Վարդան Աթաբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Նելսոնի Աթաբեկյան (ապրիլի 20, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։
Վարդան Աթաբեկյան | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | ապրիլի 20, 1981 (43 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կենսագրություն
խմբագրելՎադան Աթաբեկյանը ծնվել է Երևանում, 1981 թվականի ապրիլի 20-ին։
Չի զորակոչվել Հայաստանի զինված ուժեր, քանի որ զոհված ազատամարտիկի միակ զավակ է։ Միչև 2002 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2002-2004 թվականներին աշխատել է որպես «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի սահմանագծման և սահմանազատման բաժնի ճարտարագետ-հողաշինարար։ 2005-2007 թվականներին եղել է «Ինտրաքոմ Հայաստան» ՍՊԸ շինարարական բաժնի ճարտարագետ։ 2008-2010 թվականներին՝ «Բարսիս» ՍՊԸ տնօրենի օգնական։ 2012-2014 թվականներին՝ «Courier.am» սուրհանդակային ծառայության գործադիր տնօրեն, իսկ 2014-2018 թվականներին հիմնադրել է «ArmCourier» սուրհանդակային ծառայությունը և եղել գործադիր տնօրեն[1]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[1]։
Ընտանիք
խմբագրելՎարդան Աթաբեկյանը ամուսնացած է և ունի մեկ զավակ[1]։