Վարդան Փիրանյան

հայ բժիշկ

Վարդան Փիրանյան (Հակոբ, 1885, Կյուրին, Սեբաստիայի նահանգ- 1918, Պաղեստին), հայ բժիշկ։

Վարդան Փիրանյան
Ծնվել է1885
ԾննդավայրԿյուրին, Սեբաստիայի նահանգ
Մահացել է1918
Մահվան վայրՊաղեստին
Ազգությունհայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1885 թվականին Սեբաստիայի նահանգի Կյուրին գյուղաքաղաքում, հայ ավետարանական ընտանիքում։ Ավարտել է Այնթապ քոլեջը և ստացել «պսա­կա­վոր ար­վես­տից» վկայական։ 1917 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական բաժինը։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ընթացքում զորակոչվել է օսմանյան բանակ և ծառայել որպես զինվորական բժիշկ։ 1918 թվականին սպանվել է Պաղեստինում ծառայելու ընթացքում։

Գրականություն խմբագրել

  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 01-11-2012։

Աղբյուր խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։