Վասիլևների տուն (ռուս.՝ Дом Васи́льевых), պատմական շենք Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1837 թվականին։ Տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։ Գտնվում է Լեոնտևսկի փողոցի 13/17 շենքում, Մալայա փողոցի անկյունում։

Վասիլևների տուն
Տեսակբնակելի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Հիմնադրված է1837
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Երկհարկանի շենքը կառուցվել է 1837 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Տոնի նախագծով։ Հայտնի է, որ շինությունը որոշ ժամանակ անց պատկանել է վաճառական Ե. Դ. Վասիլևի կնոջը։ Տարածքում եղել են մեկհարկանի թևաշենք Լեոնտևսկայա փողոցի երկայնքով և կիսավերնահարկով փայտե տուն, բայց դրանք չեն պահպանվել։ 1863 թվականին փողոցի անկյունում գտնվող տունը մասնակի վերակառուցվել է ճարտարապետ Ն. Նիկիտինի կողմից։ 1907 թվականի դրությամբ տանն ապրել է Ցարսկոյե Սելոյի քաղաքագլուխ Ֆ. Ի. Սմիրնոն[2][3]։

Մինչև 2010 թվականը շենքում տեղակայված էր շրջանային առողջապահական և հոգեբանական խորհրդատվության բաժինը։ 2010 թվականից ի վեր Վասիլևների նախկին տունը զբաղեցնում է Պուշկինի շրջանի բնակչության բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոնը, որի տեղավորման համար տունը վերակառուցվել է, ինտերիերը նորացվել է։ Շենքն ունի երկու մուտք` գլխավոր մուտք և հաշմանդամություն ունեցող անձանց համար մուտք[2][3]։

Ճարտարապետություն

խմբագրել

Շենքը կառուցված է անսյունակարգ կլասիցիզմի ոճով։ Տունը քարից է, երկհարկանի, ունի նկուղ։ Ներքևի հարկը ռուստաշար է։ Շենքի կլոր անկյունը զարդարում է պատշգամբը[2][3]։

Գրականություն

խմբագրել
  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — С. 314. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Жилой дом». КГИОП Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Малая 17 / Леонтьевская 13. Дом Васильева (Многофункциональный центр услуг населению)». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Дом Васильевых». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել