Վասակաշատ կամ Վասակակերտ, Վասակաբերդ, ամրոց Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում։

Պատմություն խմբագրել

Հավանաբար հիմնադրել է Հայոց մարզպան Վասակ Սյունին (5-րդ դար)։ Ըստ Եղիշեի Վասակաշատում գտնվող պարսկական կայազորը հայ ապստամբները ոչնչացրել են Ավարայրի ճակատամարտից (451) առաջ։ 10-րդ դարում հիշատակվում է Վասակակերտ անունով։ Ավերակները պահպանվել են Սյունիքի մարզի Հացավան գյուղի հյուսիսային կողմում, երկու գետակների միջև գտնվող բարձունքի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։