Վարդան Մամիկոնյան (պետական աշխատող)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Մամիկոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Ալեքսանի Մամիկոնյան (1898, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1937), հայ պետական աշխատող։

Վարդան Մամիկոնյան
Ծնվել է1898
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1917)
Մասնագիտությունպետական ծառայող
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1898 թվականին Թիֆլիսում։ 1917 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը: 1921-1931 թվականներին ղեկավար պաշտոններ է վարել ՀՍԽՀ գավառային և կենտրոնական պետական մարմիններում: 1931-1932 թվականներին եղել է Հայկոոպի նախագահ: 1932-1934 թվականներին աշխատել է Անդրդաշնության հողժողկոմի տեղակալ, ապա՝ մատակարարման ժողկոմ: 1934-1936 թվականներին եղել է ՀՍԽՀ հողագործության ժողկոմ: 1936-1937 թվականներին աշխատել է ՀՍԽՀ պետբանկի կառավարիչ: Մահացել է 1937 թվականին:

Ծանոթագրություններ

խմբագրել