Վան Փիս անիմեի կերպարների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Վան Փիս անիմեի և մանգայի կերպարների ցանկը, որոնց ստեղծել է Էիչիրո Օդան։

Ծղոտե Գլխարկի խումբը
Ծղոտե Գլխարկի խումբը

Ծղոտե գլխարկի ծովահեններ

խմբագրել

Ստեղծագործության գլխավոր հերոսները - Ծղոտե գլխարկի ծովահենների խումբը (ճապ.՝ 麦わら海賊団), նաև Ծղոտե գլխարկի խումբը (ճապ.՝ 麦わらの一味): Խումբի ստեղծողը համարվում է Մոնքի Դի Լուֆֆին, որը անիմեի գլխավոր հերոսն է։ Ամբողջ պատմության ընթացքում նա հավաքում է իր խմբի մասնակիցներին։ Այդ խմբի մեջ է մտնում Ռորոնոա Զոռոն, որը մենամարտում է երեք թրերով, ղեկապետ Նամին, հրետաձիգ և գյուտարար Ուսոպը, ոտքերով մենամարտի վարպետ Սանջին, բժիշկ Տոնի-Տոնի Չոպերը, հնագետ Նիկո Րոբինը, կիբորգ և նավի հյուսն Ֆրենկին և կմախք-երաժիշտ Բրուկը։

Մոնքի Դի Լուֆֆի

խմբագրել

Մոնքի Դի Լուֆֆի (ճապ.՝ モンキー・D・ルフィանգլ.՝ Monkey D. Luffy)[1] - ստեղծագործության գլխավոր հերոսը, խմբի ղեկավարը։ Մանուկ հասակում նա կերավ ռեզին-ռեզին պտուղը և դարձավ «ռեզինից մարդ»։ Լուֆֆին ամբողջ պատմության ընթացքում երազում է դառնալ Ծովահենների Արքա։

Լուֆֆին մեծացել է Իստ Բլու-ի Ֆուսա փոքրիկ գյուղում։ Մանուկ ժամանակ նրան փրկել է Շանկսը։ Այդ հերոսը Լուֆֆիին նվիրեց ծղոտե գլխարկը, որից գլխավոր հերոսը մինչև հիմա չի բաժանվում։ Լուֆֆիի դաստիարակությամբ զբաղվել է Մոնքի Դի Գարպը, որը Ծովային կառավարության ադմիրալն էր։ 17 տարեկան հասակում Լուֆֆին սկսեց ճանապարհորդել, որպեսզի դառնա Ծովահենների Արքա։ Լուֆֆիի գլխի մրցանակը 500 միլիոն բելլի է (մանգայի 801 հատոր, անիմեի 746 սերիա)[2][3][4]։

Ռորոնոա Զոռո

խմբագրել

«Ծովահենների որսորդ» Ռորոնոա Զոռո (ճապ.՝ ロロノア・ゾロանգլ.՝ Roronoa Zoro)[1]:

Զոռոն երիտասարդ, միջին հասակի, մկանոտ տղամարդ է՝ կարճ, կանաչ մազերով։ Նա փորի հատվածում միշտ կրում է կանաչ հարամակի, իսկ հարամակիի աջ կողմից կախված են երեք կատանաները, որոնցից Զոռոն երբեք չի բաժանվում։ Տառապում է տեղագրական բթությամբ։ Մանկուց զբաղվել է սուսերամարտով, բայց նա միշտ պարտվում էր Կուինային, որը դոդզյոի կառավարիչի դուստրն էր, որտեղ նա սովորում էր։ Երբ Կուինան մահացավ, Զոռոն երդվեց դառնալ աշխարհի ամենաուժեղ սուսերամարտիկը։ Դրա համար նա պետք է հաղթահարեր Միհոկային, բայց պատմվածքի ընթացքում Զոռոն դառնում է նրա աշակերտը։ Զոռոյի գլխի մրցանակը 320 միլիոն բելլի է (մանգայի 801 հատոր, անիմեի 746 սերիա)։

«Գող կատու» Նամի (ճապ.՝ ナミանգլ.՝ Nami)[1]:

Նամին Ծղոտե գլխարկի խմբի ղեկապետն է։ Նկատում և վերլուծում է եղանակի փոփոխությունները։ Նա նաև համարվում է լավ գրպանահատ։ Երազում է նկարել ամբողջ աշխարհի քարտեզը։ Սիրում է փող և մանդարիններ։ Պատմվածքի ընթացքում Նամին մենամարտում է գավազանի միջոցով։ Ուսոպպը հետագայում նրան նվիրում է նոր տեսակի զենք, որի օգնությամբ Նամին կարողանում էր կառավարել եղանակը։ Այդ զենքին անվանում են Եղանակային գավազան (ճապ.՝ 天候 棒): Երկամյա պարապմունքների ժամանակ եղել է երկնային կղզիի վրա, որտեղի հիմնական աշխատանքն էր եղանակի փոփոխությունների սովորելը, նաև նա օգնում էր այն մարդկանց, որոնք նրա կարիքն էին զգում[5]։ Պարապմունքների արդյունքում լավացրեց իր զենքը՝ իրեն ավելի ուժեղ դարձնելով։ Նրան ձայնավորել է Ակեմի Օկամուրան։ Նամիի գլխի մրցանակը 66 միլիոն բելլի է (մանգայի 801 հատոր, անիմեի 746 սերիա)[6]։

Ուսոպպ

խմբագրել

«Աստված» Ուսոպպ (ճապ.՝ ウソップ Ուսոպպու)[1], խաբեբա և հրատաձիգ։ Պատվով կրում է «Դիպուկահարների Արքա» մականունը։ Նա իրեն համարում է խմբի ղեկավարի օգնական։ Ուսոպպի հիմնական զենքը ռուգատկան է և տարբեր ականները։ Նա լավ գյուտարար է։ Ուսոպպը ստեղծել է բազմաթիվ մեխանիզմեր[2][4][7]։

Յուսոպպը Ուսոպպի հայրն էր, որը գնացել էր ծովահենության, երբ Ուսոպպը երեխա էր։ Շուտով նաև մահացավ Ուսոպպի մայրը։ Ուսոպպը ընկերացավ Կաեի հետ, որը իրենց կղզիի հարուստ ընտանիքից էր։ Ուսոպպը սկսեց ճանապարհորդել Լուֆֆիի հետ, որպեսզի իրականացնի իր երազանքը[8][9]։

Մանգայում ու անիմեում նա ներկայացվում է որպես սուտասան։ Նույնիսկ իր անվան «ուսո » մասնիկը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «սուտ»։ Ուսոպպը թվով երրորդն էր, ով միացավ Լուֆֆիին, և վերադարձողների մեջ նորից թվով երրորդն էր։

Ուսոպպի հայտնություն

խմբագրել

Ուսոպպի կերպարը մանգայում առաջին անգամ հայտնվում է 23-րդ գլխում։ Իսկ անիմեում` 8-րդ սերիայում, որտեղ էլ ներկայացվում է նրա անցյալը։

Ուսոպպի կենսագրություն

խմբագրել
  Պաշտպանել ու փայփայել այն ամենն ու նրանց, ովքեր մեզ համար կարևոր են. ահա թե ինչու ենք մենք նավակազմում։  

Ծնվել ու մեծացել է Մրգահյութի գյուղում։ Հայրը Յասոպպն էր, մայրը` Բանքիրան։

Ուսոպպի հայրը լքում է որդուն ու կնոջը ծովահեններին միանալու համար։ Որոշ ժամանակ անց մայրը հիվանդանում է։ Դրանից հետո Ուսոպպը սկսում է ստել, ասելով, թե հայրը վերադառնալու է ու իր հետ է տանելու իրեն ու մորը։

Մայրը մահանում է, իսկ Ուսոպպը, նույնիսկ այդչապ տխրության մեջ, շարունակում է ստել ու ստել։ Այսուհանդերձ, Ուսոպպը երբեք էլ չի մեղադրել հորն իրենց լքելու համար։

Մակության տարիներին Ուսսոպը հիմնել է իր` Ուսոպպի Ծովահենների խումբը, որտեղ նա ղեկավար էր, սակայն խումբը երկար չի ձգել։

Տարիներ անց Ուսոպպը հանդիպում է Լուֆֆիին ու միանում Ծղոտե Գլխարկով Ծովահեններին։ Նա խմբին միացող երրորդ մարդն էր. նրան են հաջորդում Նամին և Ռոբինը։

Ուսոպպի արտաքին

խմբագրել

Ուսոպպը մուգ մաշկով երիտասարդ է, աչքի է ընկնում իր գանգուր մազերով ու երկար, մորից ժառանգած քթով, ինչով էլ հիշեցնում է Պինոկիոյին։ Ուսոպպը հաճախ է կրում դեղնականաչ բանդանա, կապույտ ու սպիտակ թևնոց ձախ ձեռքին։ Ու միշտ դնում է իր դիպուկահարի ակնոցները ու միշտ իր հետ կարմիր կամ դեղին մի պայուսակ է քարշ տալիս։

