Վաչե Հովիկի Հովեյան (մարտի 31, 1982(1982-03-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ալտահար, արվեստագիտության թեկնածու (2007)։ Հայ կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի որդին։

Վաչե Հովեյան
Ծնվել էմարտի 31, 1982(1982-03-31) (42 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունվիոլինահար
ԱշխատավայրԽաչատրյանի անվան քառյակ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՄաննես քոլեջ (2001) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2002)

Կենսագրություն խմբագրել

Վաչե Հովեյանը ծնվել է 1982 թվականի մարտի 31-ին Երևանում։ Սովորել է Նյու Յորքի «Մաննես» բարձրագույն երաժշտական քոլեջում (1999–2001)։ 2002 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 2004 թվականին վերահիմնադրել է Ա. Խաչատրյանի անվան լարային քառյակը (նաև ալտահարը և գեղարվեստական ղեկավարը)։ 2006 թվականին սկսել է դասավանդել ԵՊԿ-ում (դոցենտ՝ 2007 թվականից)։ 2013-1915 թվականներին եղել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, 2015-2018 թվականներին՝ Կամերային երաժշտության կենտրոնի տնօրեն։ Դասեր է առել Ք. Քաշքաշյանից, Ն. Մադոյանից, Պ. Ցուկերմանից, Մ. Թրիից և Յ. Բաշմետից։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։