Վաչե Տաղլյան
Վաչե Տաղլյան (8 Հոկտեմբեր 1964, Բեյրութ (Լիբանան) - 27 հուլիս 1983, Լիսաբոն, (Պորտուգալիա)), Լիզբոնի գործողությունը իրականացրած հինգ երիտասարդներից մեկը:
Վաչե Տաղլյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1964 |
Ծննդավայր | Բեյրութ, (Լիբանան) |
Մահվան վայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
ԿենսագրությունԽմբագրել
Վաչե Տաղլյան ծնվել է հայրենաշունչ ընտանիքում: Հայրը եղել է Վաչեի առաջին դաստիարակը, ով նրա մեջ արթնացրել է Հայ Դատի համար պայքարելու սերն ու հայրենասիրությունը: Հաճախել է թաղամասի ազգային վարժարանը, որտեղ և նրա մեջ ավելի է ամրապնդվել ազգային նկարագիրը:
Վարժարանն ավարտելուց հետո Վաչեն զբաղվել է արհեստով: Նա բավականին երիտասարդ էր, երբ սկսվեց Լիբանանի Քաղաքացիական պատերազմը: Պատերազմի ընթացքում Վաչեն ցանկանում էր մասնակցել հայկական թաղամասերի պաշտպանությանը, բայց փոքր տարիքի պատճառով նրան մերժում են։ Սակայն, կարճ ժամանակ անց նրան հաջողվում է մասնակցել: Դեռևս մանկուց հայրենիքին ծառայելու նրա բաղձանքը այս փոքր աշխատանքով չեր բավականացնում նրան և նա ցանկանում էր անցնել գաղափարական ճանապարհով գործուն պայքարի:
Նա ասել է.
«Ես բնական մահով պիտի չմեռնիմ, զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն: Ես Հայ Դատի զինուոր եմ։ Կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ[1]:»
Վաչեն այս խոսքերը անընդհատ կրկնում էր, բայց իր շրջապատում այս խոսքերը որպես լուրջ որոշում չէին ընդունում: Վաչեի բոլոր ընկերներն էլ նրա մեջ զվարթ, կատակասեր, կյանքով լի տղա էին տեսնում, ով իր շրջապատում հաճելի մթնոլորտ էր ստեղծում: Արձակուրդ գնալու պատրվակով Վաչեն տուն է գալիս հուլիսի 18ին և տեղեկացնում, որ 15 օրով մեկնում է Հունաստան: Դա եղավ նրա վերջին այցելությունը:Վաչե Տաղլյանը մասնակցում է Լիզբոնի գործողությանը և իր ընկերների հետ զոհվում Հայ Դատի միջազգայնացման համար 1983 թվականի հուլիսի 27-ին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ԼԻԶՊՈՆ 5` ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ» (անգլերեն)։ Վերցված է 2020-07-20