«Վան Գոգեր» (ռուս.՝ «Ван Гоги»), ռուսական դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Սերգեյ Լիվնևի կողմից[1][2]։ Գլխավոր դերերը կատարել են Ալեքսեյ Սերեբրյակովն ու Դանիել Օլբրիխսկին[3]։

Picto infobox cinema.png
Վան Գոգեր
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2018
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Լիվնև
Սցենարի հեղինակՍերգեյ Լիվնև
ԴերակատարներԱլեքսեյ Սերեբրյակով և Դանիել Օլբրիխսկի
ՕպերատորՅուրի Կլիմենկո
ԵրաժշտությունԼեոնիդ Դեսյատնիկով
Տևողություն103 րոպե

2018 թվականի հունիսին ֆիլմը մասնակցել է «Կինոտավր» կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին և ֆիլմի երաժշտական լուծման համար արժանացել է Միքայել Թարիվերդիևի անվան հատուկ դիպլոմի[4]։ 2019 թվականի մարտին ֆիլմի դերասաններն ու ստեղծողներն ստացել են մի քանի «Նիկա» կինոմրցանակ 2018 թվականի արդյունքներով։ Ալեքսեյ Սերեբրյակովն արժանացել է մրցանակի «Տղամարդու լավագույն դերակատարում», Ելենա Կորնեևան՝ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման», կոմպոզիտորներ Լեոնիդ Դեսյատնիկովն ու Ալեքսեյ Սերգունինը՝ «Ֆիլմի լավագույն երաժշտության», իսկ ֆիլմի օպերատոր Յուրի Կլիմենկոն՝ «Լավագույն օպերատորական աշխատանքի» համար[5]։

2019 թվականի մարտի 7-ին ֆիլմը վարձույթի է հանվել ռուսական կինոթատրոններում[6]։

ՍյուժեԽմբագրել

Երկար ժամանակ արտասահմանում գտնվելուց հետո միայնակ նկարիչ Մարկը վերադառնում է իր յոթանասունամյա հոր մոտ, որը հայտնի դիրիժոր է։ Տանը Մարկը բացահայտում է իր համար նոր երևույթներ, ստանում այն հարցերի պատասխանները, որոնք նրան հանգիստ չէին տվել իր ամբողջ կյանքում։

ԴերերումԽմբագրել

ՔննադատությունԽմբագրել

Ֆիլմն արժանացել է քննադատների դրական գնահատականներին։ Megacritic կայքում այն ունի 10 հնարավորից 8,2 միավոր՝ հիմնված 11 գրախոսությունների վրա[7]։ Անդրեյ Պլախովը գրել է․ «Որքան երկար էր ձգվում այս ֆիլմը, այնքան մեծ հաճույքով էի ես այն դիտում։ Բոլորովին չէի սպասում Լիվնևից, որն ինձ թվում էր սառը, մտահայեցողական ռեժիսոր, այդպիսի բուռն «զգացմունքների հորդում»[8]։

ԾանոթագրություններԽմբագրել