Վան Արյան (հրատարակչություն)

«Վան Արյան», հրատարակչություն։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1996 թվականին Երևանում։ Հիմնադիր-տնօրեն՝ Վիլյամ Պողոսյան։ Տպագրում է թարգմանչական գրականության (Ուիլյամ Ֆոլքների «Աբիսողոմ, Աբիսողոմ», 2003 թվական, Պաուլո Կոելիոի «Ալքիմիկոսը», 2004 թվական, Նապոլեոն Հիլի «Խորհի՛ր և կհարստանաս», 2007 թվական), պատկերազարդ մենագրություններ հայ և օտարազգի թատերական գործիչների մասին (Վահան Գրիգորյանի, Հասմիկ Տեր-Կարապետյանի «Հայկական հեռուսատատեսային թատրոնի պատմություն», 2007 թվական, Լևոն Մութաֆյանի «Վլադիմիր Մսրյան», 2007 թվական, Գրիգոր Օրդոյանի «Հայ կրկեսային արվեստի անցած ուղին», 2012 թվական), բառարաններ, բուհական դասագրքեր (ցայսօր՝ ավելի քան 600 անուն գիրք)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։