Վարդի թերթերից մուրաբա, աղանդերի տեսակ, որը ստանում են վարդագույն կամ կարմիր վարդի թերթիկները շաքարավազի հետ եփելուց։ Տարածված է Արևելյան երկրներում, հաճախ հանդիպում է Եվրոպայում (Ֆրանսիայում, Իտալիայում), Պորտուգալիայում[1]։ Թուրքական խոհանոցում անվանվում է «գյուլբեշեկեր»[2][3]։

Վարդի թերթերից մուրաբա
Ենթատեսակflower jam?
 Rose petal jam Վիքիպահեստում

Խոհարարության մեջ օգտագործելու համար հատկապես պիտանի են՝ Rosa ×damascena, Rosa gallica, Rosa ×alba, Rosa ×centifolia[4] տեսակները, կարող են օգտագործվել նաև խորշոմավոր մասրենու[5], մայիսյան մասրենու և այլ տեսակների տերևները[6]։

Մուրաբան պատրաստելու համար կտրում են ծաղկաթերթիկների ստորին սպիտակ մասը, հեռացնում են չորացածները, մաղելով կամ թափահարելով աառանձնացնում են ծաղկափոշին։

Պատրաստված թերթիկները լվանանում են սառը ջրով։ Ծաղկաթերթերից, ջրից և շաքարավազից եփում են օշարակ, որի մեջ բնական գույնը պահպանելու և շաքարապատումից խուսափելու համար ավելացնում են կիտրոնաթթու կամ կիտրոնի հյութ։ Շաքարավազի փոխարեն կարելի է օգտագործել սորբիտ[7]։

Վարդի թերթերից մուրաբայի սննդային արժեքը, նրա մեջ պարունակվող վիտամինների քանակությունը կախված են բաղադրատոմսից, վարդի տեսակից, օգտագործված տերևներից, դրանց աճեցան պայմաններից և այլ գործոններից։ Այսպես՝ Rosa gallica var. aegyptiaca վարդի թարմ թերթիկներից պատրաստված 40 % շաքարավազ պարունակող մուրաբայի սննդային արժեքը 100 գրամ չոր քաշի համար 452,38 կալորիա է, սպիտակուցների պարունակությունը 11,86 %, ճարպերինը՝ 15,50 %, ածխաջրածիններինը՝ 66,36 %[7]։

40 % շաքարավազ կամ 40% սորբիտ պարունակող վարդի թերթերից մուրաբան խորհուրդ է տրվում դիաբետով հիվանդներին՝ցածր կալորիականությամբ դիետաների համար[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Юлия Макаревич. «Розовое варенье – Аромат в банке». Гастрономический Журнал: На бобах. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  2. «Блюда турецкой кухни». Женский журнал "Прелесть". 29 марта 2008. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  3. «Королева красоты: лучшие рецепты из лепестков роз». WomanJournal.ru. 13 сентября 2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  4. Штробель К. Всё о розах = Alles über Rosen / Пер. с нем. Е. Фрейман. — СПб.: Питер, 2012. — С. 60. — 280 с. — ISBN 978-5-459-00590-5
  5. Чубарь Е. «Характерные растения морских побережий Дальнего Востока». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  6. Павлов Н. В. Растительное сырьё Казахстана (Растения: их вещества и использование). — М.−Л.: Изд-во АН СССР, 1947. — С. 284—290. — 570 с.
  7. 7,0 7,1 7,2 Hanan M. K. E. Youssef , Rasha M. A. Mousa Nutritional Assessment of Low-Calorie Baladi Rose Petals Jam(անգլ.) // Food and Public Health. — 2012. — Т. 2. — № 6. — С. 197—201. — ISSN 2162-9412. — doi:10.5923/j.fph.20120206.03

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել