Բացել գլխավոր ցանկը

Վարդան Խաչատրյան (պետական գործիչ)

հայ քաղաքական գործիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վարդան Խաչատրյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Վարդան Ժորայի Խաչատրյան (ապրիլի 6, 1959(1959-04-06), Ջերմուկ, Վայոց ձորի մարզ, Հայաստան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Նախագահի նախկին խորհրդական։

Վարդան Խաչատրյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 6, 1959(1959-04-06) (60 տարեկան)
Ծննդավայր Ջերմուկ, Վայոց ձորի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

ԿրթությունԽմբագրել

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1980-1983 թթ. - աշխատել է Հայաստանի «Հանքային ջրեր» արտադրական միավորումում որպես ինժեներ։
  • 1983-1985 թթ. - աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ինժեներ։
  • 1985-1990 թթ. - աշխատել է Հայաստանի հրուշակեղենի և հացաթխման արդյունաբերական միավորուման տեխնիկական բաժնի ավագ ինժեներ, բաժնի վարիչ, արտադրատեխնիկական բաժնի վարիչ։
  • 1990-1992 թթ. - ՀԽՍՀ սննդարդյունաբերության նախարարության «Զովք» արտադրական միավորման արտադրամասի պետ, «Զովք» գործարանի տնօրեն։
  • 1992-1995 թթ. - ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովի անդամ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ։

Քաղաքական գործունեությունըԽմբագրել

  • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր «Հանրապետություն» միավորման համամասնական ընտրացուցակով։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ ՀՔԴՄ անդամ։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ «Միասնություն» խմբակցության անդամ։
  • 1999 թ. հունիսի 17-ին ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
  • 2000 թ. նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար[1]:
  • 2003 թ. հունիսի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար։
  • 2007 թ. ապրիլի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար[2]:
  • 2007 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար[2]
  • 2008 թ. մայիսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական[3]: 2018 թվականին ազատվել է պաշտոնից։
  • 2006 թվականից ՀՀԿ անդամ է։
  • 2006 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նախորդող
-
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վարդան Խաչատրյան

17 հունիսի 1999 թ. - 11 նոյեմբերի 2000 թ.
Հաջորդող
Գագիկ Մինասյան
Նախորդող
Լևոն Բարխուդարյան
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Վարդան Խաչատրյան

11 նոյեմբերի 2000 թ - 21 ապրիլի 2008 թ.
Հաջորդող
պաշտոնը վերանվանվել է, Տիգրան Մավրի Դավթյանը որպես ՀՀ ֆինանսների նախարար


ԾանոթագրություններԽմբագրել