Վասիլի Միխայլովիչ Կուդաշյով (ռուս.՝ Василий Михайлович Кудашёв, փետրվարի 21 (մարտի 6), 1902 կամ փետրվարի 21, 1902(1902-02-21)[1], Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1944 կամ հոկտեմբեր 1941[1], Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրող։

Վասիլի Կուդաշյով
Ծնվել էփետրվարի 21 (մարտի 6), 1902 կամ փետրվարի 21, 1902(1902-02-21)[1]
ԾննդավայրՌյազանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1944 կամ հոկտեմբեր 1941[1] (39 տարեկան)
Վախճանի վայրՍմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրևմտյան Պոմորիեի վոեվոդություն
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Վասիլի Միխայլովիչ Կուդաշյովը ծնվել է 1902 թվականին[2] Ռյազանի նահանգի Դանկովսկի շրջանի Կուդրյավշինո գյուղում (այժմ՝ Լիպեցկի շրջանի Դանկովսկի շրջան)։ Ավարտել է գյուղի դպրոցը, որից հետո աշխատել է որպես մաճկալ։ 1918 թվականին մեկնել է Մոսկվա, աշխատել Ալեքսանդրովսկի կայարանում՝ հնոցապան, աշխատանքին զուգահեռ սովորել է հանրակրթական դասընթացներում։ Վերադառնալով հայրենիք՝ Կուդաշյովը կազմակերպել է կոմերիտական բջիջ և ընտրվել նրա քարտուղար։

1922 թվականից Կուդաշյովը սովորել է Մոսկվայի պետական համալսարանին կից բանֆակում, որտեղ հանդիպել է կոմերիտական գրողների հետ և միացել «Երիտասարդ գվարդիա» գրական խմբին։ Մտերմացել է Միխայիլ Շոլոխովի հետ։ 1924-1927 թվականներին Կուդաշյովը նախ ղեկավարել է «Գյուղացիական երիտասարդության ամսագրի» գյուղթղթակցության, ապա գրական բաժինը, եղել է «Գյուղացիական թերթ ռադիոյով» հաղորդաշարի վարողը։ 1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի գրականության և արվեստի խմբագրական-հրատարակչական ֆակուլտետի երեկոյան բաժինը։ Աշխատել է «Գեղարվեստական գրականություն» և «Գրողների Մոսկովյան ընկերակցություն» հրատարակչություններում։ 1934 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Կուդաշյովը գրական գործունեությունն սկսել է 1920-ական թվականներին նոր տնտեսական քաղաքականության շրջանի գյուղի մասին ակնարկներով և պատմվածքներով, որոնք հրապարակվել են երիտասարդական թերթերում և ամսագրերում։ 1920-ական թվականների վերջին և 1930-ական թվականների սկզբին գրել է վիպակներ ու պատմվածքներ գյուղացիության մասին՝ կոլեկտիվացման նախօրեին և ընթացքում։ Նրա ստեղծագործություններում լուսաբանվում է միանձնյա գյուղացու սեփական հոգեբանությունը, վերլուծվում են պատճառները, թե ինչու գյուղացիության զգալի մասը չի ընդունել կոլեկտիվացումը։ Կուդաշյովի ստեղծագործությունները հրատարակվել են ԽՍՀՄ խոշորագույն ամսագրերում։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Կուդաշյովը կամավոր միացել է ժողովրդական աշխարհազորի 8 հրաձգային դիվիզիայի 22-րդ հրաձգային գնդի Գրողների վաշտին։ Ծառայել է որպես լրագրող ռազմական «Մարտական ուղի» թերթում։ Ելնյայի գործողության ժամանակ ծանր վիրավորվել է, ընկել շրջապատման մեջ և 1941 թվականի հոկտեմբերի 8-ին գերի է ընկել Վյազմայի մոտ։ Մահացել է գերության մեջ 1944 թվականի փետրվարի 20-ին թոքերի տուբերկուլյոզից և թաղված է Շտալագ II D (Ստարգարդ, Պոմերանիա) նոր գերեզմանոցի եղբայրական գերեզմանում (ներկայում՝ Լեհաստանում)։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Кудашёв В. М. Будораги. — М., 1925
  • Кудашёв В. М. Кому светит солнце. — М., 1931
  • Кудашёв В. М. Последние мужики : Роман. — М., 1934
  • Кудашёв В. М. Звезда Ивана. — М.: Гослитиздат, 1936 (17 ф-ка нацкниги треста «Полиграфкнига»). — 262, [2] с. : заставки; 10 000 экз.
  • Кудашёв В. М. Последние мужики : Роман. — Москва : Гослитиздат, 1939. — 552 с., 1 вкл. л. ил., 20 000 экз.
  • Кудашев В. М. Большое поле : Повести и рассказы. — Москва : Сов. писатель, 1941. — 260 с.; 20 см., 10 000 экз.
  • Кудашёв В. М. На поле Куликовом : Повесть / [Ил. В. Бордиченко]. — М. : Гослитиздат, 1941. — 156 с., 4 вкл. л. ил., 20 000 экз.

Հետմահու հրատարակություններ խմբագրել

  • Кудашёв В. М. Повести и рассказы. — М. : Сов. писатель, 1957. — 360 с., 1 л. портр.; 20 см., 30 000 экз.
  • Кудашёв В. М. Последние мужики  : Роман. — 3-е изд. — Москва : Сов. писатель, 1965. — 586 с. : ил.; 20 см., 75 000 экз.
  • Кудашёв В. М. Последние мужики : Роман / [Вступ. статья М. Величко]. — Москва : Сов. Россия, 1978. — 525 с. : портр.; 75 000 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Огнев С. Молодые беллетристы // Красное студенчество. 1921. № 5. С.107-108;
  • Василий Михайлович Кудашев (1902—1941). Библ. памятка. Воронеж, 1967;
  • Ряховский В. О моем земляке и друге // Строка, оборванная пулей: Московские писатели, павшие на фронтах Великой Отечественной войны. М., 1976;
  • Величко М. Чекан его души // Там же;
  • Сурганов Вс. Глубокая борозда // Звезда. 1962. № 12;
  • Циммерман П. И. Творческая судьба В.Кудашева и русская крестьянская литературная традиция 20-30 годов: Автореферат кандидатской диссертации. СПб., 1991;
  • Дворяшин Ю. А. М. А. Шолохов и русская проза 30-70-х годов. Автореферат докторской диссертации. М., 1994;
  • Колодный Л. Как я нашел «Тихий Дон». М., 2000. С.65-77.
  • Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги: био-библ. словарь: в 3 т. / под ред. Н. Н. Скатова. — М.: ОЛМА-ПРЕСС Инвест, 2005.