Վարդան Բաղիշեցի (մանրանկարիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Բաղիշեցի (այլ կիրառումներ)

Վարդան Բաղիշեցի (ծնված և մահացած թվականներն անհայտ են), հայ մանրանկարիչ։ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Ապրել և ստեղծագործել է 16-րդ դարի 2-րդ կեսին, Բաղեշում (Բիթլիս)։ Ձեռագրեր է պատկերազարդել ինքնուրույն և այլ նկարիչների (Սարգիս Իփզանցի և ուրիշներ) հետ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում է Վարդան Բաղիշեցու վրձնած վեց ձեռագիր (1569 թվականից № 1920 Ժողովածուն, 1571 թվական № 4845 և 1578 թվական № 9294 Ավետարանները, 1576 թվական № 5434 Գանձարանը, 1577 թվական № 961 Մաշտոցը, 16-րդ դար № 9092 Հայսմավուրքը)։ Նրա ծաղկած ձեռագրերում տերունական պատկերների հետ տեղ են գտել նաև քրիստոնեական ավանդույթներին (Գրիգոր Լուսավորչի, Տրդատի ու Սահակի) ու ճանաչողական արժեք ներկայացնող պատմական դեպքերին նվիրված տեսարաններ («Եկեղեցու հիմնարկեք», «Ավարայրի ճակատամարտը»)։ Գույների նախընտրությամբ նա հեռացել է Վասպուրականի մանրանկարչության 14-րդ դարից-15-րդ դարի պայծառ գունահարաբերումներից, նախապատվություն տալով հանգիստ տոներին (հատկապես կապույտ ու նարնջագույն երանգների գերիշխմամբ)։

Գրականություն խմբագրել

  • Հայկական մանրանկարչություն․ Վասպուրական (ալբոմ), Երևան, 1978
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 313