Վան Շիֆու (չինարեն՝ 王實甫, 1250[1], Khanbaliq, Յուան - մոտ 1307), չին դրամատուրգ (յուանյան դրամա), որը ենթադրաբար ապրել է 13-րդ դարի վերջում և 14-րդ դարի սկզբում։

Վան Շիֆու
Ծնվել է1250[1]
ԾննդավայրKhanbaliq, Յուան
Մահացել էմոտ 1307
ՔաղաքացիությունՅուան[2]
ԵրկերThe Story of the Western Wing?
Մասնագիտությունդրամատուրգ և գրող

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Յուան կայսրության մայրաքաղաք Դադուում (այժմ՝ Պեկին)՝ մոտավորապես 1250 թվականին։ Իսկական անունը եղել է Դեսին, սակայն գրել է Շիֆու ծածկանվան տակ։ Մահվան տարին համարվում է մոտ 1307 թվականը։

Գրել է 14 պիեսններ (յուանյան դրմաներ), որոնցից երեքը պահպանվել են ամբողջությամբ, իսկ երկուսը՝ հատվածաբար։

Ստեղծագործություն խմբագրել

Ամենակարևոր ստեղծագործությունը «Արևմտյան թևն» է, որի սյուժեն ծագում է Յուան Չժենի (799-831 թվականներ) «Ին-ինի մասին վիպակ» նովելից և ավելի ուշ ոչ մեկ անգամ է վերամշակվել գրականության և բանահյուսության մեջ (Վան Շիֆուն այն վերցրել էր Դուն Ցզեյուանի «Արևմտյան թև» չժուգունդյաոյից, 13-րդ դարի վերջ)։ Այս վիպակը վերածվել է հեքիաթի, որը կատարվում էր երաժշտության ներքո։ Վիպակից կարելի էր դատել նաև հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունների մասին, որտեղ առաջ էր գալիս հարգանքը քաղաքացիների նկատմամբ։ Ինչպես նաև հնչում էր հեգնանքը բուդիստների նկատմամբ, նրանք անվանվում էին տունեյադցիներ։

Ցզացզյույի ավանդական ձևը (չորս գործողություն և սեցզիներ) հեղինակի կողմից բարեփոխվել են արմատապես.«Արևմտյան թևն» իրենից ներկայացնում է հինգ վիպակներ՝ միավորված մեկում (ամբողջությամբ 20 գործողություն և հինգ սեցզիներ)։ Մի քանի հարյուրամյակի ընթացքում գոյություն ուներ մի չհաստատված վարկած, ըստ որի վիպակի վերջին մասը Վան Շիֆուի մահից հետո գրել է Գուան Խանցին։

Իր հերթին Վան Շիֆուի «Արևմտյան թև» դրաման հիմք է հանդիսացել այդ սյուժեի բազմաթիվ տարբերակների համար՝ «Վերջնական», «Ընդհակառակը», «Ուշացածը», «Շարունակություն» անվանումներով, որոնք ստեղծվել էին Մին և Ցին դինաստիաների կառավարման ժամանակ։

Գրողի նորամուծությունը հերոսների բնավորությունների բարդացումն էր։ Հեղինակը փորձում էր կենտրոնանալ հերոսների ներքնաշխարհի վրա, նա ուզում էր ցուցադրել հերոսների ներքին զգացմունքները։

Վիպակի սյուժեն պտտվում էր դպրոցական Չժան Ցզյունժույի շուրջ, որը սիրահարվում է գեղեցկուհի Ցույ Ին-ինին։ Հոր հուղարկավորության ժամանակ ավազակները պահանջում են կնության տալ Ցույ Ին-ինին, բայց տղան խորամանկությամբ թույլ չի տալիս իրերի այդպիսի ընթացքը՝ հույս ունենալով ինքն ամուսնանալ աղջկա հետ։

«Լքված բրուտանոցը» վիպակում ազնիվ, բայց աղքատ ուսանողը սիրահարվում է մի ազնվական աղջկա և հասնում է փոխադարձ սիրո։ Երջանկության ճանապարհին կանգնում են շատ արգելքներ, բայց պատանին հաղթահարում է դրանք՝ փայլուն հնձնելով պետական քննությունը։

ՈՒշ Մին դինաստիայի հայտնի քննադատ և դրամատուրգ Ցզին Շենտանը (1608-1661 թվականներ) մատնանշել է «Արևմտյան թև» վիպակի կարևորությունը՝ ընդգրկելով այն իր «Վեց հանճարեղ ստեղծագործություններ» (չինարեն՝ 六才子書) դասական հավաքածուի մեջ՝ այնպիսի հեղինակների ստեղծագործություններից հետո, ինչպիսիք են Չժուան-ցզին, Ցյույ Յուանը, Սիմա Ցյանը, Դու Ֆուն և Շի Նայանը:

Հետագայում (Ցին արքայատոհմի օրոք) Վան Շիֆուի ստեղծագործությունները դիտարկվել են որպես անբարոյական՝ նրա ստեղծագործություններին բնորոշ,Չինաստանում արգելված, մինչամուսնական ծանոթությունների թեմայի հետ կապված։ «Արևմտյան թևը» չինական դասական գրականության առաջին արգելված ստեղծագործություններից մեկն էր։ Ծագել էր մի ավանդույթ, ըստ որի Վան Շիֆուն, չավարտելով «Արևմտյան թևը», ստացել էր «ճակատագրական հատուցում»՝ կծելով պոկել է իր լեզուն և մահացել։ Կամ մյուս վարկածի համաձայն Վան Շիֆուի սիրտը չի դիմացել նրա վիպակի հերոսների տառապանքներին և նա մահացած ընկել է հետևյալ տողերը գրելուց հետո.

Երկինքը ծանր ամպերի մեջ է,
Երկիրը՝ թոռոմած թերթիկներում։
Արևմուտքից բարձրացավ խիստ քամին,
Եվ կարապներն հյուսիսից հարավ են չվում։
Իմացի՛ր, թե ինչու է ողջ անտառը կարմրել եղյամից,
Այն հարբել էր բաժամումից թափված արցունքներից։

«Արևմտյան թև» վիպակը խորհրդային թատրոններում ներկայացվում էր Ա. Պ. Գլոբի վերամշակմամբ՝ «Լցված բաժակ» անվանումով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ван Ши-фу. Западный флигель М.-Л., 1960.-283 с.
  • Меньшиков, Лев Николаевич, К вопросу об авторе «Западного флигеля» // Академия Наук СССР. Проблемы востоковедения. № 1, 1961. С. 149—151.
  • Wang, Shifu, Edited and Translated with an Introduction by Stephen H. West and Wilt L. Idema; with a Study of Its Woodblock Illustrations by Yao Dajuin. The Moon and the Zither: The Story of the Western Wing. Berkeley: University of California Press, 1991. ISBN 0520068076.