«Երկու տարի անց» Ուսոպպը շատ է փոխվում` թե արտաքնապես, թե բնավորությամբ։ Նա դառնում է ավելի մկանուտ, բարձրահասակ, մազերն ավելի են երկարում ու դուրս ընկնում։ Ուսոպպը նոր ակնոցներ, նոր գլխարկ ու նոր ականջակալներ է սկսում օգտագործել։ Նրա հայտնի դեղին պայուսակը կարմիրով է փոխարինվում։ Բայց նա, մեկ է, էլի ունի իր կապույտ ու սպիտակ թևնոցը` ձախ ձեռքին։ Որոշ սերիաներում Ուսոպպը մուգ կամ սև վերարկու է հագնում։

Երկու տարի անց Ուսսոպը նաև ավելի քաջ է դառնում։

Ուսոպպի հնչյունավորում

խմբագրել

Անիմեի ճապոներեն տարբերակում Ուսոպպին հնչյունավորում է Կապպեի Յագամուչին։

Անգլերեն տարբերակում նրանով զբաղվում են շատ դերասաններին` Ջեյմի Մելդրումը (1-53 սերիաներ), Չակ Փաուերսը(54-ից սկսած), ինչպես նաև` Ջեյսոն Գրիֆիթն ու Սոննի Սթրեյնը։

Ուսոպպի ընդունում

խմբագրել

Ուսոպպը, ինչպես և անիմեի մյուս գլխավոր հերոսները, կա «Վան Փիս»-ի հիման վրա ստեղծված համարյա թե բոլոր վիդեո-խաղերում, նաև` որոշ քրոսսովերներում։

Ուսոպպը քվեարկությամբ ընգրկվել է այն տաս կերպարների ցանկի մեջ, որոնք ամենաշատն են արժանի սփին-օֆֆ սերիալում գլխավոր դեր ստանալուն, ինչպես նաև` «Վան Փիս»-ի լավագույն հինգ կերպարների ցանկի մեջ։

Անիմեի ու մանգայի ֆաներն ու քննադատող կայքերն ասում են, որ Ուսսոպն անիմե հետաքրքրություն է բերում, բայց որոշ տեսարաններ հաճախ ձախողում է։

Սոգեքինգ

խմբագրել

Սոգեքինգ (ճապ.՝ そげキングանգլ.՝ Sogeking)[1], «դիպուկահարների արքա», «հերոս, որը ծնվել է դիպուկահարների կղզիում»։ Երբ Ուսոպպը անհնար համարեց միավորվել իր ընկերներին և փրկել Նիկո Ռոբինին (որովհետև դրանից առաջ նա դուրս էր եկել խմբից), նա դիմակավորվեց և սկսեց ձևացնել իրեն այդ անվան տակ։

Երկամյա ընդմիջումի ժամանակ նա գտնվում էր Բոյն կղզեխմբում, որը նման էր ծաղկաթերթերի, բայց նրանք համարվում էր գիշատիչ կենդանի։ Երկու տարվա ընթացքում նա ավելի ուժեղացավ, և ականների փոխարեն սկսեց օգտագործել բույսերի սերմերը։ Սոգեքինգի գլխի մրցանակը 200 միլիոն բելլի է (մանգայի 801 հատոր, անիմեի 746 սերիա)։

Սանջի (ճապ.՝ サンジ Սանջի) (անգլ.՝ Sanji)[1]` «Սև ոտքով» մականունով, «Վան Փիս»-ի Ծղոտե Գլխարկներով Ծովահենների խմբի ծովահեն ու խոհարար է։ Ծննդավայրը Նօրտ-Բլուն է։ Սանջին նավախմբի Մոնսթր Տրիոյից է, Լուֆֆիի ու Զոռոյի հետ միասին։ Սանջիի երազանքն ամբողջ աշխարհով ճանապարհորդելն է։

Սանջին շատ է սիրում աղջիկներին, և երբ գտնվում է նրանց կողքին խելքը կորցնում է։ Չի սիրում Զոռոյին և միշտ նրա հետ մենամարտում է։ Չարամիտ ծխամոլ։ Մենամարտի ժամանակ նա օգտագործում է իր ոտքերը, որպես հարձակում, որովհետև ձեռքերը խոհարարի համար շատ կարևոր է։

Մանուկ հասակում նրա նավի վրա հարձակվել են ծովահենները և նա այդ ծովահենների գլխավորի, Զեֆի հետ մի քանի շաբաթ անցկացրել է առանց ջրի և ուտելիքի փոքրիկ կղզիում։ Կատարվածից հետո Սանջին օգնեց Զեֆին բացել «Բարատի» անունով լողացող ռեստորան։ Նա այդտեղ սովորում էր խոհարարություն։ Սանջին երազում է գտնել Օլլ-Բլուն (անգլ.՝ All Blue): Այդ տարածքում բոլոր չորս օվկիանոսների ձկները իրար են հանդիպում։ Երկամյա պարապմունքների ժամանակ եղել է աղջիկների կղզիում։ Այդպես նա սովորեց կառավարել ազատությամբ և սովորեց Ռոկուսիկի-Գոպպոի հնարքներից մեկը։ Սանջիի գլխի մրցանակը 177 միլիոն բելլի է (մանգայի 801 հատոր, անիմեի 746 սերիա)[4][10]։

Թե «Վան Փիս»-ի, թե մյուս անիմեների կերպարներին գնահատելիս, օտակուները մեծ ուշադրություն են դարձնում նրանց երազանքներին. Սանջին բացառություն չէ։ Ամբողջ Կապույտ աշխարհը տեսնելու երազանքը նրա կերպարի հիմքն էր։

Սանջիի հայտնություն

խմբագրել

Սանջին առաջին անգամ մանգայում հայտնվել է 43-րդ գլխում, իսկ անիմեում` 20-րդ սերիայում։ Նա ներկայացվում է որպես խոհարար, իսկ այնուհետև` միանալով Լուֆֆիին, դառնում է ծովահեն։

Սանջիի արտաքին

խմբագրել

Սանջին թուլակազմ տեսք ունի, մկանուտ չէ, երկար ոտքերով ու շիկահեր երիտասարդ է ու միշտ մազերը դեմքի մի կողմն է սանրում` փակելով մի աչքը։ Անիմեի առաջին մասում նա իր ձախ աչքն էր փակում, իսկ «երկու տարի անց» սկսում է ավելի շատ աջը փակել։ Սանջին աչքի է ընկնում իր տարօրինակ ունքերով։ Սակայն դրանք այդքան էլ չեն երևում մազերի պատճառով։

Սանջին շատ է բարկանում, երբ իրեն արտաքնի համար ծաղրում են։ Մանավանդ, երբ այդ մեկը Զոռոն է։ Չնայած նրա աչքերը սև են երևում, անիմեի սկզբում կապտամոխրագույն գույն ունեին։

Սանջին գրեթե միշտ իր սև կոստյումն է հագնում, բայց նրա տեսքն ամենահաճախն է փոխվում։

Սանջիի բնավորություն

խմբագրել
  Եթե չգիտես․ արդյոք կարո՞ղ ես այն վերջացնել, թե՞՝ ոչ, կռիվ մի՛ սկսիր։  

Սանջին տանել չի կարողանում, երբ իրեն ծաղրում են, ինչի պատճառով է վիճում Զոռոյի հետ։ Սանջին շատ անձնվեր բնավորություն ունի ու կյանքում չի վնասի աղջկա, նույնիսկ եթե մեռնելու լինի։

Սանջիի ունակություններ

խմբագրել

Սանջին բացառապես քացիներով է կռվում։ Պատճառն այն է, որ խոհարարի ձեռքերը պիտի անվնաս մնան։

Նա տեխնիկա ունի, որի շնորհիվ հրե ոտքերով է հարձակվում. զուտ արագորեն շարժում է ոտքերն ու թշնամուն հակահարված տալիս։

Սանջիի հնչյունավորում

խմբագրել

Փոքր Սանջիիկին հնչյունավորում էր Իքուե Օտանին, իսկ հասուն տարիքում` Հիրոաքի Հիրատան։

Սանջիի ընդունում

խմբագրել

Սանջին շատ է հայտնվել վարկանիշային ցուցակներում որպես լավագույն երկրորդական կերպար; լավագույն կերպար, որն արժանի է սփին-օֆֆի և այլն։

Քննադատները մեծ ուշադրություն են դարձնում նաև նրա մասնագիտությանը, վերաբերմունքին իր մասնագիտությանն ու բնավորությանը ու թե ինչպես է նա ձեռքերը հեռու պահում վտանգից։

Սանջին որպես գլխավոր հերոսներից մեկը հայտնվել է «Վան Փիս»-ի հիման վրա ստեղծված խաղերից ոչ բոլորում, բայց դրանց մեծամասնությունում։ Հայտնվել է նաև այլ ճապոնական արտադրության խաղերում, այդ թվում `J Stars Victory VS-ում։

Տոնի֊Տոնի Չոպպեր

խմբագրել

«Քաղցր բամբակից սնվող» Տոնի-Տոնի Չոպպեր (ճապ.՝ トニートニー・チョッパանգլ.՝ Tony Tony Chopper)[1], հյուսիսային եղնիկ, կերել է մարդ-մարդ պտուղը, որը նրան հնարավորություն է տալիս կերպարանափոխվել մարդու։ Նա ամենակրտսերն է ծովահենների խմբում։ Հասկանում է կենդանիների լեզուն։ Ծղոտե գլխարկի խմբի բժիշկը[11]։

Ծնվել է Գրանդ-Լայնի Թմբուկային կղզում, իսկ հետագայում նա դարձավ բժիշկ Հիրուկայի օգնականը։ Հիրուկայի մահից հետո Չոպպերը սկսեց սովորել Կուրեհիի մոտ, որպեսզի կարողանա բուժի մարդկանց[12][13]։

Չոպպերը ստեղծել է հատուկ դեղամիջոց, որն անվանեց մենամարտային դեղահատ (անգլ.՝ Rumble Ball), սրի օգնությամբ նա կարող էր օգտագործել տարբեր ձևեր, բացի այն երեք ձևերից, որը կարողանում էր օգտագործել յուրաքանչյուրը, ով կերել էր զոան պտուղը։ Այդ սկզբնական ձևերի օգնությամբ նա կարող էր կերպարանափոխվել կենդանիի, մարդու և կիսամարդ-կիսակենդանի։ Լրացուցիչ ձևերը ուժեղացնում են նրա տարբեր հնարավորությունները (թռիչքները, պաշտպանությունը, ձեռքերը և կոտոշը)։ Երբ նա ուտում է բազմաթիվ Rumble Ball-եր նա դառնում է հրեշ, և այդ ձևի մեջ նա չի տարբերում իր ընկերներին և հակառակորդներին։ Երկամյա մարզումներից հետո, նա սովորեց կառավարել իրեն այդ ձևի մեջ։ Տոնի-Տոնի Չոպպերի գլխի մրցանակը 100 բելլի է (մանգայի 801 հատոր, անիմեի 746 սերիա)[14][15]։

Նիկո Ռոբին

խմբագրել

Նիկո Ռոբին (ճապ.՝ ニコ•ロビン Նիքո Րոբին), անգլ.՝ Nico Robin)[1]՝ «Դիվային ծնունդ» մականունով, հնագետ է Ծղոտե գլխարկի ծովահենների նավում և միակ էքս֊հանցագործը։ Խմբի յոթերորդ անդամն է, ու վեցերորդը, ով ընդունեց Լուֆֆիի առաջարկը, իսկ վերադարձողների մեջ` երկրորդը։ Առաջին անգամ նա մանգայում ներկայացվել է որպես փոխնախագահ Բարոկ Վորկս, «Տիկին Օլ-Սանդեյ» կեղծանվան տակ։ Նա կերել է Ծաղիկներ-Ծաղիկներ պտուղը, որի օգնությամբ Ռոբինը կարող է աճեցնել իր մարմնի յուրաքանչյուր մաս[16]։

Մանուկ հասակում Ռոբինը հետաքրքրվել է պատմությամբ։ Նա ապրել է Վեստ-Բլուի Օհարա կղզում, որը հայտնի է իր գիտնականներով։ Երբ Համաշխարհային Կառավարությունը իմացավ, որ այդ կղզիի բնակիչները տեղեկություններ են պեղել «անհետացած դարի» և «րիո պոնեգլիֆեի» մասին, կառավարությունը որոշեց ոչնչացնել այդ կղզին։ Հնագետներից միայն Ռոբինը ողջ մնաց, և որի արդյունքում նրա գլխի համար մեծ մրցանակ էին սահմանել։ 24 տարեկանում նա միացել է Կրոկոդայլին, իսկ նրա վախճանից հետո՝ միացավ Լուֆֆիին։ Ներկա ժամանակ Ռոբինը համարվում է աշխարհի միակ մարդը, ով կարողանում է պոնեգլիֆներ կարդալ։ Նիկո Ռոբինի գլխի մրցանակը 130 միլիոն բելլի է (մանգայի 801 հատոր, անիմեի 746 սերիա)[12][17]։

Նիկոյի երազանքը Ռիոյի հերագլիֆները գտնելն է, որոնցում իրական պատմությունն է գրված։

  Շատ ժամանակ միակ բանը, որին չես կարողանում վստահել, հենց քո սեփական կարծիքն է։  

Նիկո Ռոբինի հայտնություն

խմբագրել

Ռոբինն առաջին անգամ մանգայում հայտնվել է 117-րդ գլխում, անիմեում`64-րդ սերիայում։ Ֆիլլերներում նաև ներկայացվում է Ռոբինի անցյալը, ըստ որի նա ծովահեն է եղել, ով նաև ծառայել է բանակում։

Նիկո Ռոբինի ունակություններ

խմբագրել

Ռոբինը գերբնական միրգ է օգտագործում, որը նրան թույլ է տալիս ստեղծել իր մարմնի մասերի ժամանակավոր նմանակներ ու օգտագործել դրանք կռվելու համար։ Այդ տեխնիկայի թերությունն այն է, որ եթե վնասվում է ժամանակավոր նմանակը, վնասվում է նաև իր մարմնի իրական մասը։

Նիկո Ռոբինի արտաքին

խմբագրել

Նիկոն բարձրահասակ, սևահեր, շագանակագույն աչքերով, երկար-բարակ քթով բարեկազմ ու բավական աթլետիկ տեսքով անձնավորություն է։ Նիկոն մորն է քաշել, բայց ավելի թուխ է։ Անիմեի առաջին մասում Ռոբինի մաշկը համեմատաբար ավելի մուգ է, քան մանգայում։ Ու ոնց որ անիմեի ու մանգայի մյուս բոլոր հերոսուհիները, Ռոբինը նույնպես նեղ իրան ունի։

Նա շատ երկար ոտքեր ունի, որոնք իրեն օգնում են մարտի դաշտում հզոր հարձակումներ կատարել։ Բոլորը նրան գեղեցիկ կերպար են համարում, իսկ հենց «Վան Փիս»-ի հերոս Սանջին Ռոբինին ու Նամիին ամենագեղեցիկ աղջիկներից է համարում։

Նիկոն տարբեր հագուստներ է հագնում, մեծամասամբ` բարձրակրունկ կոշիկներ, որոնք չեն խանգարում արագ վազել։ Ռոբինը նաև շատ է ոսկուց թևնոցներ կրում։

Նիկո Ռոբինի հնչյունավորում

խմբագրել

Նիկոյին մանուկ հասակում հնչյունավորել է Անզու Նագային, իսկ մեծ հասակում` Յուրիքո Յամագուչին, Յուքո Կոբայաշին։

Անգլերեն հնչյունավորման ստուդիաներում Ռոբինին հնչյունավորել են Նատաշա Մալինսկին, Վերոնիկա Թեյլորը, Ստեֆանի Յանգը, իսկ փոքր Ռոբինիկին` Ջեդ Ստեքստոնը։

Նիկո Ռոբինի ընդունում

խմբագրել

Երկրպագուները Ռոբինին որպես գեղեցիկ ու հմայիչ հերոսուհու են վերաբերվում, ով ամեն կերպ ցանկանում է հասնել երազանքին, ինչպես մանգայի մնացած հերոսները։

Անիմեում ու մանգայում Ռոբինը համեմատաբար ավելի քիչ է հայտնվել. պատճառն այն է, որ նա խմբում հայտնված վերջին անդամներից էր։

Ռոբինն ընգրկվել է ամենագեղեցիկ անիմե-հերոսուհիների ցուցակում։

Ռոբինը հայտվել է «Վան Փիս»-ի բոլոր այն խաղերում, որոնք ստեղծվել են իր` մանգայում հայտնվելուց հետո։ Բայց Ռոբինը չի ընգրկվել ոչ մի քրոսսովեր խաղում։

Ֆրենկի

խմբագրել

«Կիբորգ» Ֆրենկի (ճապ.՝ フランキանգլ.՝ Franky)[1], Ծղոտե Գլխարկի ծովահենների նավի հյուսնը։ 36-ամյա կիբորգ Water 7-ից։ Նրա ծննդավայրը Սաուտ-Բլուն է։ Հայտնվել է պատմության մեջ, որպես Ֆրենկի ընտանիքի գլխավոր։ Նրա իսկական անունը Կատտի Ֆլեմ (ճապ.՝ カティ・フラムանգլ.՝ Cutty Flam)[1] է, բայց նա այդ անունից հրաժարվեց և ապրում է կեղծանվան տակ։ Սկզբում ներկայացվում էր որպես անտագոնիստ, բայց իրադարձությունների փոփոխություններից ելնելով դարձավ դաշնակից։ Նա խմբի ութերորդ մասնակիցն է։ Ֆրենկիի գլխի մրցանակը 94 միլիոն բելլի է (մանգայի 801 հատոր, անիմեի 746 սերիա)[18][19]։

«Հոգիների Արքա» Բրուկ (ճապ.՝ ブルックանգլ.՝ Brook)[1], Ծղոտե Գլխարկի ծովահենների նավի երաժիշտը։ Կերել է Չապրել-Չապրել պտուղը։ Մինչ իր մահը Բրուկը երաժիշտ է եղել Ռումբի Ծովահենների խմբում, որտեղ հավաքվել էր ամբողջ ծովահենների անսամբլ։ Իր երաժշտությամբ նա կարողանում է քնեցնել հակառակորդին։ Բրուկը երկու տարվա ընթացքումսովորեց ելնել իր մարմնից և ճամփորդել հոգու տեսքով։ Այդ տեսքում նա կարողանում էր հարվածներ կատարել[20]։

Մեծ հույսով նրանք գնացին դեպի Գրանդ-Լայն, անզգուշորեն վերցնելով իրենց հետ փոքրիկ կետին, որի անունը Լաբունա էր։ Խոստանալով Լաբունային, որ նրանք շուտով կանցնեն Գրենդ-Լայնը և կիջնեն սարի այն մյուս կողմից՝ նրանք փոքրիկ կետին թողեցին դժվար օվկիանոսի դարպասների մոտ։ Սակայն նրանց ծրագիրը չիրականացվեց, որովհետև ճանապարհորդությունից հետո իրենց ղեկավարը մահացավ։ Նրա տեղը Բրուկը դարձավ ղեկավար, իսկ դրանից հետո խմբի մնացած մասը մահացավ մենամարտի ժամանակ։ Միանալով Լուֆֆիի խմբին, Բրուկը պատրաստվում է անցնել Գրենդ-Լայնը և իջնել սարի մյուս կողմից, որպեսզի օգնի Լաբունային։ Բրուկի գլխի մրցանակը 83 միլիոն բելլի է (մանգայի 801 հատոր, անիմեի 746 սերիա)[21][22]։

Ծովահենների Արքա

խմբագրել

Գոլ Դի Ռոջեր (ճապ.՝ ゴール・D・ロジャーանգլ.՝ Gold Roger), կամ ուղղակի Գոլդ Ռոջեր (ճապ.՝ ゴールド・ロジャーանգլ.՝ Gold Roger), մարդ, որին անվանում են Ծովահենների Արքա։ Հիվանդանալով անբուժելի հիվանդությամբ, իր «Օրո Ջեկսոն» նավով որոշեց ճամփորդել ամբողջ Գրանդ-Լայնով և այդ ճամփորդությունը ավարտեց 3 տարվա ընթացքում։ Դրանից հետո նա ցրեց իր խումբը և հանձնվեց Ծովային կառավարությանը։ Իր մահից առաջ Ռոջերը հայտարարում է, որ իր գլխավոր գանձը՝ Վան Փիսը (ճապ. ワンピース վան պիսու), կպատկանի նրան, ով կկարողանա գտնել այն՝ այդ ամենով սկիզբ դնելով Ծովահենների Մեծ Էրային (ճապ. 大海賊時代 Դայ Քայձոքու Ջիդայ)։ Արդյունքում հազարավոր ծովահեններ ճամփա են ընկնում Գրանդ Լայն՝ ջանալով գտնել Վան Փիսը։ Արքան ուներ զավակ որի անունը Պորտգաս Դի Էյս էր։

«Սև Արքա» Սիլվերս Ռեյլի (ճապ.՝ シルバーズ・レイリー), Ծովահենների Արքայի նավի առաջին օգնականը։ Խմբի ցրումից հետո նա բնակվեց Սաբաոդի կղզեխմբում, որտեղ նա նավերը պատում էր հատուկ հեղուկով, որը հնարավորություն էր տալիս ճամփորդել ջրի տակ։ Նա սովորեցրել է Լուֆֆին կառավարել Ազատությունը և կատարելագործել է Ծղոտե Գլխարկի խմբի նավը

Բացի դրանից պատմության մեջ ի հայտ են գալիս Ռոջերի խմբի ուրիշ մասնակիցները։ Կրոկուսը հետևում էր հսկայակն Լաբունա կետին, նաև նա «Օրո Ջեկսոն» նավի վրա եղել է բժիշկ։ Նաև այդ նավի վրա ծառայել են Շանկսը և Բագգին։ Նրանք խմբի ցրումից հետո ստեղծեցին իրենց խմբերը և սկսեցին ճամփորդել։

Ծովի չորս տիրակալներ

խմբագրել

Ծովի չորս տիրակալները (ճապ.՝ 四皇), այդ տիրակալները Գրանդ-Լայնի ամենազորեղներն են։ Այդ խումբը կազմված է «Շիկահեր» Շանսկից, «Բելոուս» Էդվարդ Նյուդեյտից, «Հարյուր գիշատիչներ» Կայդոյից և «Մեծագույն Մամա» Շարլոտ Լինլինից։ Բելոուսի մահից հետո ծովի նոր տիրակալ է դառնում «Սև բեղ» Մարշալ Դի Տիչը շնորհիվ Բելոուսի ուժի։

Շարլոտ Լինլին

խմբագրել

Շարլոտ Լինլին (ճապ.՝ シャーロット・リンリン), նաև հայտնի է «Մեծագույն Մամա» անունով։ Ծովի չորս տիրակալներից մեկը։ Ունի մեծ նավ և սեփական ամրոցը Նոր լույսում։ Շատ է սիրում քաղցրը և իր տերապետության տակ է պահում մի քանի կղզիներ, որտեղ արտադրում են բազմազան քաղցր ուտելիքներ։ Քանի որ «Մեծագույն Մաման» պաշտպանում են նրանք կղզիները, նրանք պարտավոր են Շարլոտային բերել մի քանի տոննա քաղցր։ Այդ կղզիներից մեկը համարվում է Մարդաձկների կղզին, որտեղ նրա համար պատրաստում են կոնֆետներ։ Երբ նրանք Շարլոտայի քանակը չէին բավարարում, Մամայի ծովահենները կողոպտում և ավերում էին կղզին։

«Մեծագույն Մամայի» խմբի հայտնի մասնակիցներից է Տամագոն (ճապ.՝ タマゴ)` «բարոն Տամագո» կեղծանունով, նաև Պեմոկսը և Բոբինը։

Շանկս (ճապ.՝ シャンクス), «Շիկահեր» Շանսկ (ճապ.՝ 「赤髪のシャンクス」) մականունով, Շիկահերի ծովահենների ղեկավարը և ծովի չորս տիրակալներից մեկը։ Նա անցյալում եղել է Գոլ Դի Ռոջերի խմբից։ Ստեղծագործության սկզբում Շանկսը կորցնում է իր ձախ ձեռքը, փրկելով յոթնամյա Մոնքի Դի Լուֆֆիին և թողնելով նրան իր ամենասիրած ծղոտե գլխարկը գլխարկը։ Լուֆֆիին մինչ օրս այդ գլխարկից չի բաժանվում։ Փորձառու սուսերամարտիկ։ Տիրապետում է շատ հզոր «ազատությամբ» (ճապ.՝ 「覇気」): Կարճ խոսակցությունից հետո նա վերջ է դնում պատերազմին և վերցնում է իր հետ Բելոուսի և Էյսի մարմինները, որպեսզի ըստ ավանդության նրանք թաղի։

Շատ խմելու հիվանդության պատճառով նա հաճախ վատ տրամադրության մեջ է լինում։ Նրա գլխի մրցանակը անհայտ է։ Շանկսի խմբի առաջին հիմնական մասնակիցն Բեն Բեկմեն (ճապ.՝ ベン・ベックマン) է, ով չի բաժանվում իր զենքից և տաբակից։ Հեղինակի խոսքերով նա One Piece անիմեի կերպարներից ամենաբարձր IQ ունի[23]։ Նաև նրա խմբում է գտնվում Լակի Րուն (ճապ.՝ ラッキー・ルウ), անընդհատ մի բան ուտող թանձրամարմին տղամարդ։ Նրա խմբում է գտնվում, նաև Յասոպպը (ճապ.՝ ヤソップ), որը շատ լավ դիպուկահար էր և Ուսոպպի հայրը, և խմբի նորեկ Ռոկստարը (ճապ.՝ ロックスター):

Էդվարդ Նյուգեյտ

խմբագրել

Էդվարդ Նյուգեյտ (ճապ.՝ エドワード・二ューゲート) Սպիտակամորուս (ճապ.՝ 白ひげ) մականունով, շատ խոշոր մարդ մեծ սպիտակ բեղերով։ Հաճախ նրան ցույց են տալիս բժշկական դեղմիջոցներով կապված և նրա կողքին միշտ քույրեր կան։ Համարվում է աշխարհի ամենահզոր մարդը։ Մենամարտի մեջ օգտագործում է բիսենտոն։ Աշխարհի միակ մարդն, ով կարող էր չափվել Ծովահենների Արքա` Գոլ Դի Ռոջերի հետ։ Նա շատ մոտ է գտնվել one piece-ին։ Տիրապետում է Գրոհոտ-Գրոհոտ պտուղի (ճապ.՝ グラグラの実) ունակություններով։ Այդ պտուղը նրան հնարավորություն է տալիս ստեղծել մեծ ալիքներ, որոնք կարողանում են առաջացնել երկրաշարժեր և ցունամի։ Նաև կարողանում է կիսել կղզիները։ Բելոուսը ասում էր, որ նրա խմբի մասնակիցները նրա երեժաներն են։

Նրա անունը Էդվարդ Սպիտակամորուս Նյուգեյտ էր (անգլ.՝ Edward «Whitebeard» Newgate), ինչպես և Մարշալ Դի Տիչի անունը, հիմնված է իրական ծովահենի բվրա, որի անունը Էդվարդ «Սև բեղ» Տիչ (անգլ.՝ Edward «Blackbeard» Teach) էր

«Անգամ նրա մահից հետո շարունակում էր կանգնաշ մնալ։ Անգամ կորցնելով գլխի մի մասը, նա շարունակում էր կռվել իր հակառակորդների դեմ գերագույն ուժով։ Նրան անվանել են «Հրեշ»։ Այդ մենամարտում նա ստացավ 267 դանակի հարված, 152 պատրոն և 46 միջուկային հարված։ Բայց նա այդ մենամարտում կռվում էր, որպեսզի պաշտպաներ իր ծովահենի կյանքը և նա այդ մենամարտից չփախչեց։»

Սպիտակամորուսի Ծովահենների բաժանված են 16 խմբերի, որոնք կազմված են մոտավորապես 100 ծովահեններից։ Այդ խմբերից ամեն մեկը կառավարում է Բելոուսի կողմից նշանակված մարդը[24]։ Առաջին խումբը ղեկավարում է «Ֆենիկս» Մարկոն (ճապ.՝ マルコ), ով կերել էր պտուղ և տիրապետում է Ֆենիկսի ուժով։ Նա նաև տիրապետում էր Ազատությամբ։

Երկրորդ խմբի ղեկավարը Լուֆֆիի եղբայր` «Այրվող բռունցք» Պորտգաս Դի Էյսն էր, ով Ծովահենների Արքայի որդին էր։ Նա կերել էր Կրակ-Կրակ պտուղը, և որի շնորհիվ նա կարողնաում էր կառավարել կրակով։ Նրա գլխի մրցանակը 550 000 000 բելլի է։ Նրա իսկական անունը Գոլդ Դի էյս էր։

Հետապնդում էր Տիչին, կասկածելով, որ նա է սպանել չորրորդ խմբի ղեկավարին, բայց նրան բռնեց Համաշխարհային կառավարությունը։ Նրան գցեցին Իմպել-Դաուն բանտը և մահապատժի դատապարտեցին։ Նա փրկվավ ծովահենների ջանքերի շնորհիվ, բայց դրանից քիչ անց մահացավ, Լուֆֆիին պաշտպանելով։ Նրա դերը ձայնավորլե է Ֆուրուկուվա Տոսիոն։

Երրորդ շմբի ղեկավարը Ձյոձուն (ճապ.՝ ジョズ) էր, նաև նա հայտնի էր «Ալմաստ» Ձյոձու (ճապ.՝ 「ダイヤモンド・ジョズ」) մականունով։ Նա այդ մականունը տվել են մարդիկ, որովհետև նա յուրաքանչյուր իր կարող էր դարձնել ալմաստ։ Չորրորդ խումբը կառավարում էր մահացած Տատչ Սև Բեղը։

Ուրիշ ղեկավարներն էին՝ «Ծաղկե սուր» Վիստան, Բլամենկոն, Րակույեն, Նամուլը, Բլենհայմը, Կուրիելը, Կինգդյուն, Հարուտան, «Ջրային Ցուլ» Ատմոսը, Սպիդ Ջիլը, Ֆոսան և Իզոն։

Դաշնակիցներ

խմբագրել

«Սպիտակամորուսի» դաշնակիցները «Նոր Լույսի» բազմաթիվ ղեկավարներն են։ Այդ ղեկավարներից ամենահայտնիներն են «Ասպետ-բոշա» Դոման, «Ամպրոպային Լորդ» Մակգայը, Դեկալվան եղբայրները, «Խորքային սարդ» Սկվարդը, Օրզ կրտսերը, «Ձմեռային կախարդ» Վայտի Բեյը, Էլմին, Րամբան, Դելակուահին և Բիզարը։

Մարշալ Դի Տիչ

խմբագրել

Մարշալ «Սև Բեղ» (ճապ.՝ 黒ひげ), Դի Տիչը սկզբից ծառայում էր Պորտգաս Դի Էյսի ու Սպիտակամորուսի մոտ, բայց որպեսզի տիրանա Խավար-Խավար պտուղին նա սպանեց իր ընկերոջը, և այդ ժամանակ ստիպված էր թողնել խումբը։ Էյսի գտնելուց հետո նա ստացավ Շաչեբուկայի պաշտոնը, բայց հետագայում Լուֆֆիին հետևելով գնաց դեպի Իմպել-Դաուն և այտնեղից ազատեց շատ վտանգավոր մարդկանց, որպեսզի նրանք միանան իրեն։ Կատարվելիքից հետո նա հրաժարվեց Շաչեբուկայի պաշտոնից։

Իր խմբի հետ միասին սպանեցին Սպիտակամորուսին և ստացավ այդ պտուղի հնարավորությունները, դառնալով առաջին մարդը, ով միաժամանակ կառավարում էր երկու պտուղի հնարավորություններով։ Առաջին պտուղը Խավար-Խավարն էր, որի միջոցով նա կառավարում էր խավարով և ձգողությամբ։ Երկրորդ պտուսը Որոտ-Որոտ պտուղը նրան հնարահորություն էր տալիս կառավարել ուժեղ ալիքներով։

Սև Բեղի խմբում են գտնվում հրետաձիգ «Գերձայն» Վան Ավգուրը, ղեկակալ «Չեմպիոն» Ջիսուս Բյորջեսը, նավի բժիշկ «Մահի Հրեշտակ» Դոն Կյուն և շտուրման Լաֆիտը։ Իմպել-Դաունի վրա հարձակումից հետո նրան միացան շատ ծովահեններ, որոնց համարում էին մահացած և կորած։ Այդ ծովահեններից էին «Անձրև» Շիլյուն, որը Իմպել-Դաունի նախկին կառավարիչն էր, և ամբաստանյալների հետ վատ վերաբերմունքի համար նրան հեռացրել էին պաշտոնից։ Նրա խմբում էին գտնվում, նաև «Գերագույն Խմող» Վասկո Շոտը, «Լինկոր» Սան-Հուան Վուլֆը, Կատարինա Դևոն և «Դեսպոտ» Ավալո Պիսարոն։

Շաչեբուկայներ

խմբագրել

Շաչեբուկայներ (ճապ.՝ 王下七武海), դրանք յոթ ծովահեններն են, որոնց հետ Համաշխարհային Կառավարությունը պայմանագիր է կնքել։ Գլխի մրցանակի հանման փոխարեն նրանք հարձակվում և կողոպտում են ուրիշ ծովահեններին, և այդ կողոպտածի 10%-ը տալիս են Համաշխարհային կառավարությանը։ Չնայած, որ Շաչեբուկայներ ընդամենը յոթ հոգի են, նրանք անյալում եղել են շատ ուժեղ ծովահեններ, և նրանք գլխի մրցանակը շատ բարձր էր։ Նրան գործման վայրը Գրանդ-Լայնն է։

Շաչեբուկայներն են՝

  • «Ճուռակային աչք» (ճապ.՝ 鷹の目) Դրակուլ Միհոկը, աշխարհի ամենահզոր սուսերամարտիկը, որին անվանում են «հրեշների հրեշ»։ Նա եղել է Ռորոնոա Զոռոյի ուսուցիչներից մեկն էր, և նա իրեն սովորեցնում էր սուրով մենամարտել։
  • «Անգութ» (ճապ.՝ 暴君) Բարտոլոմյու Կումա, կիբորգ, Կառավարության փորձնական զենքը։ Գտնվում էր Մանկի Դի Դրագոնի հեղափոխական բանակում և դարձավ Շաչեբուկայ, որպեսզի հետախուզեր Կառավարությունը։ Համաշխարհային կառավարության փորձումներից հետո նրա մարմնի մասերը ժամանակի ընթացքում սխեմաներ են դառնում։ Նրա մարմինը այդպես էր, մինչև նա ամբողջովին PX-0 ավտոմեքենան չդարձավ։ Մի քանի անգամ օգնել է Ծղոտե Գլխարկի խմբին փրկվել։ Պայմանագիր կնքեց, որ նա կպաշտպանի իրենց նավը։ Իր ժամանակում կերել էր Թաթ-Թաթ պտուղը, որը նրան տալիս է պինդ թաթեր ափի վրա։
  • «Ծովահենների կայսրուհի» (ճապ.՝ 海賊女帝), «Օձերի արքայադուստրը» (ճապ.՝ 蛇姫) Բոա Հենկոկը մանուկ ժամանակ նրան գողացել են և գերության են վաճառել։ Փրկվել է մարդաձկների հերոս Ֆիշեր Տայգերի կողմի, իսկ հետագայում ստանձնեց Ամազոն Լիլիի պաշտոնը։ Մի քանի անգամ օգնել է Լուֆֆիին։ Հենկոկը սիրավարված էր Լուֆֆիին և նրան փրկել էր։ Նա տիրապետում է Սեր-Սեր պտուղի ունակություններով, և կարողանում է մարդկանց քար դարձնել։
  • «Աստղային ծաղրածու» Բագգի - պատերազմից հետո դարձել է Շաչեբուկայ։ Կերել է Դելի-Դելի պտուղը, որից հետո դարձել է մարդ-մոզաիկա։ Համարվում է «Ծովահենների անկախ միության» գլխավորը։ 700 հատոր ասվում է, որ նա դարձել է Շաչեբուկայ։
  • «Բելոուսի Որդին» Էդվարդ Վիվլը - պատերազմից հետո դարձել է Շաչեբուկայ, երբ իրեն համարեց Բելոուսի որդին և սկսեց սպանել բոլոր Բելոուսի դաշնակիցներին և նրա խմբի մասնակիցներին, ով իրեն համարում էր Սպիտակամորուսի Որդին։ Ներկա ժամանակում նա համարվում է Սպիտակամորուսի նման ուժեղ, և մինչև հիմա բացահայտված չէ, թէ ով է Էդվարդ Նյուգեյտի իսկական որդին։

Ստեղծագործության ընթացծում նրանք եղել են Շաչեբուկայներ, բայց կորցրել են այդ պաշտոնը՝

  • Գեկկո Մորիյա - Խավար-Խավար պտուղի շնորհիվ նա կարողանում է կառավարել խավարով։ Որոշ ժամանակ նա հավաքում էր զոմբիների բանակ, բայց այդ բանակը ոչնչացվել էր Լուֆֆիի կողմից։ Նրա նավը աշխարհի ամենամեծ ստեղծագործությունն էր, որի մեջ կկարողանար տեղավորվել կղզի։ Սպիտակամորուսի հետ պատերազմից հետո, նրան ուզում էր սպանել Դոֆլամինգոն։ Նա պնդում էր, որ Մորիյան կառավարությանը պետք չէ, և պետք է հեռանա այդ պաշտոնից։
  • «Ծովերի ասպետ» (ճապ.՝ 海侠) Ձինբե, մարդաձուկ։ Պորտգաս Դի Էյսի եղբայրը։ Հրաժարվել է Շաչեբուկայի պաշտոնից, որովհետև չէր ուզում մասնակցել Սպիտակամորուսի դեմ պատերազմում։ Մի քանի անգամ օգնել է Լուֆֆիին և ընդունել է Լուֆֆիի առաջարկը և միացել Ծղոտե Գլխարկի խմբին։
  • «Պարոն 0» (ճապ.՝ ミスター・ゼロ) պարոն Կրոկոդայլ, «Բարոկ-Վորկս» կամպանիայի նախկին ղեկավարը:Փորձել է գրավել է Ալաբաստան, բայց նրան կանգնացրել է Լուֆֆին և զրկվել է Շաչեբուկայի պաշտոնից։ Որպես հանցագործ փակվել է Իմպել-Դաուն բանտում, բայց ազատվել է Լուֆֆիի կողմից։ Պատերազմի ժամանակ կռվել է Լուֆֆիի հետ, և որպեսզի նրան պաշտպանի մենամարտել է Շաչեբուկայ Միհոուկի հետ։ Տիրապետում է Ավազ-Ավազ պտուղի ունակություններով, որի շնորհիվ կարողանում էր յուրաքանչյուր իր դարձնել ավազ և կառավարել ավազը։
  • «Սև Բեղ» (ճապ.՝ 黒ひげ) Մարշալ Դի Տիչ
  • «Մահի Վիրաբույժ» (ճապ.՝ 死の外科医) Տրաֆալգար Լոն (ամբողջ անունը՝ Տրաֆալգար Դի Վատեր Լո), կարողանում է օգտագործել օպե-օպե պտուղի հնարավորությունները, ստեղծելով որոշակի տարածք, որի մեջ նա կարողանում է բաժանելհակառակորդին մասերի, չսպանելով նրան, նաև այդ մասերը նա կարողանում է կպցնել յուրաքանչյուր առարկայի։ Նա այդ տարածքի մեջ կարողանում է, նաև փոխել մարդկանց հոգիների տեղերը և տեղափոխվել, դառնալով յուրաքանչյուր առարկայի այդ տարածքի մեջ։ Անցյալում գտնվել է «Ջոկերի» խմբում։ Հանրահայտ Շաչեբուկայ դարձավ, երբ Կառավարության շտաբակայն բերեց ծովահենների հարյուր սրտերըгл.659: Երբ նա հայտնվավ Գրին Պրիկս կղզում Արքայազնին տեղափոխելու համար, Իսսյո ադմիրալ նրան զրկեց Շաչեբուկայի պաշտոնից։
  • «Երկնային դև» Դոնկիհոտ Դոֆլամինգո, հրաժարվել է Շաչեբուկայի պաշտոնից Լոյի հետ իրադարձությունների ժամանակ։ Համարվում է Դրեսսրոզա արքայության թագավորը, որը գտնվում է Նոր աշխարհում։ Հանցավոր կյանքում նրա մականունը «Ջոկեր» է։ Հետագայում պարզվել է, որ նա չի հրաժարվել Շաչեբուկայի պաշտոնից։ Կերել է Թել-Թել պտուղը, որը հնարավորություն է տալիս ստեղծել թելեր իր մատների վրա և դրանք կառավարել։ Նա կարողանում է տիրապետել իր հակառակորդի մարմնի յուրաքանչյուր մասը։

11 գերնորներ

խմբագրել

11 սկսնակ ծովահեններ, որոնք եկել են Սաբաոդի միևնույն ժամանակ, որոնց գլխի մրցանակը 100 միլիոն բելլի է, ստացել են ընդհանուր «11 գերնորներ» անվանումը։

  • Յուտասս «Կապիտան» Կիդ, նրա ծննդավայրը Սաուտ-Բլուն է։ Տիրապետում է Մագնիս-Մագնիս պտուղի հնարավորություններով։ Նրա գլխի համար շատ մեծ մրցանակ են տվել, որովհետև նա հաճախ հարձակվում էր խաղաղ հասարակության վրա։ Ներկա ժամանակ նրա գլխի մրցանակը 470 միլիոն բելլի է։ Նաև պատմության մեջ հիշատակվում է, որ նա Նոր Լույսում խորտակել է «Մեծ Մամայի» նավերը։ Նրա անունը տրված է ի պատիվ Վլիամ Կիդի։
  • «Ծղոտե Գլխարկ» Մոնքի Դի Լուֆֆիի, նրա ծննդավայրը Իստ-Բլուն է։ Լուֆֆիի գլխի մրցանակը 500 միլիոն բելլի է։
  • «Աճպարար» Բեզիլ Հոկինս, Նորտ-Բլու։ գլխի մրցանակը 320 միլիոն բելլի է։ Նրա անունը տրված է ի պատիվ հայտնի ամերկական ծովահենի՝ Ջոն Հոկինսի։
  • «Կարմիր Դրոշ» Դիեձ Դրեյկ, եկել է Նորտ-Բլուից։ Նա կարողանում է կերպարանափոխվել դինոզավրի։ Նախկինում եղել է Ծովային պարեկի կապիտաններից մեկը։ Նրա գլխի համար տալիս են 222 միլիոն։ Նրա անունը տրված է ի պատիվ հայտնի ամերկական ծովահենի՝ Ֆրենից Դրեյկի։
  • Տրաֆալգար Դի Վատեր Լո, տաղանդավոր բժիշկ Նորտ-Բլուից, ով պատմության ընթացքում դարձավ Շաչեբուկայ։ Տրաֆալգար Լոի գլխի մրցանակը 500 միլիոն բելլի է։ Նրա ամբողջ անունը Տրաֆալգար Դի Վատեր Լո է։ Նա, նաև տեղեկություն է տալիս նապոլեկան մետամարտերի մասին։
  • «Ծովի ոռնոց» Սկրատչմեն Ապու, ծագումով Գրանդ-Լայնից է։ Նրա մարմինը պատված է երաժշտական գործիքներով։ Սկրատշմենի գլխի մրցանակը 350 միլիոն բելլի է։
  • «Մսագործ» Կիլեր, մարտիկ է Կիդի խմբից, նաև նրա առաջին օգնականը։ Նրա ծննդավայրը Սաուտ-Բլուն է։ Կիլերի գլխի մրցանակը 350 միլիոն բելլի է։
  • «Ծովահենների որսորդ» Ռորոնոա Զոռո, Լուֆֆիի խմբի սուսերամարտիկը։ Ռորոնոա Զոռոյի գլխի մրցանակը 350 միլիոն բելլի է։
  • «Շատակեր» Ձուելրի Բոնի, Դիվայն մրգի շնորհիվ, նա կարողանում է փոխել իր և շրջապատում գտնվող մարդկանց տարիքը։ Ծագումով Սաուտ-Բլուից է։ Նրան հաղթահարել է Տիչը և բռնել է Ծովային պարեկը։ Մրցանակը 140 միլիոն բելլի է։ Նրա անունը տրված է ի պատիվ կին ծովահենի՝ Էն Բոնիի։
  • «Գանգստեր» Կապոնե Բեգ', մարդ-ամրոց Վեստ-Բլուից։ Նա կերել է Ամրոց-Ամրոց պտուղը, որի շնորհիվ նրա մարմինը վերածվել է ամրոցի, որի մեջ գտնվում է իր խումբը, թնդանոթները, ձիերը, ուտելիքը և այլն։ Գլխի մրցանակը 300 միլիոն է։ Նրա անունը տրված է ի պատիվ գանգստեր՝ Ալ Կապոնեի։
  • «Խորհրդավոր վանական» Ուրոգ, ծովահեն ծագումով Երկնային կղզիից։ Արժում է 180 000 00 բելլի։

Ծովային պարեկ

խմբագրել

Ծովային պարեկ (ճապ.՝ 海軍), ծովահենների դեմ պայքարի հիմնական Ծովային ուժն է։ Ծովային Պարեկի տրամադրության տակ են գտնվում հարյուրավոր մարդիկ և պաշարների կուտակում։ Ծովային Պարեկի ամրոցները գտնվում եմ ամբողջ աշխարհի վրա, բայց հիմնական ուժերը ուղված են Գրանդ-Լայնի վրա։ Սակայն պետք է նշել, որ Գրանդ Լայնի երկրորդ մասում, Նոր Լույսում, Ծովային Պարեկի ամրոցները քիչ են ծովահենների դեմ մենամարտի համար։ Այդտեղի հիմնական ուժը չորս Յոնկոներն են։

Պարեկի Մարշալը համարվում է «Բուդդա» Սենգոկուն, ով տիրապետում է Մարդ-Մարդ պտուղի գերագույն ուժով և դառնում է Բուդդանref>Дайбуцу — гигантский Будда</ref>[25] - այդ պտուղը նրան հնարավորություն է տալիս կերպարանափոխվել Բուդդայի և ստեղծել շատ ուժեղ ալիքային հարվածներ։ Մարինֆորդում տեղի ունեցած ճակատամարտից հետո նա հրաժարվեց իր պաշտոնից, որովհետև այլևս չէր կարող դիմանալ Համաշխարհային կառավարության որոշումներին։

Պարեկի նովատորմի ամենաուժեղ ադմիրալներն են համարվում «Կապույտ փասիան» Կուձանը, ով տիրապետում է սառույցով, «Կարմիր շուն» Սակաձուկին (ձայնավորում է Տատիկի Ֆումիհիկոն), ում Մագմա-Մագմա պտուղի հնավորությունների շնորհիվ կարողանում է կառավարել մագմայով, և «Կապույտ կապիկ» Բորսալինոն (ձայնավորում է Ունսյո Իսիձուկան), ով Փայլ-Փայլ պտուղի շնորհիվ կարողանում է կառավարել լույսի մասերով։ Սենգոկույի հեռացումից հետո՝ Սակաձուկիի և Կուձանի միջև մենամարտ սկսվեց, թե թվ կդառնա Պարեկի նոր Մարշալը։ Արդյունքում իրանցից առաջինը դարձավ Պարեկի նոր Մարշալը, իսկ երկրորդը հեռացավ Ծովային Պարեկից։ Պատմության ընթացքից բացահայտվեց, որ Կուձանի տեղը Մարշալ է դարձել «Մանուշակագույն Վագր» Իսյոն - կույր պապիկ դեմքի վրա խաչաձև սպիով, ով տիրապետում է Դիվայն պտուղի հնարավորություններով, կառավարելով ձգողականությամբ և մետեորիտներով։

«Բռունցք» Մոնքի ԴԻ Գարպ, ադմիրալ և Ծովային պարեկի հերոս, ով մի քանի անգամ մենամարտել է Ծովահենների Արքայի դեմ։ Հեղափոխական Մոնքի Դի Դրակոնի հայրը և գլխավոր հերոս Մոնքի ԴԻ Լուֆֆիի պապիկը։ Սպիտակամորուսի դեմ պատերազմից հետո հեռացավ Ծովային պարեկից, պահպանելով պաշտնոը, և վերադարձավ Իստ-Բլու։

Սմոկեր (անգլ.՝ smoker — ծխող), առաջին կարգի կապիտան, իսկ հետագայում պարեկի ադմիրալ։ Տիրպետում է Ծուխ-Ծուխ պտուղի ունակություններով։ Պատմության սկզբից՝ Լոգտաունայից հետապնդում էր Լուֆֆիին։ Միշտ ծխում է երկու տաբակ։ Նրան ձայնավորել են Մացուո Գինձյոն և Օբա Մոհիտոն։ Սմոկերին օգնում է իր խումբը՝ «մարդ-վանդակ» Հինան, Ծովային պարեկի կապիտան, և ավագ, իսկ հետագայում առաջին կարգի կապիտան Տագիսին, անճոռնի աղջիկ, ով նպատաակ է դրել, որ պետք է վերցնի բոլոր նրանց սրերը, ովքեր դրանք օգտագործում են սեփական նպատակների համար։ Այդ պտաճառով հետապնդում է Ռորոնոա Զոռոյին, ով տիրապետում է այդ թրերից երեքով։

Կոբի, երիտասարդ, ով ծառայում էր Ալվիդայի նավում, Իստ-Բլուի ջրերում, իսկ հետագայում փրկված է եղել Լուֆֆիի կողմից և մտել Ծովային պարեկ։ Հելմեպպոյի հետ միասին ծառայում են ադմիրալ Գարպի բանակում։ Բելոուսի դեմ մենամարտում Կոբիի մեջ բացվեց Զննողի Ազատությունը։ Երկու տարի անց բացահայտվում է, որ Կոբին ստացել է առաջին կարգի կապիտանի պաշտոն։

Սայերպոլ

խմբագրել

Սայերպոլ (ճապ.՝ サイファーポールանգլ.՝ Cipherpol), համաշխարհային կառավարությանը պատկանող կազմակերպություն և հիմնական աշխատում է նրա «կեխտոտ գործերով»։ Բաժանված է 8 խմբերի, որոնք նշվում են CP1—CP8 բառերով, նաև գոյություն ունի գաղտնի, իններորդ Սայերպոլ՝ CP9 և գոյություն ունի նաև ամենաուժեղ Սայերպոլ, որը միանգամից ենթարկվում է համաշխարհային կառավարության CP0 «Էգիդա»-ին։

Իններրորդ Սայերպոլի մասնակիցները՝

  • Սպանդամ, CP9 գլխավորը, չնայած այդպիսի մեծ պաշտոնի շատ թույլ է և մենամարտի մեջ միայն կռվում է իր թրով։
  • Ռոբ Լուչի, սայերպոլի պատմության ամենաու-եղ մասնակիցը, ով տիրապետում է զոան - հովազ պտուղի ունակություններով։
  • Կակու, Water7-ի նախկին հյուսնը, ով տիրապետում է զոան - ընձուղտ պտուղի ունակություններով։
  • Ձյաբուրա, ով կերել է զոան - գայլ պտուղը, CP9-ում երորրդը ուժեղությամբ։
  • Բրունո, ով կարողանում է բացել յուրաքանչյուր դուռ աշխարհում, որոնք գնում են դեպի անտեսանելի տարածք։
  • Կումադորի, կասկածելի դեմք, ով իրեն ներկյացնում է որպես Նո ոատրոնի դերասան, մենամարտում օգտագործում է իր մազերը և իր աշխարհի ամենահզոր գավազան Բոն։
  • Ֆիլին, գաղտնի սպանությունների վարպետ, շատ է սիրում խոսել, ինքն իրեն նմանեցնում է բուի հետ։
  • Կալիֆա, երբ դիպչում է ինչ-որ առարկայի կամ մարդու կարողանում է «քամել»։ Հիմնականում մենամարտում օգտագործում է իր որտքերը, ձեռքերը կամ պարանը։
  • Ներո, CP9 մտնելու թեկնածու էր, բայց նա մահացավ Ռոբոմ Լուչիի կողմից, որովհետև նա շատ թույլ էր։

Պետք է նշել, որ իններորդ Սայերպոլի բոլոր մասնակիցները, բացի Սպանդամից, տիրապետում են մարտական արվեստին, որը նրանց հնարավորությունը է տալիս ուժեղացնել իրենց ուժը, արագությունը և դիմացկանությունը։

Զերո Սայերպոլի մասնակիցները հայտնի չեն, միայն հայտնի է, որ այդ Սայերպոլը ամենաուժեղն է Սայերպոլների միջև։ Նաև CP0 ավելի ուժեղ է, քան CP9-ը։

Հեղափոխականներ

խմբագրել

Համաշխարհային կառավարությանը դիմակայում է հեղափոխականների կազմակերպությունը, որը կառավարում է Մոնքի ԴԻ Դրակոնը, ով ադմիրալ Մոնքի ԴԻ Գարպի որդին է և Մոնքի Դի Լուֆֆիի հայրը։

Նրա դաշնակիցներից են Էմպիրո Իվանկովը, ով սպսում էր հեղափոխականների գործողություններին Իմպել-Դաունում, բայց դուրս կորզեց, որպեսզի օգնի Լուֆֆիին, Ինաձումային, ով Իվանկովի ամենամոտիկ ընկերն էր, և Բարտոլոմեյ Կումային, ով նախկինում եղել է գերագույն Շաչեբուկայներից։ Ժամանակավոր (2 տարի) օգնել է Նիկո Ռոբինին, Պորտգաս Դի Էյսի և Մոնքի Դի Լուֆֆիի եղբայր Սաբոյին։

Քննադատություն

խմբագրել

Shonen Jump ժուրնալի տեղեկություններով, Նամին զբաղեցնում է 10 տեղը սիրված կերպարների ցուցակում[26][27][28]։ Mania Entertainment-ի ներկայացնող Ջերետ Պայնը նշել է կերպարի էմոցիաոնալ պատմությունը, նաև նշելով, որ մանգան շատ լավ պատմում է նրա անցյալի մասին[29]։ Viz Media 11 DVD ցուցադրումի ցուցադրող Activeanime նշեց, որ Նամին դարձել է նրա ամենասիրած կերպարը և նրա ավելի շատ դիպչել է կերպարի պատմությունը[30]։ 2002 թվականին Ճապոնիայի ստուդիայում կատարված հարցումից հետո, նա զբաղեցրեց 28 տեղը ամենասիրվաշ աղջիկ կերպարների ցուցակում[31]։ 2008 թվականին Նամին ներկայացված էր, որպես «Ամենալավ կին կերպար»[32]։

Shonen Jump ժուրնալի հարցումից հետո, Զոռոն զբաղեցնում էր երկրորդ տեղը ամենահայտնի կերպարների ցուցակում[26][27][28]։ Բացի դրանից Oricon ժուրնալի հարցումից հետո, Զոռոն գրավեց չորրորդ տեղը այն կերպարների միջև, որոնք կուզենային տեսնել սպին-օֆֆ-ում[8]։ Ներկայացնող Internet Brands-ին դուր է եկել նրա կռվի «ծիծաղելի ոճը» և ասել է, որ այդ տեսահոլովակները լավ օրինակ կծառայեն հումորային անիմեների համար[33]։ Հոլլի Էլլինգվուդը Activeanime-ից նշել է, որ Լուֆֆիի և Զոռոյի մենամարտի կադրերը Viz Media-ի 10 DVD հրատարակումի ամենալավ կադրերն էին[34]։ Կրիստոֆեր Սաբատը (ամերիկական դերասան), ով ձայնավորել էր Զոռոյին ներկայացված էր՝ որպես 2008 թվականին ամենալավ ձայնավորմանը[32]։ Կայքի ներկայացնող Կարլ Կիմլինգերը նշել է, որ Զոռոն դարձել է իդեալական կերպար և Սաբատի անգլիական ձայնավորումը շատ լավ համընկնում է նրան[35][36]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «One Piece RED: Grand Characters».
  2. 2,0 2,1 One Piece Log Collection: East Blue (DVD) (Japanese). Avex Mode. 2010.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. One Piece: Volume 1: King of the Pirates (DVD). Viz Media. 2006. ISBN 978-1-59861-000-0.
  4. 4,0 4,1 4,2 One Piece: Collection 1 (DVD). Funimation Entertainment. 2011. ISBN 978-1-4210-2341-0.
  5. Toei Animation (October 9, 2004). «I'm Gonna Be King of the Pirates». One Piece. Season 1. Սերիա 1. 4Kids TV.
  6. http://www.dvdtalk.com/reviews/63193/one-piece-season-5-voyage-six/
  7. Վան Փիս․ Հատոր 3․ Պատմություն Պատմողը (DVD). Viz Media. 2006. ISBN 978-1-59861-002-4.
  8. 8,0 8,1 «スピンアウト企画、予想ランキング1位 『デスノート』のL(エル)» (Japanese). Oricon. 2007, հունվարի 5. Վերցված է 9, 2008, նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Քոլթեր, Բրայս (2008, հոկտեմբերի 1). «Վան Փիս․ Եթերաշջրան 1, Մաս 2». Mania Entertainment. Վերցված է 2009, հուլիսի 6-ին.
  10. One Piece: Volume 5: King of the Busboys (DVD). Viz Media. 2006. ISBN 978-1-59861-004-8.
  11. One Piece Log Collection: Chopper (DVD) (Japanese). Avex Mode. 2010.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 One Piece: Volume 11: Tony Tony Chopper (DVD). Viz Media. 2006. ISBN 978-1-59861-010-9.
  13. name="movie8"
  14. «Meet the Real Pirate King!». Shonen Jump. 2007 թ․ օգոստոս.
  15. "Fans Chat with Oda Sensei!" Shonen Jump (VIZ) #84. Volume 7, Issue 12. December 2009. 33.
  16. One Piece Log Collection: Grand Line (DVD) (Japanese). Avex Mode. 2010.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. One Piece: Collection 3 (DVD). Funimation Entertainment. 2011. ISBN 978-1-4210-2405-9.
  18. One Piece Log Collection: Water Seven (DVD) (Japanese). Avex Mode. 2011.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Anime Matsuri Announces Final Round of Guests». Anime News Network. 2008 թ․ մարտի 13. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  20. 『尾田栄一郎先生』 その2 ["Master Eiichiro Oda" Part 2]. Manganohi.jp (Japanese). Kodansha, Shueisha, Shogakukan, Hakusensha. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. One Piece: 10thシーズン スリラーバーク篇: Piece.01 (DVD) (Japanese). Avex Mode. 2009.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  23. В одном из SBS Ода на вопрос: "Кто самый умный в "One Piec"e?" ответил что это Бен Бекман.
  24. One Piece: Yellow - Grand Elements (ճապոներեն). Shueisha. 2007. էջ 168. ISBN 978-4-08-874098-0.
  25. SBS 60 том
  26. 26,0 26,1 Volume 7, page 148 (in the Japanese version).
  27. 27,0 27,1 Volume 24, pages 206—209 (in the Japanese version).
  28. 28,0 28,1 Volume 43, pages 214—219 (in the Japanese version).
  29. Pine, Jarred (2006 թ․ հունվարի 21). «One Piece Vol. #09». Mania Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  30. «One Piece (Vol. 8): Belle of the Brawl». Active Anime. 2007 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 4-ին.
  31. Newtype USA, Vol 2 — Issue 4. April 2003.
  32. 32,0 32,1 «Society for the Promotion of Japanese Animation Announces SPJA Industry Award Finalists at Tokyo International Anime Fair». Anime News Network. 2008 թ․ մարտի 27. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
  33. «DVD Talk Review: One Piece – Season 1, First Voyage». DVD Talk. 2008 թ․ մայիսի 25. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  34. Ellingwood, Holly (2007 թ․ օգոստոսի 16). «One Piece Vol. 10 Baroque Works (Advance Review)». Active Anime. Վերցված է 2009 թ․ հուլիսի 5-ին.
  35. Kimlinger, Carl (2008 թ․ հունիսի 3). «Review: One Piece: DVD – Season 1 Part 1 Uncut». Anime News Network. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  36. Kimlinger, Carl (2008 թ․ սեպտեմբերի 29). «Review: One Piece: DVD – Season One Part 2 Second Voyage». Anime News Network. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.


Արտաքին հղումներ

խմբագրել