Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդանուշ Ֆրունզեի Պետրոսյան (հոկտեմբերի 6, 1972(1972-10-06), Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ-սննդաբան։

Վարդանուշ Պետրոսյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1972(1972-10-06) (51 տարեկան)
ԾննդավայրՔաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և սննդաբան

Կենսագրություն խմբագրել

Վարդանուշ Պետրոսյանը ծնվել է 1972 թվականին Քաջարան քաղաքում։ Հինգ տարեկանում տեղափոխվել է Երևան։ Սովորել է Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում։ Ծնողների աշխատանքի բերումով հինգերորդ դասարանից նորից տեղափոխվել է Քաջարան։ Ավարտել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1990 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ 1998 թվականին ավարտել է նույն համալսարանի օրդինատուրայի գաստրոէնտերոլոգիա բաժինը։ Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, «Մեր մեջ ասած» հաղորդման հաղորդավարներից է եղել։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Ֆրունզե Պետրոսյան
  • Մայրը՝ Ամալյա Ադամյան
  • Որդին՝Օլեգ Վարդանյան

Հրատարակություններ խմբագրել

  • 1998 Պետրոսյան Վ. և ուրիշներ Ալերգիկ բորբոքային գործոնների դերը պարբերական հիվանդության պաթոգենեզում, կլինիկական և տեսական բժշկության ժամանակակից խնդիրները, Երևան
  • 1999 Պետրոսյան Վ. և ուրիշներ. Ներաղիքային միկրոբների դերը պարբերական հիվանդությամբ հիվանդների մոտ //IAES, # 7, 1999, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
  • 1999 Պետրոսյան Վ. և ուրիշներ Մեգե Պրոն և Կա կոմպլեսքսը պարբերական հիվանդության բուժման ընթացքում //IAES, # 7,
  • 2008 Պետրոսյան Վ. և ուրիշներ Սնուցման հասարակական տեղեկատվական բազա՝ ընտանեկան տնտեսությունների բյուջեի հետազոտության հիման վրա՝ ադապտացված Հայաստանի համար։ Մշակվել է DAFNE, ԱՀԿ և ՀՀ ԱՆ աջակցությամբ
  • 2009 Պետրոսյան Վ. և ուրիշներ Սննդամթերքի խորհուրդ տրվող քանակը Հայաստանի հասուն առողջ բնակչության համար՝ԱՀԿ և Հայաստանի ԱՆ աջակցությամբ
  • 2009 Պետրոսյան Վ և ուրիշներ Դիաբետի, ճարպակալման, հիպերտոնիայի ձեռնարկներ պրակտիկ բժիշկներկ համար՝ ԱՀԿ և Հայաստանի ԱՆ աջակցությամբ
  • 2012 Պետրոսյան Վ. «Հավելյալ քաշ և ճարպակալում» էջ 255-301 «Տղամարդու առողջություն» գրքում, Հեղինակ Մուրադյան Ա., Կամալով Ա., «Անտարես» հրատարակչություն. Երևան, Հայաստան ISBN 987-9939-51-383-6

Պարգևատրումներ խմբագրել

  • 2004 թվականից Որակավորված սննդաբան. (վկայագիրը տրվել է ռուսական բժշկական գիտությունների ակադեմիայի կողմից, Սննդի ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան)

Արտաքին հղումներ խմբագրել