Վատի-Քոն սկանդալ
Վատի-Քոն սկանդալ (անգլ.՝ Vati-Con scandal), սկանդալ, որ կապված է իտալացի անշարժ գույքի կառուցապատող Ռաֆայելո Ֆոլիերի անվան հետ։ Նա յուրացրել է Բիլ Քլինթոնի և միլիարդատեր Ռոնալդ Բըրքլի Միացյալ Նահանգներում Հռոմի կաթոլիկ եկեղեցիները գնելու համար կատարած ներդրումները[1]։ Ֆոլիերին, ի վերջո, մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ում դաշնային քրեական մեղադրանքներով և դատապարտվել է ազատազրկման։
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
---|---|---|
Թվական | 2008 |
Բացահայտում
խմբագրելՀամաձայն 2008 թվականի հուլիսի 15-ի New York Post օրաթերթի «Գործարք սատանայի հետ» վերնագրով հոդվածի՝ Նյու Ջերսի նահանգի Քեմդենի թեմի եպիսկոպոս Ջոզեֆ Էնթոնի Գալանթեն ներգրավված է եղել սկանդալի մեջ։ համաձայն հոդվածի՝ Ֆոլիերին գնել է Գալանտեի ծովափնյա տունը 400,000 դոլարով։ 2007 թվականին անմիջապես այն բանից հետո, երբ Գալանթեն ծրագրավորել է և 2008 թվականին հայտարարել թեմի եկեղեցական ունեցվածքի կեսի վաճառքի մասին[2]։ Վատի-Քոնում եպիսկոպոսի մասնակցության բացահայտումից հետո Հարավային Նյու Ջերսիի ծխական խորհուրդը պահանջել է «ամբողջովին դադարեցնել Եպիսկոպոսի ծրագրած եկեղեցիների փակման ծրագիրը»:Galante/Follieri ծովափնյա տունը նորից շուկա հանվեց 2008 թվականին և գրեթե երկու տարի անց վաճառվել 310,000 դոլարով[3]։
2008 թվականի հուլիսի 24-ին New York Daily News-ը հայտնել է, որ Նյու Յորքում Ֆոլիերիի բնակարանի երկրորդ խուզարկության ժամանակ Հետաքննությունների դաշնային բյուրոն առգրավել է Ֆոլիերիի նախկին ընկերուհու՝ ամերիկացի կինոդերասանուհի Էնն Հեթուեյի անձնական օրագրերը, որպես սկանդալի շարունակական հետաքննության մաս։ Հեթուեյը սկանդալի հետ կապված որևէ մեղադրանք չի առաջադրվել[4]։
2008 թվականի հոկտեմբերին Ֆոլիերին Մանհեթենում իրեն մեղավոր է ճանաչել։ Դաշնային դատավոր Ջոն Քյոլթլը դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման[5]։ Նա ազատ է արձակվել 2012 թվականի մայիսի 25-ին Փենսիլվանիայի դաշնային բանտից։ 2012 թվականի մայիսի 25-ին՝ բանտից ազատվելուց անմիջապես հետո, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներգաղթի և մաքսային մարմինները Ֆոլիերին արտաքսել են Իտալիա[6]։ 2018 թվականին Ֆոլիերին վերսկսել է զբաղվել ներդրումներով և պնդել է, որ կրկին լավ հարաբերությունների մեջ է Բըրքլիի հետ, որը, ըստ նրա, այն ներդրողների խմբից է, որն օգնում էր իրեն ձեռք բերել Հարավային Իտալիայի Կալչիո Ֆոջա ֆուտբոլային ակումբի բաժնեմասերի 50%-ը[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Feuerherd, Joe (2006 թ․ մարտի 3). «Catholic real estate bonanza». National Catholic Reporter. The National Catholic Reporter Publishing Company. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ MacIntosh, Jeane; Cornell, Kati (2008 թ․ հուլիսի 15). «A Deal with the Devil». New York Post. NYP Holdings, Inc. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Zillow.com 749 W Oak Ave., North Wildwood NJ». Zillow. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «FBI Grabs Anne Hathaway's diaries». New York Daily News. 2008 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Anne Hathaway's Ex Sentenced To 54 Months In Prison». Access Hollywood. NBC Universal, Inc. 2008 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Lestch, Corinne (2012 թ․ հուլիսի 3). «Raffaello Follieri, Anne Hathaway's scam-artist ex-boyfriend, deported to his native Italy». New York Daily News. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Weaver, Hilary (2018 թ․ հունվարի 4), Anne Hathaway's Con-Artist Ex Is Out of Jail and Back in the Headlines, Vanity Fair, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին
Արտաքին հղումներ
խմբագրել- «Sealed Complaint (08 MAG 1405)» (PDF). U.S. v. Raffaello Follieri. 2008 թ․ հունիսի 23. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. — criminal complaint
- «Raffaello Follieri Sentenced to Four and a Half Years in Prison for Fraud and Money Laundering» (PDF) (Press release). United States Attorney, Southern District of New York. 2008 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.