտներ՝ ցիտրոնելլոլ, ներոլ, գերանիոլ, լինալոոլ և նրանց եթերները, ալիֆատիկ ալդեհիդներ են։ Ջրում չի լուծվում։
Օգտագործնվում է հիմնականում բարձրորակ օծանելիք պատրաստելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |