Վարդան Առաքելյան (հրապարակախոս)

ռումինագիր հայ արձակագիր, հրապարակախոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Խաչատուրի Առաքելյան (ռումիներեն՝ Vartan Arachelian, հոկտեմբերի 21, 1936(1936-10-21)[1], Titești, Վիլչա, Ռումինիա), ռումինագիր հայ արձակագիր, հրապարակախոս։

Վարդան Առաքելյան
Ծնվել էհոկտեմբերի 21, 1936(1936-10-21)[1] (87 տարեկան)
ԾննդավայրTitești, Վիլչա, Ռումինիա
Մասնագիտությունարձակագիր, հրապարակախոս, լրագրող և գրող
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի համալսարան

1965 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանը։

Առանձին գրքերով լույս են տեսել Առաքելյանի «Ինքնատիպության արկածախնդրությունները» (1968), «Ինչպես ենք սովորում ապրել» (1978) գործերը, երկու գրքից բաղկացած («Մեր չարչարանքի աշունը», 1980, «Դժոխքից հետո` կիրակին», 1983) փաստագրական վեպը[2]։ 2008 թվականին նրա նախաբանով ու աշխատասիրությամբ տպագրվել է «Հակոբ Ջոլոյան Սիրունի. Հայ գիտնականի աշխատանքը Ռումինիայում» մատենագիտական հատորը, իսկ 2011 թվականին տպագրվել է նրա «Սիրունի. Մի հալածյալի ոդիսականը» գիրքը[3]։

Ծանաթագրություններ

խմբագրել